Գլխավոր տեղեկություն
Համար
N 748-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2003-11.09.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.09/36(271) Հոդ.652
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

22 մայիսի 2003 թվականի N 748-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 159 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1848-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 43793 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

1.2. Սահմանել «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 20059 հազ. դրամ:

1.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 5015 հազ. դրամ:

1.4. «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 23734 հազ. դրամ, այդ թվում՝

հետաձգված հարկային պարտավորությունների գծով՝ 945 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 607 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 2200 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1072 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 13651 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին՝ 2069 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 3029 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 161 հազ. դրամ:

1.5. «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նշել, որ՝

ա) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական կարևորություն ունեցող տեխնիկական և արխիվներ չհանձնված նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը՝ պետական կարիքների համար օգտագործելու նպատակով, և դրանք ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով) պետք է պահպանվեն ընկերության կողմից զբաղեցված տարածքներում:

1.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևանի Ա. Արմենակյան 129 հասցեում գտնվող 616,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները (331,8 քառ. մետր մակերեսով ավտոտնակ-բոքսերը, 262,5 քառ. մետր մակերեսով պահեստը և 22,4 քառ. մետր մակերեսով սանհանգույցը, այսուհետ՝ գույք) վաճառել «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

2.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 1,45 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված արժեքի 25 տոկոսի չափով:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 284149 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

3.2. Սահմանել Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 204650 հազ. դրամ:

3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 102325 հազ. դրամ:

3.4. Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 28337 հազ. դրամ, այդ թվում՝

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 17594 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 464 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 5506 հազ. դրամ,

հետաձգված ընթացիկ պարտավորություններ՝ հարկերի գծով՝ 1074 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 3446 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 253 հազ. դրամ:

3.5. Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթին մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 240526 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Գուգարքի «Գեո» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել «Գուգարքի «Գեո» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 42185 հազ. դրամ, որը համապատասխանում է 42185 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 42185 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 21093 հազ. դրամ:

4.5. «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 198341 հազ. դրամ, այդ թվում՝

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 188693,4 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 2382,7 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 3287,7 հազ. դրամ,

հետաձգված ընթացիկ պարտավորություններ՝ հարկերի գծով՝ 1282,5 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1673,5 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 630,9 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 390,6 հազ. դրամ:

4.6. «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 3578 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանի Կ. Գրիգորյանի անվան ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

5.2. Սահմանել «Սիսիանի Կ. Գրիգորյանի անվան ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 1308 հազ. դրամ:

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 327 հազ. դրամ:

5.4. «Սիսիանի Կ. Գրիգորյանի անվան ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2270 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 37 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1316 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 623 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 294 հազ. դրամ:

5.5. «Սիսիանի Կ. Գրիգորյանի անվան ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով 835 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 14915 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

6.3. Սահմանել «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 13044 հազ. դրամ:

6.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 3261 հազ. դրամ:

6.5. «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1871 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 426 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 10 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 752 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 683 հազ. դրամ:

6.6. «Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 24526 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 22253 հազ. դրամ, որը համապատասխանում է 22253 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 22253 հազ. դրամ:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 5564 հազ. դրամ:

7.5. «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2273 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1994 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 24 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 153 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 8 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 94 հազ. դրամ:

7.6. «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 17939 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

8.2. Սահմանել «Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 2250 հազ. դրամ:

8.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1125 հազ. դրամ:

8.4. «Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 15127 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 14 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով՝ 4320 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով՝ 462 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 10793 հազ. դրամ:

8.5. «Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 1309 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հույս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սարգիս Միրաքյանին (անձնագիր՝ AE 0315631, այսուհետ՝ գնորդ)՝ վերակազմակերպելով «Հույս» փակ բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել «Հույս» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 1309 հազ. դրամ:

9.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 655 հազ. դրամ:

9.4. «Հույս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

9.5. «Հույս» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 16102 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

10.2. Սահմանել «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 7437 հազ. դրամ:

10.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1860 հազ. դրամ:

10.4. «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 8665 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 2049 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 74 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 3460 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 2176 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 186 հազ. դրամ,

ոչ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 720 հազ. դրամ:

10.5. «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել՝

ա) որ գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում շենքի վերանորոգման, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար կատարել 10 մլն դրամի չափով ներդրում՝ յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ.

բ) «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին դրույթ.

գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևանի Վարդանանց 65/1 հասցեում գտնվող կառուցվածքային միավորը (474 քառ. մետր տարածքը) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

11.2. Հաշվեկշռային մեթոդով 12885 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Գագիկի Ավետիսյանին (անձնագիր՝ AE 0499638, տրված՝ 011-ի կողմից, այսուհետ՝ գնորդ):

(Ընկերության կազմում մասնավորեցվող Երևանի, Վարդանանց 22 հասցեում գտնվող կառուցվածքային միավորի հողային տարածքը՝ համաձայն Երևանի քաղաքապետի 2001 թվականի օգոստոսի 20-ի N 945 որոշման փոփոխության, կազմում է 94,0 քառ. մետր):

11.3. Սահմանել «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 12765 հազ. դրամ:

11.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 3192 հազ. դրամ:

11.5. «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 120 հազ. դրամ:

11.6. «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

11.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ՝

ա) գնորդը պարտավորվում է՝

գլխամասում (քաղ. Երևան, Արցախի 4-րդ նրբ., 4) 3 տարվա ընթացքում կատարել 150 մլն դրամի չափով ներդրում՝ յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ, և ստեղծել աշխատատեղեր՝ հետևյալ կտրվածքով՝

1-ին տարում՝ 40 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 30 հազ. դրամ,

2-րդ տարում՝ 60 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 40 հազ. դրամ,

3-րդ տարում՝ 80 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 50 հազ. դրամ.

3 տարվա ընթացքում (քաղ. Երևան, Աբովյան 9ա) կատարել 6 մլն դրամի չափով ներդրում՝ յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ, և ստեղծել աշխատատեղեր՝ հետևյալ կտրվածքով՝

1-ին տարում՝ 8 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 15 հազ. դրամ,

2-րդ տարում՝ 10 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 20 հազ. դրամ,

3-րդ տարում՝ 12 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 25 հազ. դրամ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 159 որոշման 3.1 - 3.7-րդ կետերը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1848-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման 7.2-րդ կետը «սահմանել» բառից առաջ լրացնել «նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2003, N 1047-Ն 11.09.2003, N 748-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան