Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1262-Ն

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հոկտեմբերի 13-ի «2003 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 161-Ն հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

ա) 2003 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել համապատասխան տարածքային դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումն ու նրանց՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձն իրականացնել ԱՊՀ շրջանակներում 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին՝

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝

ա) 2003 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը՝ դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը՝ անհրաժեշտության դեպքում համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան՝ ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետում նշված ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել հսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների մեկնումը հանրապետությունից թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1262-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
   
Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ
   
Կ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
   
Ա. Թամազյան - ՀՀ գլխավոր դատախազ
   
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
   
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
   
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Մ. Շահգելդյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Հ. Հարոյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
   
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1262-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԵՂԱԿԱՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Մարզերի և զինկոմի-
սարիատների
անվանումները
Հանձնաժողովների անդամները

1 2

Երևան  
Արաբկիր  Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Մաշտոց  Յու. Խաչատուրով      - ՀՀ պաշտպանության նախարարի
  տեղակալ
Կենտրոնական - Երևան քաղաքի դատախազ
Նոր Նորք - Երևան քաղաքի ոստիկանության
Շահումյան   վարչության պետ
Շենգավիթ - Երևան քաղաքի կայազորի ռազմական
Էրեբունի   ոստիկանության բաժնի պետ
 

Արագածոտն  Գ. Գյոզալյան - Արագածոտնի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Աշտարակ  Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի
  տեղակալ
Ապարան - Արագածոտնի մարզի դատախազ
Թալին - մարզային ոստիկանության
  վարչության պետ
  - Արմավիրի կայազորի ռազմական
  ոստիկանության Աշտարակի
  բաժանմունքի պետ
 

Արարատ  Ա. Սարգսյան - Արարատի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Արտաշատ  Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի
  տեղակալ
Արարատ - Արարատի մարզի դատախազ
Մասիս - Մարզային ոստիկանության
  վարչության պետ
  - ՀՀ պաշտպանության նախարարության
  ռազմական ոստիկանության
  վարչության պետի տեղակալ
 

Արմավիր  Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Արմավիր  Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի
  տեղակալ
Վաղարշապատ - Արմավիրի մարզի դատախազ
(Էջմիածին) - մարզային ոստիկանության
  վարչության պետ
  - Արմավիրի կայազորի ռազմական
  ոստիկանության բաժնի պետ
 

Գեղարքունիք  Ս. Բարսեղյան Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
 
Գավառ - 2-րդ բանակային կորպուսի
  հրամանատար
Մարտունի - Գեղարքունիքի մարզի դատախազ
Սևան - մարզային ոստիկանության
  վարչության պետ
Վարդենիս - Սևանի կայազորի ռազմական
Կրասնոսելսկ   ոստիկանության բաժնի պետ
 

Լոռի  Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Վանաձոր - 3-րդ բանակային կորպուսի
  հրամանատար
Սպիտակ - Լոռու մարզի դատախազ
Ստեփանավան - մարզային ոստիկանության
  վարչության պետ
Տաշիր
Թումանյան
- Լոռու կայազորի ռազմական
  ոստիկանության Վանաձորի
  բաժանմունքի պետ
 

Կոտայք  Կ. Շահգալդյան - Կոտայքի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Կոտայք (Աբովյան)  Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի
  ավագ օգնական-վարչական
Հրազդան   ապարատի ղեկավար
Չարենցավան - Կոտայքի մարզի դատախազ
Նաիրի - Մարզային ոստիկանության
  վարչության պետ
  - Երևանի կայազորի ռազմական
  ոստիկանության Աբովյանի
  բաժանմունքի պետ
 

Շիրակ  Ռ. Մանուկյան - Շիրակի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Գյումրի  Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի
  տեղակալ
Արթիկ - Շիրակի մարզի դատախազ
Աշոցք - մարզային ոստիկանության
  վարչության պետ
Անի - Շիրակի կայազորի ռազմական
Ախուրյան   ոստիկանության բաժնի պետ
 

Սյունիք  Է. Բարսեղյան - Սյունիքի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Կապան - 1-ին բանակային կորպուսի
  հրամանատար
Գորիս - Սյունիքի մարզի դատախազ
Սիսիան - մարզային ոստիկանության
  վարչության պետ
Մեղրի - Գորիսի կայազորի ռազմական
  ոստիկանության բաժնի պետ
 

Վայոց ձոր  Ս. Սարգսյան - Վայոց ձորի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Եղեգնաձոր - 4-րդ բանակային կորպուսի
  հրամանատար
Վայք - Վայոց ձորի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության
  վարչության պետ
  - Եղեգնաձորի կայազորի ռազմական
  ոստիկանության բաժնի պետ
 

Տավուշ  Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ
  (հանձնաժողովի նախագահ)
 
Իջևան  Մ. Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Տավուշ (Բերդ)   տեղակալ
Նոյեմբերյան - Տավուշի մարզի դատախազ
Դիլիջան - մարզային ոստիկանության
  վարչության պետ
  - Լոռու կայազորի ռազմական
  ոստիկանության բաժնի պետ
 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1262-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
   
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ
   
Գ. Աղայան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
   
Լ. Նանիջանյան - թերապևտ
   
Խ. Թադևոսյան - հոգեբույժ
   
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
   
Ն. Լուսինյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
   
Խ. Օրդոյան - վիրաբույժ
   
Հ. Շահինյան - ակնաբույժ
   
Ս. Կիրակոսյան - մաշկավեներոլոգ
   
Վ. Այվազյան - վնասվածքաբան
   
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան