«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2002 թվականի N 1146-Ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածին և 89-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) հասարակությանն իրավական ակտերի մասին իրազեկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) իրավական ակտերի հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող, կամ պատասխանատվություն սահմանող, կամ պատասխանատվությունը խստացնող, կամ պարտականություններ սահմանող և փոփոխող, պարտականությունների կատարման կարգ սահմանող և փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, կամ նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերը կիրառող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ իրավական ակտը կիրառող մարմին) կողմից դրանց մասին շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անձինք) իրազեկելու հետ կապված իրավահարաբերությունները:
2. Իրավական ակտը կիրառող մարմինների կողմից իրազեկումն իրականացվում է պաշտոնական հաղորդագրության, զանգվածային լրատվության միջոցների հետ ասուլիսներ և հանդիպումներ կազմակերպելու, դրանց հարցազրույցներ տալու, հոդվածներ կամ տեղեկատվություն հրապարակելու կամ հեռուստատեսությամբ ու ռադիոյով ելույթներ ունենալու միջոցով:
3. Իրազեկումն անձանց՝ սույն կարգի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերի և դրանց կիրառման առանձնահատկությունների, իրավական ակտն ուժի մեջ մտնելու կարգի ու ժամկետի մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրումն է:
4. Իրավական ակտը կիրառող մարմինները պարտավոր են սույն կարգի 1-ին կետում նշված նորմատիվ իրավական ակտերի մասին իրազեկել այդ ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են իրավական ակտն ընդունող մարմինների կողմից իրենց ընդունած իրավական ակտերի հաշվառման հետ կապված հարաբերությունները։
2. Իրավական ակտն ընդունող մարմինները պարտավոր են պահել իրենց ընդունած իրավական ակտերի հաշվառման մատյան։
3. Իրավական ակտերի հաշվառման մատյանում ըստ հերթականության նշվում են՝
ա) իրավական ակտի հաշվառման հերթական համարը.
բ) իրավական ակտն ընդունող մարմինը.
գ) իրավական ակտի տեսակը.
դ) իրավական ակտի վերնագիրը.
ե) իրավական ակտի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
զ) իրավական ակտի հերթական համարը.
է) իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
ը) իրավական ակտն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
թ) իրավական ակտի գործողության դադարեցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
ժ) օրենսդրական ակտի հաշվառման մատյանում նշվում են նաև օրենսդրական ակտը պետական գրանցման ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հաշվառման մատյանում նշվում են նաև որոշումների վավերացման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (եթե Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը ենթակա է վավերացման).
ժբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերի մատյանում նշվում են նաև՝
իրավական ակտը պետական գրանցման ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,
իրավական ակտի պետական գրանցման կասեցման դեպքում՝ կասեցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,
կասեցումը չընդունվելու կամ մասնակիորեն չընդունվելու մասին համապատասխան որոշումը և այդ որոշման հետ կապված պետական գրանցումը կասեցված իրավական ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման ու հրապարակման ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
ժգ) սույն կետի «ժբ» ենթակետում չնշված գերատեսչական այլ իրավական ակտերի հաշվառման մատյանում նշվում են նաև՝
իրավական ակտը պետական գրանցման ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,
պետական գրանցումը մերժված իրավական ակտը՝ փոփոխություններով, նորից պետական գրանցման ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
ժդ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի հաշվառման մատյանում նշվում են նաև՝
իրավական ակտը պետական փորձաքննության ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,
իրավական ակտի մասին պետական փորձագիտական եզրակացություն տալու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,
իրավական ակտը՝ փոփոխություններով, նորից պետական փորձաքննության ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,
իրավական ակտն անվավեր ճանաչելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
ժե) պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրատարակման աղբյուրը։
4. Իրավական ակտերի հաշվառման մատյաններում կարող են նախատեսվել նաև այլ նշումներ։
5. Իրավական ակտերի հաշվառման մատյանի հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից։
6. Իրավական ակտերի հաշվառման մատյանում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների, ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով։
7. Իրավական ակտերի հաշվառման մատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է։ Այն պետք է լինի կարված (ժապավենված), իսկ թերթերը՝ համարակալված։
Թերթերի թիվը պետք է հաստատվի իրավական ակտն ընդունող մարմնի կնիքով։ Չի թույլատրվում իրավական ակտերի հաշվառման մատյանում մատիտով գրանցումներ կատարելը։
8. Իրավական ակտերն ընդունող մարմինները կարող են վարել մեկից ավելի հաշվառման մատյաններ (նորմատիվ ակտերի հաշվառման մատյաններ, անհատական ակտերի հաշվառման մատյաններ կամ ըստ իրավական ակտերի տեսակների՝ հաշվառման մատյաններ)։
9. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մատյանը բաց է բոլոր մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար։
Իրավական ակտերի հաշվառման մատյանից գրավոր տեղեկություններ կարող են տրվել առձեռն, փոստով, ինչպես նաև էլեկտրոնային կապի այլ միջոցներով։ Իրավական ակտերի հաշվառման մատյանից տեղեկություններ տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2018, N 773-Ն | 04.08.2018, N 1146-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|