Գլխավոր տեղեկություն
Համար
N 1223-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.887
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1223-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1069,9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1068,4 հեկտարը, որից՝ 40,2 հեկտար վարելահող, 30 հեկտար խոտհարք, 399 հեկտար արոտ, 599,2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 9 հեկտար վարելահողը՝ անհատույց օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ՝ անհատույց օտարելու համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 15-ի N 1223-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 1.5 1.5          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  1.5 1.5          
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 9.0 9.0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  9.0 9.0          
 

Ընդամենը

  10.5 10.5