Գլխավոր տեղեկություն
Համար
N 1063-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.17/47(282) Հոդ.857
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1063-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) որոշման 1-ին կետում՝

«միացման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական կազմակերպությունը պետական հիմնարկների իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան».

բ) որոշման 11-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվներն ու պետական կազմակերպությունը վերակազմակերպել միացման ձևով՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները միացնելով պետական կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի».

գ) որոշման 11-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական կազմակերպությունը Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան».

դ) որոշման 12-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ստեղծել պետական կազմակերպության մասնաճյուղեր՝ համաձայն N 3 հավելվածի, և պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչություններ՝ համաձայն N 4 հավելվածի».

ե) որոշման 13-ին կետում «N 4 հավելվածի» բառերը փոխարինել «N 5 հավելվածի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական արխիվի անվանումը

1.

Երևան քաղաքի պետական արխիվ

2.

Արագածոտնի մարզի պետական արխիվ

3.

Արարատի մարզի պետական արխիվ

4.

Արմավիրի մարզի պետական արխիվ

5.

Գեղարքունիքի մարզի պետական արխիվ

6.

Լոռու մարզի պետական արխիվ

7.

Կոտայքի մարզի պետական արխիվ

8.

Շիրակի մարզի պետական արխիվ

9.

Սյունիքի մարզի պետական արխիվ

10.

Վայոց ձորի մարզի պետական արխիվ

11.

Տավուշի մարզի պետական արխիվ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ

 

NN
ը/կ

Մասնաճյուղի անվանումը

1.

Երևանի քաղաքային մասնաճյուղ

2.

Արագածոտնի մարզային մասնաճյուղ

3.

Արարատի մարզային մասնաճյուղ

4.

Արմավիրի մարզային մասնաճյուղ

5.

Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ

6.

Լոռու մարզային մասնաճյուղ

7.

Կոտայքի մարզային մասնաճյուղ

8.

Շիրակի մարզային մասնաճյուղ

9.

Սյունիքի մարզային մասնաճյուղ

10.

Վայոց ձորի մարզային մասնաճյուղ

11.

Տավուշի մարզային մասնաճյուղ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ներկայացուցչության անվանումը

1.

Ապարանի տարածքային ներկայացուցչություն

2.

Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն

3.

Թալինի տարածքային ներկայացուցչություն

4.

Արարատի տարածքային ներկայացուցչություն

5.

Մասիսի տարածքային ներկայացուցչություն

6.

Արմավիրի տարածքային ներկայացուցչություն

7.

Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն

8.

Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն

9.

Մարտունու տարածքային ներկայացուցչություն

10.

Սևանի տարածքային ներկայացուցչություն

11.

Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն

12.

Թումանյանի տարածքային ներկայացուցչություն

13.

Սպիտակի տարածքային ներկայացուցչություն

14.

Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն

15.

Տաշիրի տարածքային ներկայացուցչություն

16.

Աբովյանի տարածքային ներկայացուցչություն

17.

Եղվարդի տարածքային ներկայացուցչություն

18.

Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն

19.

Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն

20.

Ամասիայի տարածքային ներկայացուցչություն

21.

Մարալիկի տարածքային ներկայացուցչություն

22.

Աշոցքի տարածքային ներկայացուցչություն

23.

Արթիկի տարածքային ներկայացուցչություն

24.

Գորիսի տարածքային ներկայացուցչություն

25.

Մեղրու տարածքային ներկայացուցչություն

26.

Սիսիանի տարածքային ներկայացուցչություն

27.

Վայքի տարածքային ներկայացուցչություն

28.

Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն

29.

Բերդի տարածքային ներկայացուցչություն

30.

Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան