Գլխավոր տեղեկություն
Համար
N 1307-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.921
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2002 թվականի N 1307-Ն

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 7.1-ին ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի, 04 ենթախմբի «05. Բժշկա-սոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին ֆինանսավորվող՝ 2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գծով պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1307-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի, 04 ենթախմբի «05. Բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին ֆինանսավորվող՝ 2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման պատվերն ըստ մատուցվող ծառայությունների

 

NN
ը/կ

Ծառայության անվանումը

Բուժում ստացող հիվանդների թիվը

Մեկ հիվանդի բուժման համար հաստատված միջին գինը (հազ. դրամ)

Պետական պատվերի տարեկան ծավալը (հազ. դրամ)

1.

Նախա- և հետպրոթեզավորվող հիվանդների օրթոպեդիկ բուժում

195

100,0

19500,0

2.

ԲՍՓՀ-ներում քննվողների հետազոտում հիվանդանոցային պայմաններում

84

32,0

2688,0

3.

Նյարդաբուժություն

15

50,0

750,0

4.

Վերականգնողական բուժում հիվանդանոցային պայմաններում

10

80,0

800,0

5.

Ընդհանուր թերապևտիկ բուժում

15

45,0

675,0

6.

Ընդհանուր վիրաբուժություն

5

45,0

225,0

7.

Էնդոկրինոլոգիական բուժում

10

50,0

500,0

 

Ընդամենը

x

x

25138,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան