Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (13.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.12.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 դեկտեմբեր 2023 թ.

ք. Երևան

 N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 355-Լ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի թիվ 355-Լ որոշման 1-ին հավելվածով (այսուհետ՝ Որոշում) հաստատված Արտադրողականության խթանման միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) 20-րդ կետի համաձայն Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները տարեկան մեկ անգամ պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել միջոցառման պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն։ Նշված կետի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել պարզաբանում ներկայացնել Կառավարության 2022 թվականի թիվ 106-Լ որոշման հավելվածի 2-րդ կետի վերաբերյալ։ Մասնավորապես, արդյո՞ք Կառավարության 2022 թվականի թիվ 106-Լ որոշման խմբագրությամբ միջոցառման իմաստով տնտեսավարող կարող են համարվել լիցենզավորված գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, եթե վերջիններս միջոցառման շրջանակներում ներգրավված վարկով/լիզինգով ձեռք բերած մեքենա-սարքավորումը օգտագործել են մշակող արդյունաբերության ոլորտում։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160719

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Համաձայն Որոշման (Կառավարության 2022 թվականի թիվ 106-Լ որոշմամբ խմբարության) հավելվածի 2-րդ կետի միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), ինչպես նաև, համաձայն որոշման 5-րդ կետի օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների ձեռքբերման նպատակով, բացի դա, համաձայն որոշման 15-րդ կետի միջոցառման իմաստով սարք, սարքավորում և դրանց բաղկացուցիչ մաս է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնին դասվող հատվածների, խմբերի, դասերի և ենթադասերի մեջ ներառված տնտեսական գործունեության իրականացման նպատակով գնվող սարքերը, սարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Որոշման 2-րդ կետում լիցենզավորման վերաբերյալ դրույթում առկա է տեխնիկական վրիպակ, մասնավորապես 2-րդ անգամ նշված «(բացառությամբ» բառը ավելորդ է, քանի որ որոշման տրամաբանությամբ բացառություն է սահմանվել առողջապահության, տրանսպորտի և կրթության ոլորտներում լիցենզավորվող գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք, որ Կառավարության 2020 թվականի թիվ 355-Լ որոշման (Կառավարության 2022 թվականի թիվ 106-Լ որոշման խմբագրությամբ) 1-ին հավելվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «(բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)» բառերի փոխարեն նկատի ունենալ «(բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)» բառերը։

Սույն պարզաբանումը տարածվում է 2022 թվականի հունվարի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 

13/12/2023

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: