Գլխավոր տեղեկություն
Համար
N 1651-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.1127
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1651-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության։

2. Սահմանել, որ՝

ա) «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն ու առարկան են՝

ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքների իրականացումը,

բարձրակարգ մարզիկների պատրաստումը,

անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր և ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը,

հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումը.

բ) «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

3. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

«Հ. Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա։

4. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը։

5. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան

մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 22
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան