«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2084-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 160 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. 25900 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող Արմավիրի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
1.2. Մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքը 8810 հազ. դրամ է, որը համապատասխանում է 881 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.3. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի մեկնարկային գինը` 8810 հազ. դրամ, աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի 10 տոկոսը:
1.4. Արմավիրի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5304 հազ. դրամ, այդ թվում`
առևտրային կրեդիտորական պարտքեր` 1036 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2424 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 935 հազ. դրամ:
1.5. Արմավիրի «Սորտսերմբանջար» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. 18045 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող Ախուրյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
2.2. Մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքը 6135 հազ. դրամ է, որը համապատասխանում է 1227 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
2.3. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի մեկնարկային գինը` 6135 հազ. դրամ, աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի 10 տոկոսը:
2.4. Ախուրյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 10335 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 820 հազ. դրամ.
առևտրային կրեդիտորական պարտքեր` 5302 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 2454 հազ. դրամ.
պարտավորություններ անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 18 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 497 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1166 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 78 հազ. դրամ:
2.5. Ախուրյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. 19710 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
3.2. Մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքը 6700 հազ. դրամ է, որը համապատասխանում է 670 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.3. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի մեկնարկային գինը` 6700 հազ. դրամ, աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի 10 տոկոսը:
3.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 3235 հազ. դրամ, այդ թվում`
առևտրային կրեդիտորական պարտքեր` 1607 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 371 հազ. դրամ.
անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 211 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 777 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 186 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 83 հազ. դրամ:
3.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. 109840 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
4.2. Մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքը 37340 հազ. դրամ է, որը համապատասխանում է 3734 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.3. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի մեկնարկային գինը` 37340 հազ. դրամ, աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի 10 տոկոսը:
4.4. «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 29217 հազ. դրամ, այդ թվում`
առևտրային կրեդիտորական պարտքեր` 11364 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 2372 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6450 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 4862 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստ` 1145 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2635 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 389 հազ. դրամ:
4.5. «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. 24980 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
5.2. Մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքը 8490 հազ. դրամ է, որը համապատասխանում է 849 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
5.3. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի մեկնարկային գինը` 8490 հազ. դրամ, աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի 10 տոկոսը:
5.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 23622 հազ. դրամ, այդ թվում`
առևտրային կրեդիտորական պարտքեր` 702 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 2189 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2546 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին` 16704 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստ` 343 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1138 հազ. դրամ:
5.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. 45300 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Նո 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 23.71 տոկոսին համապատասխանող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ամբողջությամբ` հոլանդական աճուրդով:
6.2. Մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքը 10740 հազ. դրամ է, որը համապատասխանում է 1074 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.3. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի մեկնարկային գինը` 10740 հազ. դրամ, աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի տաս տոկոսը:
6.4. «Նո 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 16468 հազ. դրամ, այդ թվում`
կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 885 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարներ` 533 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1535 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 9675 հազ. դրամ.
ընթացիկ պահուստներ` 288 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 3552 հազ. դրամ:
6.5. «Նո 12 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը գույք հանձնելու մասին» N 160 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «21.3» թիվը փոխարինել «23.71» թվով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|