Գլխավոր տեղեկություն
Համար
N 1351-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.10.2002-26.06.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.945
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1351-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 8-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման ժամանակավոր լիազորություններ սահմանելու մասին» N 565 որոշման պահանջները՝

ա) Եղեգնաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 3037,2 հեկտարը փոխադրել՝

3024 հեկտարը, որից՝ 114 հեկտար վարելահող, 725 հեկտար արոտ, 2185 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 7,9 հեկտար վարելահողը և 9,6 հեկտար արոտը՝ աճուրդով օտարելու համար,

11,8 հեկտարը, որից՝ 1,2 հեկտար վարելահող, 4,1 հեկտար արոտ, 6,5 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արտադրական նշանակության օբյեկտներ կառուցելու և ձկնարդյունաբերություն կազմակերպելու համար,

1,4 հեկտար արոտը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:

բ) Եղեգնաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 12 հեկտարը հատկացնել Եղեգնաձորի քաղաքային համայնքին, փոխադրելով՝

6,5 հեկտարը, որից՝ 4,1 հեկտար վարելահող, 2,4 հեկտար արոտ՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ մեկ հեկտար վարելահողը՝ անհատույց, իսկ 3,1 հեկտար վարելահողը և 2,4 հեկտար արոտը՝ աճուրդով՝ որպես տնամերձ օտարելու համար,

5,5 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան ընդլայնման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 30
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 29-ի N 1351-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը,դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ ան-
տառ
այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 8,0 4,1     3,9    
Հ 1,4       1,4    
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 5,5           5,5
   ընդամենը   13,5 4,1     3,9   5,5
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 17,5 7,9     9,6    
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Հատուկ նշանակության հողեր Ն              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 11,8 1,2     4,1   6,5
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
   ընդամենը   29,3 9,1     13,7   6,5
   Ընդամենը   42,8 13,2     17,6   12,0