Գլխավոր տեղեկություն
Համար
N 1179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.29/37(212) Հոդ.859
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1179-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 923,3 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 919,3 հեկտարը, որից՝ 236,3 հեկտար վարելահող, 3 հեկտար բազմամյա տնկարկ, 160 հեկտար արոտ, 520 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 5 հեկտար վարելահողը և 3 հեկտար բազմամյա տնկարկը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 3 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ անհատույց օտարելու համար.

գ) մեկ հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան ընդլայնման համար։

2. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայից 8,7 հեկտար կառուցապատված տարածքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սահմանել հսկողություն հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել հողամաս ստացողների ցուցակները՝ պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 12
Երևան

 

 

  Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1179-Ն որոշման
 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ ան-
տառ
այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 8.0 5.0 3.0        
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 1.5 1.5          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  9.5 6.5 3.0        
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1.5 1.5          
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 1.0 1.0          
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
 

ընդամենը

  2.5 2.5          
 

Ընդամենը

  12.0 9.0 3.0