«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1450-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 848,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 843,7 հեկտարը, որից՝ 104 հեկտար վարելահող, 115,5 հեկտար արոտ, 624,2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, որից՝ 16 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 2 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,35 հեկտարը՝ որպես տնամերձ անհատույց օտարելու, 0,65 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար.
գ) մեկ հակտար արոտը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար.
դ) 2 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան համար։
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սահմանել հսկողություն հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ և ապահովել հողամաս ստացողների անհատույց սեփականության իրավունքի պայմանագրերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացնելը՝ պետական գրանցում իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. սեպտեմբերի 16 Երևան
Ա. Մարգարյան
|
ՀՀ կառավարության 2002 թվականի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուրի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները
Տարե- Հողերի կատեգորիան Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝ վարե- բազմամյա տնկարկներ խոտհարք արոտ անտառ այլ հողեր 2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 8.0 8.0 Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 2 2 Հ 0.65 0.65 Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ 1.0 1.0 Ջրային հողեր Ջ Հատուկ պահպանվող տարածքներ Պ ընդամենը 11.0 10.0 1.0 2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 8.0 8.0 Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ Հ Հատուկ նշանակության հողեր Ն Հատուկ պահպանվող տարածքներ Պ 2.0 Ջրային հողեր Ջ ընդամենը 10.0 8.0 2.0 Ընդամենը 21.0 18.0 3.2
թիվը
(նպատակային նշանակությունը)
լահող
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|