«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1514-Ն
«ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԵՎ «ՄԹԵՐՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների կենտրոնական լաբորատորիա» և «Մթերքների որակի ստուգման լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` դրանք միացնելով «Կենտրոնական արտադրական լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Ընկերությունների վերակազմակերպման հետ կապված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|