Գլխավոր տեղեկություն
Համար
N 953-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.08.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.20/42(277) Հոդ.780
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2003 թվականի N 953-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախարարություններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև գործադիր իշխանության այլ մարմիններում գործավարության միասնական համակարգ ներդնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2, 3 և 4-րդ կետերով.

«2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարներին՝ սույն որոշմամբ հաստատված գործավարության կարգի դրույթներին համապատասխան՝

ա) կազմակերպել գործավարությունը Հայաստանի Հանրապետության նախարարություններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում և գործադիր իշխանության այլ մարմիններում.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել գործավարության կարգերը:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության նախարարություններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում և գործադիր իշխանության այլ մարմիններում սույն որոշմանը համապատասխան գործավարության կարգի դրույթների պահպանման մասին»:

Այդ կապակցությամբ որոշման երկրորդ պարբերությունը համարել 1-ին կետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 8
Երևան