Գլխավոր տեղեկություն
Համար
N 687-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2003-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.02/35(270) Հոդ.615
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2003 թվականի N 687-Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ոչ պարտադիր ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 10
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 687-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՁԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

________________________

(կնքման վայրը)

_______ ____________ 200__թ.

________________________________________________________________

(ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի անվանումը)

 

(այսուհետ` փոխանցող), ի դեմս _________________________________________ - ի,

 

որը գործում է ______________________________________________________

 

_______________________________________________________________

(կանոնադրություն, ջրօգտագործման թույլտվության համարը, ամիսը, ամսաթիվը)

 

հիման վրա, մի կողմից, և _______________________________________________

_______________________________________________________________

(ջրօգտագործման իրավունք ձեռք բերող իրավաբանական անձի անվանումը,

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

(այսուհետ` ընդունող), ի դեմս ____________________________________________

 

_____________________________________________________________ -ի,

(ընդունողի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը գործում է ընդունողի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թ. __________ ____ N ______ որոշման՝ կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրի համաձայն փոխանցողն ընդունողին է փոխանցում N _______ ջրօգտագործման թույլտվությամբ իրեն տրված իրավունքը (կամ դրա մի մասը), իսկ ընդունողը պարտավորվում է ընդունել այն՝ դրանից բխող պարտավորությունների պարտադիր կատարման պայմանով:

1.2. Ջրօգտագործման թույլտվության իրավունքի փոխանցման պայմանագրի անբաժանելի մասն է կազմում հանձնման–ընդունման ակտը:

1.3. Պայմանագրի անբաժանելի մասն է նաև ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցմամբ պայմանավորված՝ փոխանցողի և ընդունողի միջև կնքված, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից հաստատված պայմանները:

1.4. Փոխանցողը երաշխավորում է, որ այլ ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունը շահարկման առարկա չէ, և ջրօգտագործման իրավունքների կասեցման (սահմանափակման) վերաբերյալ նշված ջրօգտագործման թույլտվության մեջ այլ սահմանափակումներ չեն եղել:

1.5. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չի հանդիսանում սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Փոխանցողն իրավունք ունի`

2.1.1. ընդունողից պահանջելու իրականացնել ջրօգտագործման թույլտվության պահանջները՝ սույն պայմանագրի 1.3-րդ կետում նշված պայմանների համաձայն,

2.1.2. ____________________________________________________________

(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)

_______________________________________________________________ ։

 

2.2. Փոխանցողը պարտավոր է`

2.2.1. ջրօգտագործման թույլտվությունը՝ կից փաթեթով, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում հանձնել ընդունողին,

2.2.2. ընդունողի պահանջով տալ պարզաբանումներ մինչև ջրօգտագործման թույլտվության իրավունքի փոխանցումն իրականացված ջրօգտագործման վերաբերյալ, որն անհրաժեշտ է ընդունողին ջրօգտագործման իրավահարաբերությունները հստակեցնելու համար,

2.2.3. ջրամատակարար լինելու դեպքում՝ ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցման վերաբերյալ ստանալ այդ ջրօգտագործմամբ պայմանավորված ջրօգտագործողների համաձայնությունները (պայմանները), որոնք հանդիսանալու են սույն պայմանագրի և ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը,

2.2.4. ____________________________________________________________

(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)

_______________________________________________________________ ։

 

2.3. Ընդունողն իրավունք ունի`

2.3.1. փոխանցողի կողմից ջրօգտագործման թույլտվության հանձնման-ընդունման ակտում չհայտարարված, հետագայում ջրօգտագործման իրավունքի իրականացմանը խոչընդոտող հանգամանքների հայտնաբերման դեպքում փոխանցողից պահանջելու անհատույց վերացնել այդ խոչընդոտները կամ հատուցել դրանց վերացման համար պահանջվող ծախսերը,

2.3.2. ____________________________________________________________

(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)

_______________________________________________________________ ։

 

2.4. Ընդունողը պարտավոր է`

2.4.1. ջրօգտագործումն իրականացնել ջրօգտագործման թույլտվության և օրենքով սահմանված այլ պահանջներին համապատասխան,

2.4.2. կատարել ջրօգտագործման թույլտվության փոխանցման հետ կապված՝ պահանջվող բոլոր ծախսերը,

2.4.3. փոխանցողի ջրամատակարար լինելու դեպքում կատարել սույն պայմանագրի

2.2.3-րդ կետում նշված ջրօգտագործողների պայմանները,

2.4.4. պայմանագիրն ստորագրելուց և նոտարական կարգով վավերացնելուց հետո 10-օրյա ժամկետում կատարել պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված գործողությունները,

 

2.4.5. ____________________________________________________________

(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)

_______________________________________________________________ ։

 

3. Պայմանագրի գործողության ժամկետը

 

3.1. Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև ____________________ :

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ջրօգտագործման թույլտվության ժամկետից ոչ ավելի:

3.2. Պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարաձգված, եթե պայմանա-գրային ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ (եթե պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է 6 ամսվանից պակաս` 15 օր) կողմերից որևէ մեկը չի դիմել՝ այն դադարեցնելու կամ վերանայելու համար, և երկարաձգման մասին կողմերի հայտին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տվել է դրական եզրակացություն:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Փոխանցողի պատասխանատվությունը

4.1.1. Փոխանցողը պատասխանատվություն չի կրում ջրօգտագործման թույլտվության իրավունքի իրականացման այն խոչընդոտների համար, որոնք`

ա) ինքը նշել է պայմանագիրը կնքելիս,

բ) նախապես հայտնի են եղել ընդունողին,

գ) հայտնաբերվել են ընդունողի կողմից պայմանագիրը կնքելիս,

դ) հայտնաբերվել են ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերի հանձնման ժամանակ ջրօգտագործման պայմանները զննելիս,

ե) հայտնաբերվել են ջրօգտագործման գործընթացն ստուգելիս։

4.2. Ընդունողի պատասխանատվությունը

4.2.1 Ընդունողը պարտավոր է փոխանցողի ջրամատակարար լինելու դեպքում փոխհատուցել ջրօգտագործման թույլտվությամբ պայմանավորված՝ այլ ջրօգտագործողների կողմից մինչև սույն պայմանագրի կնքումն առաջադրված պայմանների չկատարման հետևանքով նրանց հասցրած վնասները:

 

5. Այլ պայմաններ

 

5.1.Ընդունողի վերակազմակերպման դեպքում ջրօգտագործման թույլտվության փոխանցման պայմանագրով ընդունողի իրավունքներն ու պարտականություններն անցնում են նրա իրավահաջորդին` սահմանված կարգով տեղեկատվություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

5.2.Պայմանագրից բխող վեճերը կարող են լուծվել փոխադարձ համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` օրենքով սահմանված կարգով:

5.3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման օրվանից սկսած 10-օրյա ժամկետում ջրային պետական կադաստրում գրանցման պահից:

5.4. Պայմանագիրը կնքվում է 4 հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը տրվում է կողմերին, մեկ օրինակը պահվում է նոտարական գրասենյակում և մեկ օրինակը` ջրային պետական կադաստրում:

 

6. Կողմերի գտնվելու վայրերը և ստորագրությունները

 

Փոխանցող Ընդունող

____________________________
(անվանումը)
____________________________
 

____________________________
(գտնվելու վայրը)

____________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

____________________________
(ստորագրությունը)

_______ _______________ 200 թ.

____________________________
(անվանումը)
____________________________
 

____________________________
(գտնվելու վայրը)

____________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

____________________________
(ստորագրությունը)

_______ _______________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 687-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան