Գլխավոր տեղեկություն
Համար
N 1214-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.878
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1214-Ն

«ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի կենդանաբանական այգի» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ՝

ա) «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը վայրի կենդանիների պահպանումը, ցուցադրումը, անհետացող տեսակների բազմացումն է.

բ) «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպությունն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան՝ սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ ծառայությունների մատուցում, կենդանիների վերարտադրություն և իրացում, հանրային սննդի կազմակերպում.

գ) մինչև «Երևանի կենդանաբանական այգի» պետական հիմնարկի վերակազմակերպումը՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրան նախատեսված հատկացումները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի և կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրում.

դ) «Երևանի կենդանաբանական այգի» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 49883,5 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքից «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 8619,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույք՝ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով.

ե) «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են 13806,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերը, 30807,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շինությունները և 19896,8 հազ. դրամ արժեքով կենդանիները, ինչպես նաև հատակագծով նախատեսված 34 հեկտար տարածքը.

զ) իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Երևանի կենդանաբանական այգի» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Երևանի քաղաքապետին՝ սահմանված կարգով կատարել վերաբաշխումներ՝ նախատեսելով, որ վերակազմակերպումից հետո «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածի համաձայն:

5. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

բ) «Երևանի կենդանաբանական այգի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 16
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան