Գլխավոր տեղեկություն
Համար
N 1733-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1202
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1733-Ն

ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Նարինե» մանկական առողջապահական համալիր» պետական հիմնարկի մասնաշենքերը հանձնելու մասին» N 1119 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության՝ Երևանի Նորքի այգիների N 180 հասցեում գտնվող «Նարինե» մանկական առողջապահական համալիրի՝ 700,2 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող կրթական-տնտեսական մասնաշենքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ):

1.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 17,31 մլն դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության մանկապատանեկան հանրապետական կենտրոնի Սևանի պատանի տուրիստների հանգրվանի՝ 125 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող 2 փայտյա տնակը (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Նորաշեն-Չկալովկա ճանապարհահատված, այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 300 հազ. դրամ:

2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Նորագավթի 1-ին փողոցի N 165 տան դիմաց գտնվող՝ 71,4 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող անավարտ շինությունը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 135 հազ. դրամ:

3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ փակուղու N 23/11 հասցեում գտնվող՝ 188 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող անավարտ շինությունը (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 1,1 մլն դրամ:

4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան