«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 2046-Ն
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով 2002-2003 թվականներին Հայաստանի Հանրապետությունում կառուցապատվող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» և «ժդ» կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
ա) կառուցապատվող տարածքի սահմաններում գտնվող, շինարարական աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտող, անօթևան քաղաքացիների կողմից բնակության համար օգտագործվող ոչ հիմնական շինությունները կարող են ազատվել և հեռացվել տվյալ տարածքից համաձայն նշված ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների և համայնքի ղեկավարի միջև բնակտարածությամբ ապահովելու (բնակարանի և (կամ) բնակարանների գնման վկայագիր հատկացնելու) մասին կնքված պայմանագրի.
բ) յուրաքանչյուր կառուցապատվող տարածքի սահմանները (մանրամասն հատակագծման նախագիծը), քաղաքապետի ներկայացմամբ, հաստատում է համապատասխան մարզպետը.
գ) համաձայն կնքված պայմանագրի՝ մինչև բնակելի տարածությամբ ապահովումը կառուցապատվող տարածքում գտնվող ոչ հիմնական շինություններում բնակվող անօթևան քաղաքացիներին բնակտարածություն վարձակալելու համար ցուցաբերվում է ուղղակի ֆինանսական աջակցություն, բայց ոչ ավելի, քան 2 տարվա ժամկետով: Ընդ որում, վարձավճարի չափը չպետք է գերազանցի ամսական 10000 դրամը.
դ) ուղղակի ֆինանսական աջակցության գումարը վճարվում է համայնքի ղեկավարի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ՝ կնքված վարձակալական պայմանագրի պայմանների ստուգման արդյունքների հիման վրա.
ե) կառուցապատվող տարածքներից ազատված ոչ հիմնական շինությունների հեռացման աշխատանքներն իրականացնում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքներում կառուցապատման աշխատանքների կազմակերպման հաստատված ժամանակացույցի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Գյումրու քաղաքապետարանին հատկացնել 30,000.0 հազ. դրամ, այդ թվում՝
ա) կառուցապատվող տարածքներում գտնվող ոչ հիմնական շինություններում բնակվող անօթևան քաղաքացիներին բնակտարածություն վարձակալելու համար ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ 20,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտներ» հոդվածով.
բ) «Մուշ-2» թաղամասի ջերմամատակարարման խնդիրների լուծման նպատակով՝ 10,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով:
3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1, 4 և 5 հավելվածներում կատարել վերաբաշխում ու փոփոխություններ համաձայն NN 1-5 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 6 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ N 5 ՀԱՎԵԼՎԱԾ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
Մարզը, բնակավայրը |
Գումարը |
Գործարկվող հզորությունը |
Ընդամենը |
(30.0) |
|
I. Բնակարանային |
(30.0) |
|
ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն |
(30.0) |
|
ՀՀ Շիրակի մարզ |
(30.0) |
|
I. Բնակարանային |
(30.0) |
|
ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն |
(30.0) |
|
այդ թվում՝ քաղ. Գյումրի |
(30.0) |
|
I. Բնակարանային |
(30.0) |
|
ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող, մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցություն |
(30.0) |
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻՑ N 5 ՀԱՎԵԼՎԱԾ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) | |||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |