Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.29/37(212) Հոդ.869
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1191-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ծաղկավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 300,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 293,6 հեկտարը, որից՝ 42,7 հեկտար վարելահող, 36 հեկտար խոտհարք, 57 հեկտար արոտ, 157,9 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 5,3 հեկտարը, որից՝ 2,8 հեկտար վարելահող, 2 հեկտար արտադրական մասի տարածք՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ անհատույց օտարելու, իսկ 0,5 հեկտար արտադրական մասի տարածքը՝ հասարակական կառուցապատման համար.

գ) 1,5 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան ընդլայնման համար։

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սահմանել հսկողություն հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ և ապահովել հողամաս ստացողների անհատույց սեփականության իրավունքի պայմանագրերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում պետական գրանցումն իրականացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 12
Երևան

 

 

  Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1191-Ն որոշման
 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՎԱՆԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ ան-
տառ
արտա-դրական մասի տարածք
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 3.3 2.8         0.5
Հ 0.5           0.5
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  3.3 2.8         0.5
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 2.0           2.0
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 1.5 1.5          
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
 

ընդամենը

  3.5 1.5         2.0
 

Ընդամենը

  6.8 4.3         2.5

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան