Գլխավոր տեղեկություն
Համար
N 287-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.16/20(255) Հոդ.342
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2003 թվականի N 287-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 2 ՈՐՈՇՄԱՄԲ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ԴԻԼԻՋԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ և ձեռնարկություններ լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի N 378 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2 որոշմամբ լուծարվող «Դիլիջան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դիլիջան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 208 որոշմամբ հաստատված՝ մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով 35739,6 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն՝ 42887,6 հազ. դրամ) գնահատված «Դիլիջան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարները վաճառել մրցույթով՝ որպես մեկ ամբողջական միավոր.

բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

վաճառվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը.

գ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 4200,0 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն).

դ) մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել նվազագույն գնի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

ե) սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի ձեռքբերման համար առաջարկված գումարը պետք է վճարի ընկերության հաշվարկային հաշվին՝ մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում։

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) երկամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

գ) գույքի ձեռքբերման համար առաջարկված գումարի վճարումից հետո 15 օրվա ընթացքում մրցույթի հաղթողի հետ կնքել գույքի վաճառքի պայմանագիր։

3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին՝ եռամսյա ժամկետում՝ Դիլիջանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել «Դիլիջան» հյուրանոցում բնակվող փախստականների վերաբնակեցումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 26
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան