Գլխավոր տեղեկություն
Համար
N 1967-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.01.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.30
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 1967-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21-րդ կետով.

«21 Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, ծանրաչափական, աերոֆոտոհանութագրական, տիեզերական նկարահանման նյութերի հաշվառման, պահպանման և տեղեկատվության տրամադրման նպատակով` տեղագրաքարտեզագրական նյութերի գաղտնազերծման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 21

Երևան