Գլխավոր տեղեկություն
Համար
N 1650-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.1126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1650-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային և Երևանի քաղաքային ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցներ պետական հիմնարկները (այսուհետ՝ պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի:

2. Մինչև պետական հիմնարկների՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրել Վայոց ձորի մարզպետարանի ու Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական առարկան ու նպատակը կրթական և մշակութային գործունեության իրականացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

համերգային գործունեություն,

հրատարակչական գործունեություն.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կրթական և մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Վայոց ձորի մարզպետին և Երևանի քաղաքապետին:

6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1650-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական հիմնարկի անվանումը

Վերակազմակերպված պետական ոչ
առևտրային կազմակերպության անվանումը

 

Հայաստանի Հանրապետության
Վայոց ձորի մարզպետարան

Եղեգնաձորի մանկական
երաժշտական միջնակարգ կրթօջախ

 

Եղեգնաձորի երաժշտական դպրոց

 

1.

Երևանի քաղաքապետարան

Սայաթ-Նովայի անվան N 2
երաժշտական դպրոց

 

Սայաթ-Նովայի անվան
երաժշտական դպրոց

2.

Ա. Տիգրանյանի անվան N 3
երաժշտական դպրոց

Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց

3.

Կ. Սարաջյանի անվան N 4
երաժշտական դպրոց

Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց

4.

Տ. Չուխաջյանի անվան N 7
երաժշտական դպրոց

Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց

5.

Ա. Հեքիմյանի անվան N 13
երաժշտական դպրոց

Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց

6.

Ռ. Անդրեասյանի անվան N 18
երաժշտական դպրոց

Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց

7.

Ա. Աճեմյանի անվան N 19
երաժշտական դպրոց

Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց

8.

Ղ. Սարյանի անվան N 1 արվեստի
դպրոց

Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց

9.

Մ. Մալունցյանի անվան N 2
արվեստի դպրոց

Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց

10.

Հ. Դանիելյանի անվան N 3
արվեստի  դպրոց

Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան