«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2003 թվականի N 867-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետում «մայիսը» բառը փոխարինել «նոյեմբերը» բառով,
բ) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) մինչև 2003 թվականի հուլիսի 25-ը հաստատել`
միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտականությունների՝ նորաստեղծ կազմակերպություններին փոխանցման ակտերը,
միաձուլվող կազմակերպությունների միջև կնքված միաձուլման պայմանագրերը».
գ) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ռացիոնալացման նպատակով`
● «Հրազդանի թիվ 3 միջն. դպրոց» և «Հրազդանի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Հրազդանի վարժարան» և «Հրազդանի թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հրազդանի թիվ 14 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,
● «Ծաղկաձորի ռուսական դպրոց» և «Ծաղկաձորի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ծաղկաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով ռուսական դասարաններ ունենալու իրավունք,
● «Չարենցավանի վարժարան» և «Չարենցավանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,
● «Աբովյանի արևելյան լեզուների թեքումով հիմնական դպրոց» և «Աբովյանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով պարսկերենով և արաբերենով խորացված ուսուցմամբ դասարաններ ունենալու իրավունք,
● «Աբովյանի վարժարան» և «Աբովյանի թիվ 5 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ նրան վերապահելով հոսքային դասարաններ ունենալու իրավունք,
● «Բյուրեղավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 2 դպրոցական շենքը թողնելով թիվ 1 դպրոցի օգտագործմանը».
դ) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2 |
Ռացիոնալացման նպատակով՝
● «Մեծամորի մանկապարտեզ - կրտսեր դպրոց» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 64 աշակերտին տեղափոխել Մեծամորի թիվ 2 դպրոց,
● «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» և «Մեծամոր քաղաքի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Դալարիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպել որպես Դալարիկի հիմնական դպրոց,
● մարզի բոլոր դպրոցներում դասարանների խտությունը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 23-րդ կետով սահմանված չափանիշներին, և դասարանների թիվը կրճատել 292-ով».
ե) որոշման N 3 հավելվածից հանել 2-րդ կետը և NN 1 և 2 աղյուսակները.
զ) որոշման N 4 հավելվածից հանել «Ապարանի թիվ 3 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխել և վերակազմավորել որպես Ապարանի հիմնական դպրոց» բառերը.
է) որոշման N 5 հավելվածում՝
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ռացիոնալացման նպատակով՝
● «Վանաձորի թիվ 3 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վանաձորի թիվ 16 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վանաձորի թիվ 20 միջն. դպրոց» և «Վանաձորի թիվ 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Վանաձորի թիվ 23 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● «Ալավերդու թիվ 5 միջն. դպրոց» և «Ալավերդու թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց» և «Ստեփանավանի թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Սպիտակի թիվ 5 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● «Սպիտակի թիվ 7 միջն. դպրոց» և «Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Ինչպես նաև հիշատակված բոլոր դպրոցներում իրականացվելու են ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքներ՝ դասարանների վերակոմպլեկտավորում, դասարանների խտության համապատասխանեցում պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ սահմանված նորմերին: N 1 աղյուսակում ներկայացվում են տեղեկություններ այդ դպրոցների մասին»,
● N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմագրությամբ.
NN ը/կ | Դպրոցի անվանումը | Աշակերտ- ների թիվը |
Դասա- րան- ների թիվը |
Ուսուցիչ- ների թիվը** |
Դասա- վանդվող դրույքների թիվը* |
Վարչական և սպասարկող հաստիքների թիվը |
ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ընդամենը | ||
1. | Վանաձորի թիվ 3 | 1216 | 39 | 71 | 70,2 | 41 |
2. | Վանաձորի թիվ 16 | 521 | 19 | 35 | 34,2 | 26 |
3. | Վանաձորի թիվ 20 | 698 | 27 | 49 | 48,6 | 29 |
4. | Ալավերդու թիվ 5 | 413 | 16 | 36 | 27 | 24 |
5. | Ստեփանավանի թիվ 3 | 934 | 29 | 53 | 52,2 | 23 |
7. | Սպիտակի թիվ 2 | 738 | 27 | 49 | 48,6 | 28 |
Ընդամենը | 4520 | 157 | 293 | 287 | 171 |
Դասարանների միջին խտությունը՝ 29.4։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/16,3։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)».
ը) որոշման N 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ռացիոնալացման նպատակով՝
● «Գավառի թիվ 5 միջն. դպրոց» և «Գավառի թիվ 6 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Սևանի թիվ 2 միջն. դպրոց» և «Սևանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սևանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վարդենիսի վարժարան» և «Վարդենիսի թիվ 3 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Մարտունի քաղաքի արհեստագործական ավագ դպրոց» և «Մարտունի քաղաքի թիվ 2 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Լիճքի հիմնական դպրոց» և «Լիճքի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Վերին Գետաշենի հիմնական դպրոց» և «Վերին Գետաշենի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վերին Գետաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Սևանի թիվ 8 միջն. դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● Մ. Մասրիկի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● Երանոսի թիվ 2 միջն. դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց,
● Ծովինարի հիմնական դպրոցը դարձնել տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց».
թ) որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ռացիոնալացման նպատակով՝
● «Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց» և «Դիլիջանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Բագրատաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցը դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոց».
ժ) որոշման N 8 հավելվածում՝
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ռացիոնալացման նպատակով՝
● «Գյումրու թիվ 28 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 34 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 3 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 13 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 7 միջն. դպրոց», «Գյումրու թիվ 16 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 14 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 12 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 4 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 36 միջն. դպրոց» և «Գյումրու թիվ 15 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Գյումրու թիվ 39 միջն. դպրոց» և «Կապսի միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կապսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Արթիկ քաղաքում՝
● «Արթիկի արհեստագործական վարժարան» և «Արթիկի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,
● N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
Դասարանների միջին խտությունը՝ 27.6։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)».
ժա) որոշման N 9 հավելվածում՝
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ռացիոնալացման նպատակով՝
● «Սիսիանի թիվ 5 միջն. դպրոց» և «Սիսիանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Քաջարանի թիվ 4 միջն. դպրոց» և «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի թիվ 1 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● Կապանի թիվ 4, 8 և Տեղ գյուղի թիվ 2 միջն. դպրոցները դարձնել հիմնական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող դպրոցներ»,
● N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
Դասարանների միջին խտությունը՝ 27,5։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,2։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)».
ժբ) որոշման N 10 հավելվածի`
3-րդ կետը հանել,
4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ռացիոնալացման նպատակով՝
● «Երևանի թիվ 30 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 29 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Երևանի թիվ 4 վարժարան» և «Երևանի թիվ 16 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 16 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Ալգորիթմ» վարժարան» և «Երևանի թիվ 163 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 163 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Երևանի թիվ 26 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 124 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 26 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
● «Երևանի թիվ 165 միջն. դպրոց» և «Երևանի թիվ 62 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,
● N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
Դասարանների միջին խտությունը՝ 28.2։
Դրույք-աշակերտ հարաբերակցությունը՝ 1/15,6։
* Սպասվելիք արդյունքները կանխագուշակվել են՝ պահպանելով մինչև ռացիոնալացումը մեկ դասարանին համապատասխանող միջին ժամաքանակը (1,8 դրույք)։
** Ցանկալի է, որ ուսուցչի շաբաթական միջին բեռնվածությունը լինի մեկ դրույք (18 ժամ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|