Գլխավոր տեղեկություն
Համար
N 1731-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2002-23.07.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1201
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.11.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1731-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1731-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են մաքսային ծառայողներին մաքսային ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) գրանցելու և ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները։

2. Կադրերի ռեզերվը «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 51-րդ հոդվածով սահմանված կարգով մաքսային ծառայության պաշտոններ չզբաղեցնող մաքսային ծառայողների հանրույթն է։

3. Կադրերի ռեզերվում մաքսային ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 3 ամիս է։

Մաքսային ծառայողները կադրերի ռեզերվում գտնվում են մինչև նրանց՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը։

4. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են՝

ա) օրենքով նախատեսված հաստիքների կրճատման և համապատասխան մարմնի լուծարման հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ) ընտրովի մարմիններում ընտրվելու հիմքով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք՝ ընտրովի մարմիններում իրենց պաշտոնավարման ավարտից հետո։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում կադրային գործի վարման ստորաբաժանումը 3-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում մաքսային ծառայողի անձնական գործը՝ կադրերի ռեզերվում գրանցելու հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենի հետ միասին։

6. Անձնական գործի ստացումից հետո 5-օրյա ժամկետում ընդունվում է որոշում տվյալ մաքսային ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու մասին։

7. Կադրերի ռեզերվում գրանցելու մասին իրավական ակտի հիման վրա մաքսային ծառայողի տվյալները նշվում են մաքսային ծառայողների կադրերի ռեզերվի հաշվառման գրանցամատյանում, որի ձևը հաստատում է վերադաս մաքսային մարմինը։

8. Կադրերի ռեզերվում մաքսային ծառայողին գրանցելու մասին իրավական ակտի հիման վրա 5-օրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (ձևը կցվում է)։

9. Կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողը մասնակցում է առնվազն մաքսային ծառայության իր զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին, եթե բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված պահանջները։

10. Մաքսային ծառայողին կադրերի ռեզերվից հանելու հիմքերն են՝

ա) դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) ընտրովի մարմնում ընտրվելը, ինչպես նաև մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելը.

դ) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

ե) օրենքի 9-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

է) կադրերի ռեզերվում գտնվելու 3 ամիսը լրանալը.

ը) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը.

թ) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

ժ) օրենքով սահմանված այլ հիմքեր։

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված որևէ հիմքի ի հայտ գալուց հետո 5օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինն ընդունում է որոշում մաքսային ծառայողին կադրերի ռեզերվից՝ այդ հիմքի ի հայտ գալու օրվա դրությամբ հանելու մասին։

12. Մաքսային ծառայողը համարվում է կադրերի ռեզերվից հանված՝ նրա մահվան դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____________________________

(մաքսային ծառայության կադրերի ռեզերվի)

 

 

 

Ազգանունը, անունը, հայրանունը ______________________________________

___________________________________________________________

Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________

Զբաղեցրած վերջին պաշտոնը ________________________________________

Կադրերի ռեզերվում գրանցման ժամկետը_________________________________

Կադրերի ռեզերվում գրանցման հիմքը___________________________________

 

Վերադաս մաքսային մարմնի

ղեկավար

 

 

____________________ (ստորագրությունը)

____ __________ 200  թ.