«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման 27-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականի գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում 2003-2005 թվականներին գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների իրականացման համար նախատեսվող միջոցների հատկացման հնարավորության հարցը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել նշված ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների միջոցով դրամաշնորհների և այլ ֆինանսական աղբյուրների ներգրավման ուղղությամբ։
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն ծրագրի շրջանակներում մշակել և մինչև 2002 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հրազդան, Մեծամոր և Արաքս գետերի վարարումների ժամանակ կոլեկտորներից առանց դիմհարման ջրընդունումն ապահովելու նպատակով հուների մաքրման, հողաթմբերի կառուցման, ինչպես նաև ջրամղիչ պոմպակայանների կառուցման ենթածրագրեր։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ միջոցներ ձեռնարկել Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգի զարգացման ծրագրի շրջանակներում, սկսած 2004 թվականից, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերակառուցման բաղադրիչն առաջնահերթ իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2002-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Ե Ր Ե Վ Ա Ն - 2 0 0 2
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԱՌԿԱ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՎԻՃԱԿԸ
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
4.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՀԱՎԱՔԱՑԱՄԱՔԵՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ
4.2. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
4.3. ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՎԻՃԱԿԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄ
4.4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՒ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ՝ ՀՀ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
4.4.1. ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՐԿՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ
4.5. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԱՂԱՅԻՆ ՀԱՆՈՒՅԹԻ ԿԱՏԱՐՈՒՄ
4.6. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՈՌՈԳԵԼԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
4.7. ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ (ԱՐՈՏՆԵՐԻ) ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ՋՐԱՐԲԻԱՑՈՒՄ
4.8. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ԱԳՐՈԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄ
4.9. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՀՀ ՑԱԾՐԱԴԻՐ ԵՎ ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ, ՋՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՏԱՐՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՈՒ ԵՐԵՔ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
5. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
7. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական անչափ կարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկում՝ գյուղատնտեսության բնագավառում, արմատական բարեփոխումների հրամայական անհրաժեշտություն է առաջացել, այդ թվում՝ գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման ուղղությամբ:
Գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման մի շարք միջոցառումների իրականացմանն է ուղղված սույն ծրագիրը, որի իրագործումը խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում, կնպաստի ինչպես բնակչության բարեկեցության, կենսամակարդակի, այնպես էլ համաճարակների բռնկման և ջրակալման առումով վտանգավոր գոտիներում գտնվող մի շարք բնակավայրերի սանիտարահիգիենիկ և էկոլոգիական վիճակի բարելավմանը:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԱՌԿԱ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՎԻՃԱԿԸ
Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքները, 1998 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, գույքագրման արդյունքներով կազմում են 273,5 հազար հա, որից վարելահողեր՝ 175,7 հազար հա, խաղողի այգիներ՝ 15,6 հազար հա, պտղատու այգիներ՝ 18,4 հազար հա, խոտհարքներ՝ 5,0 հազար հա, արոտամերձ գոտիներ՝ 2,1 հազար հա, տնամերձ հողեր՝ 44,4 հազար հա, կոլեկտիվ այգեգործական հողատարածքներ՝ 2,6 հազար հա, անտառներ՝ 9,7 հազար հա:
Ժամանակավորապես չոռոգվող 56,5 հազ. հա հողատարածքներ դասվել են անջրդի հողատարածքների շարքը՝ մինչև դրանց լիարժեք ոռոգումն ապահովող միջոցառումների ավարտը:
1999-2000 թվականներին ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակներում 4,1 հազ. հա անջրդի հողատարածքներ վերադարձվեցին օգտագործվողների շարքը:
Հանրապետության ոռոգելի հողերի ներկայիս մելիորատիվ վիճակի գնահատականը հետևյալն է՝
- բավարար մելիորատիվ վիճակում գտնվող հողեր՝ 236,9 հազ. հա: Սրանք չաղակալված, անվտանգ քիմիական կազմով ու թույլատրելի խորության վրա տեղադրված գրունտային ջրերով հողերն են.
- անբավարար մելիորատիվ վիճակում գտնվող հողեր՝ 36,6 հազ. հա (34,9 հազ. հա-ն՝ Արարատյան հարթավայրում): Սրանք թույլից ուժեղ աստիճանի աղակալված և վերջին տասնամյակում երկրորդական աղակալման ենթարկված հողերն են: Բացի դրանից, 36,6 հազ. հա-ից 20,0 հազ. հա հողերը (18,3 հազ. հա-ն՝ Արարատյան հարթավայրում) գտնվում են գերխոնավ վիճակում:
Նշված հողատարածքների մի մասում տեղի են ունենում երկրորդական աղակալման և ալկալիացման ակտիվ գործընթացներ, մյուս մասում, որտեղ գրունտային և ոռոգման ջրերի հանքայնացումները փոքր են, առկա է միայն հավելուրդային խոնավության կուտակում:
Ինչպես երկրորդական աղակալումը, այնպես էլ հավելուրդային խոնավապաշարը, բացասաբար են ազդում հողի մելիորատիվ վիճակի վրա:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Հաշվի առնելով, որ Արարատյան հարթավայրի ոռոգելի հողատարածքների շուրջ 40%-ը ենթարկվել է դեգրադացիայի, ուստի առաջարկվող ծրագիրը նպատակ է հետապնդում առաջին փուլում հետազոտել և ի հայտ բերել գյուղատնտեսական նշանակության հողերի վատթարացման պատճառները և երկրորդ փուլում համապատասխան միջոցառումների կիրառմամբ բարելավել դրանց մելիորատիվ վիճակը՝ նպատակ ունենալով բարձրացնել և պահպանել գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիությունն ու ապահովել գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն և բարձր բերքատվությունը:
4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման և հողերի մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով 2002-2005 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
♦ Հայաստանի Հանրապետության ջրհավաքացամաքեցուցիչների համակարգերի մաքրում և նորոգում,
♦ ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարում,
♦ գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի և ռեժիմների ճշգրտում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման առանձնարկված մեթոդների և երկրագործության վարման արդյունավետ համակարգի մշակում,
♦ Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի աղային հանույթի կատարում,
♦ Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալված հողերի արմատական բարելավում,
♦ բնական կերահանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում,
♦ Արարատյան հարթավայրի համար ագրոէկոհամակարգի բերքատվության մոդելի մշակում,
♦ գյուղացիական տնտեսությունների օպտիմալ չափերի որոշում ու հիմնավորում ՀՀ ցածրադիր և նախալեռնային տարածաշրջաններում, ջրման արդյունավետ տեխնիկայի ու դրա տարրերի հիմնավորում և 3 մարզերում փորձացուցադրական տնտեսությունների կազմակերպում:
4.1. Հայաստանի Հանրապետության ջրհավաքացամաքեցուցիչների համակարգերի մաքրումը և նորոգումը
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, ինչպես նաև հողատեսքերի աղակալումը, բնակավայրերի ջրակալումն ու տարափոխիկ հիվանդությունները կանխելու, մշակաբույսերի բնականոն աճի ապահովման նպատակներով հանրապետության գերխոնավ հողերի տարածքներում կառուցվել և ներկայումս շահագործվում են 1648,6 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, որից բաց հորիզոնական դրենաժներ` 978,6 կմ, փակ դրենաժներ՝ 670,0 կմ:
Ցամաքեցուցիչները և ջրհավաքները չորացվող տարածքներից գրունտային ջրերն ընդունում և հեռացնում են, իսկ կոլեկտորները (կոլեկտորների շահագործումն իրականացվում է ՀՀ ջրտնտպետկոմիտեի կողմից) դրանք տեղափոխում և հասցնում են ջրընդունիչ (գ. Մեծամոր, գ. Հրազդան, գ. Արաքս):
Ցամաքեցուցիչները և ջրհավաքները կառուցվել են հանրապետության վեց մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի:
Փակ հորիզոնական ցանցերը, որոնք կառուցված են հիմնականում Արարատյան հարթավայրում (Արարատի մարզում՝ 315,2 կմ, Արմավիրի մարզում՝ 354,8 կմ)՝ նոր մելիորացված տարածքներում (աղակալված հողատեսքերի աղազերծման նպատակներով), ընդգրկում են 17 համայնքների 8,0 հազ. հա հողեր, ներկայացված են ցամաքեցուցիչներով և ջրհավաքներով, որոնք խցանված են և ներկայումս չեն գործում:
Հանրապետության ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման նպատակով ներկայումս հատկացվող կապիտալ ներդրումները հեռու են բավարար լինելուց: Հատկացված ֆինանսավորման շնորհիվ յուրաքանչյուր տարի մաքրվում և վերանորոգվում է բաց հորիզոնական ցանցերի ընդհանուր երկարության միայն 30%-ը կամ 300 կմ, այն դեպքում, երբ դրենաժները և ջրհավաքները՝ 803 կմ երկարությամբ, համաձայն սահմանված նորմերի, ենթակա են մաքրման ամեն տարի, իսկ կոլեկտորները (175 կմ)՝ երկու տարին մեկ անգամ: Այլ խոսքով ասած, հատկացվող միջոցների սահմաններում հնարավորություն է ընձեռվում պահպանելու գերխոնավ հողերի մակերեսները՝ 18-20 հազ. հա սահմաններում, սակայն աղակալման ենթարկված հողատարածքների մակերեսները, լրացուցիչ միջոցներ ձեռք չառնելու դեպքում, կմեծանան:
Հարկ է նշել, որ առավելագույն արդյունք ստանալու համար դրենաժների և ջրհավաքների մաքրման և նորոգման աշխատանքներն անհրաժեշտ է համապատասխանեցնել կոլեկտորներում համանման աշխատանքների իրականացման ժամկետների հետ՝ փոխհամաձայնեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ջրտնտպետկոմիտեի ծրագրերը:
Միջոցառման մեջ ընդգրկված հարցերի շրջանակը
- ապահովել գրունտային ջրերի մակարդակների իջեցումը՝ մինչև նախագծային խորությունը,
- մաքրել դրենաժային ցանցերը բերվածքներից, տիղմից, բուսականությունից և լողացող առարկաների կուտակումից,
- ապահովել դրենաժային ցանցերի վրա տեղակայված կառույցների նորմալ, առանց ջրերի դիմհարման աշխատանքը,
- ապահովել ցանցերի վթարավտանգ տեղամասերի, որոնք պահանջում են անմիջական, օպերատիվ լուծումներ, խցանումների ու փլուզումների վերացումը և այլն:
Դրենաժային համակարգերի շահագործման ընթացքում կատարվում են հիմնական և ընթացիկ նորոգումներ:
Աշխատանքներն իրականացվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին համապատասխան՝
- ցանցերի մաքրման, նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային աշխատանքները և հիմնական մաքրումն ու նորոգումը՝ բաց մրցույթներով.
- ցանցերի ընթացիկ նորոգումները, վթարների վերացումը և ցանցերի ու կառույցների տեխնիկական վիճակի հսկողությունը՝ մեկ աղբյուրից գնանշման եղանակով, շահագործող կազմակերպության ուժերով:
Ջրհավաքացամաքեցուցիչների համակարգերի մաքրման և նորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափաքանակները որոշելու համար կատարվել են համապատասխան դաշտային չափումներ և հաշվարկներ, համաձայն որոնց 2002 թ.-ին կպահանջվի 307,5 մլն դրամ, 2003 թ.-ին՝ 400,0 մլն դրամ, 2004 թ.-ին՝ 450,0 մլն դրամ, 2005 թ.-ին՝ 490,0 մլն դրամ: Այս պայմաններում 2005 թվականից սկսած հնարավորություն կընձեռվի ջրհավաքացամաքեցուցիչների համակարգերի ամենամյա մաքրման և նորոգման աշխատանքներն իրականացնել 50 %-ի չափով:
2002 թվականին միջոցառումները նախատեսվում է իրականացնել գործընկերային ֆոնդի հաշվին (այսուհետ` Ճապոնիա-Հայաստան գործընկերային ֆոնդ), որը ձևավորվել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության (ODA) շրջանակներում «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրով 1997 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև փոխանակված հայտագրով նախատեսված դրամաշնորհի հաշվին ձեռք բերված ապրանքների դրամայնացումից գոյացած միջոցներով:
4.2. Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերակառուցումը
Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի պահպանման գործում որոշիչ դեր է կատարում այդ նպատակով գործող կոլեկտորադրենաժային ցանցը: Վերջինիս տեխնիկական բարվոք վիճակով և պատշաճ մակարդակով շահագործմամբ են պայմանավորված գրունտային ջրերի մակարդակները սահմանային խորությունների վրա պահպանման ապահովումը, ինչն էլ, իր հերթին, նպաստում է հողերի բերրիության պահպանմանը:
Հարթավայրի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը հիմնովին բարելավելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվերով Համաշխարհային բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի շրջանակներում մշակվել է «Արարատյան հարթավայրի դրենաժային ցանցերի վերականգնում» ենթածրագիրը՝ 10,0 մլն դոլար նախահաշվային արժեքով:
«Արարատյան հարթավայրի դրենաժային ցանցերի վերականգնում» ենթածրագիրը «Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրի ֆինանսավորման պակասեցման պատճառով, հանվել է ծրագրի 1-ին փուլում (2001-2005 թթ.) իրականացվելիք միջոցառումների շարքից և նախատեսվում է իրականացնել 2-րդ փուլում (2004-2008 թթ.): Ենթածրագրի իրականացման ժամկետի հետաձգումը պատճառ կհանդիսանա հողերի մելիորատիվ վիճակի էլ ավելի վատթարացմանը՝ հատկապես հորիզոնական փակ դրենաժային ցանցով տարածքներում:
4.3. Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարումը
Միջոցառման մեջ ընդգրկված հարցերի շրջանակը
Գրունտային ջրերի ռեժիմի, հողատեսքերի ջրաղային հաշվեկշռի և ջրաֆիզիկական հատկությունների ուսումնասիրման, ոռոգման և դրենաժային ջրերի որակի, ոռոգման, կոլեկտորադրենաժային ցանցերի աշխատանքի արդյունավետության որոշման, այլ կերպ ասած՝ ոռոգելի և չորացված հողերի մելիորատիվ վիճակի հսկման նպատակով 2002-2005 թթ. նախատեսվում է կատարել հետևյալ համալիր աշխատանքները՝
♦ Գրունտային ջրերի մակարդակների և քիմիական կազմի ուսումնասիրում
Հորատանցքերում գրունտային ջրերի մակարդակի դիտումները կատարվում են միաժամանակ, տասնօրյա կտրվածքով: Ջրերի նմուշարկումը, դրանց քիմիական կազմի որոշման նպատակով, կատարվում է տարեկան երեք անգամ:
Ստացված տվյալների հիման վրա յուրաքանչյուր սեզոնի կտրվածքով կազմվում են գրունտային ջրերի տեղադրման խորության, հանքայնացման և քիմիական տիպի քարտեզներ, որտեղ հաշվարկվում են հողահանդակների մակերեսները՝ ըստ դրանց տեղադրման խորության, հանքայնացման աստիճանի և քիմիական տիպի: Բացի այդ, հարթավայրի շուրջ 100 բնորոշ դիտման հորատանցքերի տվյալների հիման վրա կազմվում են գրունտային ջրերի մակարդակների տատանումների գրաֆիկներ, որոնք հնարավորություն են տալիս հետևելու դրանց տեղադրման խորության ընթացքին տարվա և բազմամյա կտրվածքում:
Մշտական հսկման տակ են գտնվում հանրապետության դրենաժային ցանցի տեխնիկական վիճակը, դրանց աշխատանքի արդյունավետությունը: Դրենաժային ցանցի տեխնիկական վիճակի ուսումնասիրման արդյունքում ստացված տվյալները համեմատվում են դիտման հորատանցքերից ստացված գրունտային ջրերի մակարդակի դինամիկայի և հիդրոքիմիական ռեժիմի տվյալների հետ: Վերջիններիս համակցությունը հողատեսքերի աղային կազմի նյութերի և ոռոգման ջրերի որակի հետ հնարավորություն է ընձեռում գնահատելու հողերի մելիորատիվ վիճակը և երկրորդական աղակալման կամ ալկալիացման վտանգավորությունը:
♦ ՀՀ ոռոգելի և չորացված հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի կազմում
Տարվա ընթացքում կատարված դաշտային, կամերալ և լաբորատոր հետազոտությունների արդյունքների ամփոփման, անալիզի և սիստեմատավորման հիման վրա կազմվում է հանրապետության ոռոգելի և չորացված հողերի մելիորատիվ վիճակի կադաստրը (այսուհետ` կադաստր):
Կադաստրի կազմման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև Արարատյան հարթավայրի հողերի մելիորացման մոնիտորինգի տվյալների հավաքագրման աշխատանքներ, որոնք իրենց մեջ ներառում են հարթավայրի երկրաբանական կառուցվածքը, ջրապարունակ շերտերի հիդրոերկրաբանական չափանիշները, դրանց հիդրավլիկական կապը, ճնշումայնությունը, ինֆիլտրացիայի մեծությունը, գրունտային ջրերի մակարդակները և քիմիական կազմը, հարթավայրի մաքրվող և վերանորոգվող դրենաժային ցանցերի աշխատանքի արդյունավետությունը, բնահողերում աղերի պարունակությունը, չհագեցված գրունտների ջրաֆիզիկական հատկանիշները և այլն:
Ներկայացվող նյութերը հիմք կծառայեն պետական միասնական կադաստրի լիարժեք կազմման, հանրապետության ոռոգելի հողատարածքներում մելիորատիվ շինարարության նախագծման և շահագործման, ինչպես նաև բացահայտելու հողերի ոչ ճիշտ ոռոգման հետևանքով շրջակա միջավայրի վատացման պատճառ հանդիսացող գործոնները և կազմելու համապատասխան միջոցառումների ծրագրեր՝ բացասական երևույթների կանխարգելման ու վերացման համար:
ՀՀ ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարման և Արարատյան հարթավայրի հողերի մելիորացման մոնիտորինգի իրականացման նախահաշվային ծախսերը 2002 թ. կազմում են 17 մլն դրամ, 2003 թ.՝ 18 մլն դրամ, 2004 թ.՝ 20 մլն դրամ և 2005 թ.՝ 23 մլն դրամ:
2002 թվականին միջոցառումը նախատեսվում է իրականացնել Ճապոնիա-Հայաստան գործընկերային ֆոնդի հաշվին:
4.4. Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի ու ռեժիմների ճշգրտում ՀՀ ոռոգելի հողատարածքների համար
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման բնագավառում ներկայումս ամենահրատապ հարցը համարելով գյուղացիական տնտեսություններին բավարար քանակությամբ ջուր տալը և վարձի գանձումը՝ անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձնել բույսերի ջրսպառման, ոռոգման ռեժիմների որոշմանը՝ որպես ոռոգման բուն էությունից բխող խնդրի:
Գյուղատնտեսության պրակտիկայում ներկայումս կիրառվում են ավելի քան 30 տարվա վաղեմության (1969 թ.) նորմերն ու ռեժիմները, որոնք մշակվել են հանրային տնտեսության ցանքաշրջանառության դաշտերում մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի համար:
Ներկայումս, հատկապես ինտենսիվ երկրագործության գոտիներում գյուղացիական տնտեսություններից յուրաքանչյուրն ունի 0,5-0,6 հա ոռոգելի հող, և այդ տարածքի վրա մշակվում է 5-6 տեսակի մշակաբույս: Չնայած տարբեր մշակաբույսերի համար սահմանված են տարբեր ոռոգման նորմեր ու ռեժիմներ, գյուղացին դրանք ջրում է միաժամանակ, երբ հասնում է նրա ջրի ստացման հերթը: Դրա հետևանքով տեղի են ունենում ջրի չնախատեսված, ինչպես նաև, գերխոնավացման կամ թերխոնավացման պատճառով, բերքի կորուստներ:
Փոխվել է նաև մանր-կտրտված հողակտորների ոռոգման համար ջրի մատուցման և գյուղատնտեսական մշակաբույսերի ջրման տեխնիկան, որի պատճառով մի դեպքում խախտվում է գյուղմշակաբույսերի նորմալ ջրսպառումը, մյուս դեպքում տեղիք է տրվում ջրի ավելորդ կորստի:
Որպեսզի ոռոգման ջուրը լիարժեք ծառայի իր նպատակին, պետք է հստակ հիմնավորել, թե որքան է գյուղմշակաբույսերի բնական զարգացումն ու բերքատվությունն ապահովող իրական ջրապահանջը, և ինչպես են գոյանում կորուստները:
Ելնելով վերը շարադրվածից՝ անհրաժեշտ է ոռոգման նոր, գիտականորեն հիմնավորված նորմերի ու ռեժիմների մշակումը, որը գյուղատնտեսության մեջ կիրառելու համար խիստ այժմեական է, և որի արդյունքում ջրի կորուստները կնվազեն 10-15 %-ով:
Միջոցառման մեջ ընդգրկված հարցերի շրջանակը
Սույն աշխատանքում նախատեսվում է հաշվարկել գյուղմշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները՝ մթնոլորտային տեղումներով 50% և 75 % ապահովվածությունների դեպքում, ջերմային հաշվեկշռի հաշվարկային մեթոդի կիրառմամբ: Ընդ որում, դրանք կհաշվարկվեն ՀՀ ոռոգելի հողատարածքներում մշակվող հիմնական մշակաբույսերի համար՝ ըստ գյուղատնտեսական շրջանների՝ դրանց տեղադիրքային նախապես ընտրված գոտիականության և հողատեսակների մանրամասն ընդգրկմամբ:
Աշխատանքները կատարվելու են գրասենյակային, լաբորատոր և դաշտային պայմաններում:
Արդյունքները կներկայացվեն երկու մասով՝ առաջին մասում գոյություն ունեցող հաշվարկային մեթոդների համեմատական վերլուծությունը և ընտրված մեթոդի բովանդակությունը:
Երկրորդ մասում կտրվեն գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները ՀՀ հողատարածքների համար՝ աղյուսակների ձևով՝ ձեռնարկի տեսքով (Արարատյան գոգահովտի նախալեռնային և լեռնային, ինչպես նաև Շիրակի և Սևանի ավազանի գյուղատնտեսական շրջանների համար, ընդհանուր թվով՝ 20-25 ռեժիմ):
Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի ու ռեժիմների ճշգրտման աշխատանքների իրականացման ժամանակացույցը բերված է սույն ծրագրի N 1 հավելվածում:
Ոռոգման նորմերի և ռեժիմների ճշգրտման համար կպահանջվի 111,5 մլն դրամ, որից 25,5 մլն դրամը` 2002 թվականին` «Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման առանձնարկված մեթոդների և երկրագործության վարման արդյունավետ համակարգի մշակում» միջոցառման իրականացման համար, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի N 440 որոշման 24 «ա» կետի, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 709 որոշման և ՀՀ վարչապետի մոտ 2002 թվականի մարտի 6-ին կայացած խորհրդակցության հ. 40-70 արձանագրության 2.3 կետի «բ» ենթակետի պահանջներից:
4.4.1. Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման առանձնարկված մեթոդների և երկրագործության վարման արդյունավետ համակարգի մշակումը
Միջոցառման մեջ ընդգրկված հարցերի շրջանակը
Կատարվող աշխատանքների օբյեկտն Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտին է: Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում ոռոգման ջրի գերնորմատիվային ջրապահանջարկ ներկայացրած համայնքների ցուցակից ընտրված 15 առավել բնութագրական համայնքների ամբողջ հողատարածքներում կկատարվեն դաշտային մանրակրկիտ հետազոտություններ, ֆենոլոգիական դիտումներ և բուսաչափական աշխատանքներ, հողագիտական դաշտային-լաբորատոր հետազոտություններ՝ նպատակ ունենալով պարզելու համայնքների ոռոգման ջրի նկատմամբ ունեցած «գերնորմատիվային պահանջից հողից բխող պատճառները:
Դաշտային հետազոտություններին զուգընթաց՝ հատուկ այդ օբյեկտների համար կկատարվեն ոռոգման նորմերի ու ռեժիմների հաշվարկներ և փորձարարական տվյալների հետ համադրելու միջոցով կարվեն համապատասխան եզրակացություններ:
Այսպիսով, ներկա հետազոտությունում մեկ վեգետացիայի ընթացքում բնօրինակային փորձարարական աշխատանքների տվյալների մշակումներով կստացվեն Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտու տարածքների համար մշակաբույսերի ոռոգման փաստացի նորմերը և նշված եղանակներով ստացված հաշվային նորմերի հետ համեմատությամբ կտրվի նրանց որակական գնահատականը:
Որոշակի տարածքների համար ստացված ոռոգման այդ փաստացի նորմերն ընդունելով հիմնավորված՝ կկազմվի գոտու համար մաթեմատիկական մոդելը, որը հնարավորություն կտա վիճակագրական խիստ մեթոդներով հիմնավորելու ոռոգման նորմերը ամբողջ գոտու համար, որոնք կօգտագործվեն ոռոգման համակարգերի նախագծային և շահագործական գործունեություններում՝ ապահովելով ոռոգման ջրի արդյունավետ օգտագործումը, մշակաբույսերի բերքատվության բարձրացումն ու շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության պահպանման բավարարող պահանջները:
Ոռոգման այս նոր, հիմնավորված նորմերի առկայությամբ, հողերի կտրտվածության պայմաններում, ջրօգտագործողը համոզված կլինի ծախսված ջրի ծավալի իսկության մեջ և վստահությամբ կվճարի ջրի վարձավճարը: Ունենալով ոռոգման համակողմանի գնահատականը՝ կմշակվի երկրագործության վարման արդյունավետ համակարգ, որի հիմքում կդրվեն օպտիմալ ցանքաշրջանառությունը և մշակաբույսերի կազմը՝ դրանք տնտեսագիտորեն հիմնավորելու միջոցով:
Դաշտային հետազոտական և գրասենյակային աշխատանքների արդյունքները կամփոփվեն հաշվետվության մեջ, որում կտրվեն ոռոգման նորմերը և ռեժիմները, ցանքաշրջանառության և մշակաբույսերի կազմի տարբերակները, կմշակվեն առաջարկություններ, հրահանգներ ոռոգման ջրի օգտագործման և երկրագործության վարման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:
Աշխատանքների իրականացման ժամանակացույցը բերված է սույն ծրագրի N 2 հավելվածում:
Համաձայն կատարված ֆինանսական հաշվարկների՝ միջոցառման իրականացման համար կպահանջվի 25,5 մլն դրամ:
Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2002 թվականին` Ճապոնիա-Հայաստան գործընկերային ֆոնդի հաշվին:
4.5. Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի աղային հանույթի կատարումը
Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը պայմանավորող հիմնական գործոնները (գրունտային ջրերի տեղադրման խորությունը, նրանց և ոռոգման ջրերի հանքայնացումն ու քիմիական կազմը, հողերի աղակալվածությունը և ալկալիացումը), կախված բնակլիմայական և տնտեսաիռիգացիոն պայմաններից, ենթարկվում են փոփոխությունների, ուստի, փոփոխվում է նաև հողերի մելիորատիվ վիճակը:
Նշված գործոններից ամենադինամիկը գրունտային ջրերի ռեժիմն է, որը հիմնականում պայմանավորված է կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկական վիճակով և աշխատանքի արդյունավետությամբ:
Հողերի մելիորատիվ վիճակի գնահատման կարևորագույն չափանիշը հողերի աղային կազմն է: Հարթավայրի ոռոգելի հողերի աղային հանույթը վերջին անգամ կատարվել է 1982-1984 թթ.:
Սակայն եղած տվյալները վաղեմության պատճառով, անկասկած, լիարժեք չեն արտահայտում հարթավայրի ոռոգելի հողերի ներկայիս պատկերը՝ աղակալվածության և ալկալիացման տեսանկյունից: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գրունտային ջրերի բարձր մակարդակների (0.5-1.5 մ) առկայությունը տեղիք է տվել հարթավայրի ոռոգելի հողերի երկրորդական աղակալման և ալկալիացման գործընթացներին:
Այդ են վկայում «Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի և վերահսկողության» ՊՓԲԸ-ի կողմից 1999 թ. ընտրանքային կարգով ոռոգելի հողերում կատարված աղային հանույթի տվյալները: Այսպես, 13,0-15,0 հազ. հա տարածքի վրա չաղակալված և թույլ աղակալված հողատարածքները դարձել են միջին և ուժեղ աղակալված ու ալկալիացված:
Համանման եզրահանգումների է հանգել նաև՝ նորից ընտրանքային կարգով կատարած աղային հանույթի տվյալների մշակումից, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնը:
Ընդհանրացնելով վերը շարադրվածը՝ կարելի է ասել, որ ներկայումս Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերից (80,9 հազ. հա) շուրջ 35,0 հազ. հա (43,2 %) տարբեր աստիճանի աղակալված և ալկալիացված են, այդ թվում՝ 18,3 հազ. հա՝ գերխոնավացած:
Ելնելով վերը նշվածից և այն հանգամանքից, որ աղակալվածության և ալկալիացման աստիճանից հողերի բերքատվությունը նվազում է 40-60 %-ով, ապա հողերի մելիորատիվ վիճակի գնահատման, պետական հողային կադաստրի լիարժեք կազմման, ոռոգելի հողերի կարգերի ճշգրտման, սեփականաշնորհված հողերի կադաստրային գների ճիշտ գնահատման, ոռոգելի հողատարածքներում արմատական բարելավման միջոցառումների ծրագրավորման նպատակով առաջնահերթ կարգով պետք է շուրջ 40.0 հազ. հա (ներառած նաև աղակալված հողերի հարակից տարածքները) վրա կատարել աղային հանույթ: Կատարված աշխատանքների արդյունքում կներկայացվեն՝
- հանույթի գոտում ընկած համայնքների ոռոգելի հողերի աղային կազմի 1:5000 մասշտաբի քարտեզներ, որտեղ կտրվեն հողատեսքերի անվանումները, մեխանիկական կազմը, աղակալման և ալկալիացման աստիճանը, գրունտային ջրերի մակարդակների տեղադրման բազմամյա տվյալները, դրանց քիմիական կազմը և վտանգավորությունը՝ հողատեսքերում աղակալում և ալկալիացում առաջացնելու տեսանկյունից,
- հանույթի գոտում ընկած Արարատի և Արմավիրի մարզերի հողերի աղային կազմի 1:25000 մասշտաբի քարտեզներ՝ հողերի և գրունտային ջրերի բոլոր հատկանիշներով,
- ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման և աղազերծման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրեր:
Ելնելով հարթավայրի հիդրոերկրաբանական և հողամելիորատիվ բարդ պայմաններից, ոռոգելի և աղակալված տարածքների հաճախակի հերթափոխումից, դրանց զբաղեցրած փոքր մակերեսներից՝ աղային հանույթն անհրաժեշտ է կատարել 1:10000 մասշտաբի: Աղային հանույթի հետ կապված աշխատանքները կատարվում են երեք փուլով ՝ նախապատրաստական, դաշտային և կամերալ:
Համաձայն կատարված ֆինանսական հաշվարկների՝ միջոցառման իրականացման համար կպահանջվի 40,6 մլն դրամ:
Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2003 թվականին:
4.6. Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալված հողերի արմատական բարելավումը
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը
Ինչպես վերը նշվեց, Արարատյան հարթավայրում վերջին տարիներին արձանագրվել է գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը հանգեցրել է հողերի երկրորդային աղակալման, ալկալիացման և գերհագեցման: Այս երևույթները, որոնք ունեն բավականաչափ ինտենսիվ բնույթ, տարեցտարի կրճատում են հողերի բերրիությունը, նվազեցնում մշակաբույսերի բերքատվությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է տարածաշրջանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Այս հողերի արմատական բարելավումը հնարավորություն կտա լուծելու հիշյալ տարածաշրջանի բնակչության սոցիալ-տնտեսական շատ հիմնախնդիրներ՝ միաժամանակ ավելացնելով հանրապետության պարենային մթերքների արտադրությունը:
Ներկայումս Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերից շուրջ 35,0 հազ. հա տարբեր աստիճանի աղակալված և ալկալիացված են, այդ թվում՝ 18,3 հազ. հա գերխոնավացած:
Այս կարգի հողերի յուրացումը պահանջում է հսկայական կապիտալ ներդրումներ, որոնց մեջ զգալի բաժին է կազմում մելիորանտի արժեքը: Ելնելով հանրապետության ծանր սոցիալ-տնտեսական վիճակից՝ նախագծում առաջարկվում են այնպիսի միջոցառումների համակարգեր, որոնց 1 հա բարելավման արժեքը չի գերազանցում 1,0 –1,3 մլն դրամը:
Այսպիսով, նկատի ունենալով Արարատյան հարթավայրում ընթացող ինտենսիվ աղակալման պրոցեսները, որոնց հետևանքով հողերը լրիվ կամ մասնակիորեն զրկվում են բերրիությունից, և, համապատասխան բերքի չստացման պատճառով տարեկան վնասի չափը գնահատվում է շուրջ 20,0 մլրդ դրամ, անհրաժեշտություն է առաջանում կատարելու այդ հողերի արմատական բարելավման աշխատանքներ:
Միջոցառման մեջ ընդգրկված հարցերի շրջանակը
Նշված հիմնահարցերի լուծման համար անհրաժեշտ Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալված հողերի արմատական բարելավման հիմքում ընկած են լինելու Արարատյան հարթավայրում կատարվելիք շուրջ 40 հազ. հա ոռոգելի հողերի տարածքի աղային հանույթի և դրանց՝ ըստ աղակալվածության աստիճանի դասակարգման տվյալները:
2003 թ.-ից նախատեսվում է կատարել նշված հողերի արմատական բարելավում, կիրառելով հողերի քիմիական մելիորացման և լվացման համալիր աշխատանքներ՝ կախված հողերի աղակալման և ալկալիացման աստիճանից, դրենաժների և ոռոգման ցանցերի արդյունավետ գործունեության բնույթից: Այս աշխատանքներին զուգընթաց՝ նաև գործող տեխնոլոգիայի կատարելագործում և էժանացում, որը թույլ կտա արագացնելու մելիորատիվ աշխատանքների տեմպերը՝ ներգրավելով ավելի ընդարձակ տարածքներ:
Ելնելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջներից՝ սույն նախագծում առաջարկվում են այնպիսի մելիորատիվ միջոցառումներ, որոնց կատարման համար կընդգրկվեն նաև սեփականաշնորհված հողատարածքների գյուղացիական տնտեսությունները, իսկ առանձին դեպքերում՝ միայն մասնագիտացված մելիորատիվ ընկերություններ և տվյալ բնագավառի մասնագետներ:
♦ Թույլ աղակալված հողերում առաջարկվում է ոռոգման-լվացման ջրման ռեժիմներ՝ վեգետացիայից առաջ և հետո՝ ֆերմերների ուժերով և մասնագետների հսկողությամբ, ավելացնելով ջրման նորմերը 20-25%-ով (1 հա-ի վրա նմանատիպ աշխատանքների նախահաշվային արժեքը միջին հաշվով կազմում է 106500 դրամ):
♦ Միջին, ուժեղ և շատ ուժեղ աղակալված հողերում առաջարկվում է կատարել հողի թթվեցում և լվացման աշխատանքներ: 1 հա արմատական բարելավման նախահաշվային արժեքը միջին աղակալված հողերի համար միջին հաշվով կազմում է 515000 դրամ, իսկ ուժեղ և շատ ուժեղ աղակալված հողերի համար՝ 1030000 դրամ:
Ելնելով հանրապետության սահմանափակ նյութական և ջրային ռեսուրսներից՝ աշխատանքների կատարման կարճատև ժամանակահատվածից (նոյեմբերից մարտ), 1-ին փուլում նախատեսվում է իրացնել 4080 հա նմանատիպ հողեր (թույլ աղակալված հողեր՝ 3000 հա, միջին աղակալված հողեր՝ 630 հա, ուժեղ և շատ ուժեղ աղակալված հողեր՝ 450 հա)՝ 3 տարվա ընթացքում, սկսած 2003 թ. մինչև 2005 թ., որի համար անհրաժեշտ կլինի 1107,3 մլն դրամ, կամ տարեկան՝ 369,1 մլն դրամ:
Նախատեսվում է 2-րդ փուլում (2006-2010 թթ.) շարունակել այս աշխատանքները և յուրացնել 7090 հա թույլ, 1080 հա միջին և 740 ուժեղ աղակալված հողեր, որի համար անհրաժեշտ կլինի 2073,5 մլն դրամ:
Այստեղ հաշվարկված չեն ֆերմերների կողմից կատարվող աշխատանքները, որոնք կազմում են նախահաշվային արժեքի 10-15 %-ը:
♦ Թույլ և միջին աղակալված և թույլ ալկալիացված հողերի մելիորատիվ արմատական բարելավման համար կօգտագործվեն մելիորատիվ մասնագիտացված ջոկատներ, որոնք կիրականացնեն հողերի հարթեցում, դրենաժների և ոռոգման ցանցերի վերանորոգում, հողի թթվեցում և լվացման աշխատանքներ՝ հիմնականում գարնանային և աշնանային շրջաններում: Այս հողերի յուրացումը, որոնց 1 հա նախահաշվային միջին արժեքը կազմում է 1,3 մլն դրամ, նախատեսվում է 2010 թվականից հետո:
♦ Ուժեղ և շատ ուժեղ աղակալված և, միաժամանակ, միջին և բարձր ալկալիացված հողերի բարելավման միջոցառումները նույնպես նախատեսվում է իրականացնել 2010 թվականից հետո` նախապես մշակելով տարբեր նպատակահարմար մելիորացման մեթոդներ:
Աշխատանքների իրականացման ժամանակացույցը բերված է սույն ծրագրի N 3 հավելվածում:
4.7. Բնական կերահանդակների (արոտների) բարելավումը և ջրարբիացումը
Վերջին տասնամյակում բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ են ծառացել բնական կերահանդակների (խոտհարքներ և արոտներ) օգտագործման ուղղությամբ:
Անհամակարգված օգտագործման պայմաններում հատկապես մեծ վտանգվածություն է ստեղծվել արոտների համար, որովհետև տեղ են գտել խիստ անցանկալի գործընթացներ (հողատարում, գուղձապատում, բուսածածկի աղքատացում, ոչ պիտանի, թունավոր ու վնասակար բուսատեսակների զանգվածային տարածում և այլն):
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջվում է անվերապահորեն ծրագրավորել և իրականացնել բնական կերահանդակների բարելավման և դրանց համակարգված օգտագործման աշխատանքներ, որպեսզի թե՜ հողօգտագործման և թե՜ անասնապահական մթերքների արտադրության խնդիրներն ապահովվեն հիմնարար նախապայմաններով և հուսալի սպասումներով:
2002-2005 թվականներին նախատեսվում է իրականացնել 2 բնական կերահանդակային զանգվածի համակարգված օգտագործման մոնիտորինգ, 30,0 հազար հա-ի համար՝ մակերեսային բարելավման միջոցառումների նախագծում և, կազմված նախագծերի համաձայն, 7,5 հազ. հա արոտների մակերեսային բարելավման միջոցառումներ: Դրանց զուգահեռ նախատեսվում է իրականացնել ջրարբիացման համակարգերի վերականգնման աշխատանքներ՝ 2,0 հազ հա-ի համար: Մակերեսային բարելավման և ջրարբիացման համակարգերի վերականգնման աշխատանքները կշարունակվեն 2006-2010 թվականներին:
Համաձայն կատարված ֆինանսական հաշվարկների՝ միջոցառման իրականացման համար կպահանջվի 764,5 մլն դրամ, այդ թվում` 2003-136,0 մլն դրամ, 2004-109,5 մլն դրամ, 2005-86,5 մլն դրամ, 2006-2010-432,5 մլն դրամ: Աշխատանքների իրականացման ժամանակացույցը բերված է սույն ծրագրի N 4 հավելվածում:
4.8. Արարատյան հարթավայրի համար ագրոէկոհամակարգի բերքատվության մոդելի մշակումը
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը
Հայտնի է, որ մշակաբույսի բերքատվությունը պայմանավորված է հողային, ջրային, աղային, ջերմային և այլ միաժամանակյա ու փոխկապակցված բարդ պրոցեսներով, որոնք տեղի են ունենում համակարգում: Հետևաբար, մշակաբույսի համար կենսական պայմանները ձևավորվում են ուղղակիորեն՝ կախված ոռոգվող հողերի մելիորատիվ վիճակից, որն իր հերթին հետևանք է գրունտային ջրերի մակարդակի խորության:
Մշակաբույսերի բերքատվության և գրունտային ջրերի ռեժիմի փոխկապակցությունները հնարավորություն կտան մշակելու նրանց խորությունների չափանիշներն ու արժեքները՝ կարճ, միջին և երկար արմատային համակարգ ունեցող մշակաբույսերի համար՝ հողագրունտների մեխանիկական տարբեր կազմերի դեպքում:
Միջոցառման մեջ ընդգրկված հարցերի շրջանակը
Միջոցառումը կատարվելու է Արարատյան հարթավայրի ոռոգվող հիդրոմորֆ հողերի համար:
Միջոցառման նպատակն է կատարել ներքոհիշյալ մշակումները և առաջարկությունները՝
1. Մշակել կարճ, միջին և երկարարմատ մշակաբույսերի հարաբերական բերքի և գրունտային ջրերի ռեժիմի փոխկապակցությունները՝ հաշվի առնելով հողագրունտի մեխանիկական կազմը, հողերի աղակալվածության աստիճանը և ջրալույծ աղերը, գրունտային ջրերի հանքայնացումը:
2. Մշակել մշակաբույսերի բերքատվության և հարաբերական բերքի որոշման մաթեմատիկական մոդելներ՝ ըստ «հողագրունտ-մշակաբույս-գրունտային ջուր» համակարգում գործող առավել կարևոր ցուցանիշների:
3. Որոշել մշակաբույսերի առավելագույն, կայուն, սահմանափակ կայուն և ցածր բերքերին համապատասխանող գրունտային ջրերի մակարդակի խորությունները` օպտիմալ, թույլատրելի, սահմանափակ թույլատրելի, կրիտիկական:
4. Տալ գործնական առաջարկություններ հետազոտվող հիմնահարցի վերաբերյալ:
Շարադրված նպատակների իրականացման համար անհրաժեշտ կլինի լուծել ներքոհիշյալ խնդիրները՝
կարճ, միջին և երկարարմատ մշակաբույսերի բերքատվության կապը՝ կախված
- գրունտային ջրերի մակարդակի խորությունից,
- գրունտային ջրերի հանքայնացումից,
- հողագրունտի աղակալվածության աստիճանից (չաղակալված, միջին, ուժեղ աղակալված),
- հողագրունտի մեխանիկական կազմից (ավազակավ, կավավազ, կավ):
Համաձայն կատարված ֆինանսական հաշվարկների՝ միջոցառման իրականացման համար կպահանջվի 11,4 մլն դրամ:
4.9. Գյուղացիական տնտեսությունների օպտիմալ չափերի որոշումը և հիմնավորումը ՀՀ ցածրադիր և նախալեռնային տարածաշրջաններում, ջրման արդյունավետ տեխնիկայի և դրա տարրերի հիմնավորում ու երեք մարզերում փորձացուցադրական կոոպերատիվների ստեղծումը
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը
Ինչպես նշվեց, գյուղացիական տնտեսությունների ներկա պայմաններում անհնար է դարձել արտադրության նախկին տեխնոլոգիաների կիրառումը, որի մեջ իրենց առաջնային տեղն ունեն նաև ներհամայնքային ջրային տնտեսության կազմակերպման հիմնահարցերը: Խոշոր հողօգտագործման լուծարման և գյուղացիական տնտեսությունների ձևավորման գործընթացում շատ տեղերում քայքայվել է ոռոգման ներտնտեսային համակարգը, իջել է ոռոգման համակարգի ՕԳԳ-ն, ինչպես նաև դաշտում ջրի օգտագործման գործակիցը (ՋՕԳ), գործնականում վերացել են ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների և տեխնիկայի կիրառման հնարավորությունները:
Բացի նշվածից, առկա են նաև հետևյալ գործոնները՝
♦ սեփականաշնորհման արդյունքում ձևավորված գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը հնարավորություն չեն տալիս կազմակերպելու համալիր հողաշինարարական, մելիորատիվ մեքենայական, ագրոտեխնիկական և այլ միջոցառումներ.
♦ ստեղծված փոքր հողակտորների վրա ոչ միատարր գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման պարագայում ստեղծվել է անհամամասնություն նախկինում մշակված ու գործող ջրման-ոռոգման նորմերի և ջրի փաստացի ծախսի չափաքանակներում.
♦ բացակայում է ներտնտեսային ջրաչափությունը:
Միջոցառման մեջ ընդգրկված հարցերի շրջանակը
Դաշտային հետազոտությամբ կպարզվեն գոյություն ունեցող և առավել տարածում գտած ջրման սխեմաները, ներտնտեսային ոռոգման համակարգի վիճակը և դրա հնարավոր բարելավումն ու հարմարեցումը նոր պայմաններին, հողակտորների մեծացման իրական հնարավորությունները:
Լաբորատոր պայմաններում կգնահատվեն առավել տարածված ջրման սխեմաները, կհաշվարկվեն տարբեր ելքերով տեղամասային բաժանարարի ջրթող հանգույցի աշխատանքային ռեժիմների գրաֆիկները, ջրման նորմերի տևողությունների նոմոգրամները, կմշակվեն ջրաշրջանառության նոր սխեմաներ:
Հետազոտությունների արդյունքներով կսահմանվեն հողամասերի օպտիմալ չափերը: Ընդ որում, մելիորատիվ ցանցի օպտիմալ աշխատանքային պայմանները բավարարելուց բացի, սահմանված օպտիմալ հողամասը պետք է միաժամանակ բավարարի նաև մեքենայացման, հողաշինարարության (ցանքաշրջանառության), ագրոտեխնիկական և ագրոքիմիացման բոլոր գիտականորեն հիմնավորված պահանջները:
Միջոցառումը, որի իրականացման համար կպահանջվի 10,9 մլն դրամ, կհանդիսանա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի խոշորացման (կոնսոլիդացիայի) ծրագրի բաղկացուցիչ մաս:
Մշակված նոր ջրման նորմերն ու ռեժիմները, ջրման տարրերի արդյունավետ պարամետրերը, ջրման նորագույն տեխնիկաները և տեխնոլոգիաները, ինչպես նաև սահմանված օպտիմալ մակերեսով հողամասում գյուղատնտեսական գիտության բոլոր միջոցառումները կիրառելու և դրանցում ուղղումներ մտցնելու նպատակով նպատակահարմար է կազմակերպել փորձացուցադրական կոոպերատիվներ՝ երկարաժամկետ գործունեությամբ: Այդ կոոպերատիվները հնարավորություն կտան համոզելու սերմանել բոլոր մնացած տնտեսություններին, համայնքներին՝ կիրառելու գործնականում կիրառություն գտած և՜ ջրման նորմեր-ռեժիմները, և՜ ջրման տարրերի պարամետրերը, և՜ ջրաշինարարության, ջրաչափության (նոր նախագծված կամ վերակառուցված ներտնտեսային ոռոգման համակարգերում առավելագույնս պետք է ներդրվեն ավտոմատ և տեղական ցուցմունքագրման վստահելի ջրաչափերն ու մշակվեն որոշակի հստակ ծրագրեր՝ ջրաչափությունը կատարելու և արդյունքները հիմնավորելու համար) առաջատար փորձը:
Այդ կոոպերատիվների օրինակով կարելի կլինի կազմակերպել ուսուցումներ՝ գյուղատնտեսական արտադրության բոլոր միջոցառումների օրինակելի կազմակերպման համար:
Ցուցադրական կոոպերատիվներում պետք է տեղադրվեն նաև հատուկ ավտոմատ սարքավորումներ, որոնք կանխատեսում են ջրման ժամկետները և ջրի պահանջը: Պտղատու ծառերի ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար կարևոր փաստարկ է հող-ջուր-բույս էկոհամակարգը, որի կարգավորումը կարելի է մշակել և կատարել ավտոմատ սարքերի կիրառմամբ, որն իրականացվում է հաշվի առնելով մթնոլորտային պայմանները (ջերմային, ռադիացիոն ռեժիմները):
Փորձացուցադրական կոոպերատիվի մակերեսն ընդունվում է 10 հա՝
ա) ոռոգման բաց ցանցի կառուցում՝ |
660 հազ. դր./հա x 10=6600 հազ. դրամ |
բ) ոռոգման փակ ցանցի կառուցում (անձրևացման և կաթիլային ոռոգման սարքավորումներով)՝ |
2200 հազ. դր./հա x 10=22000 հազ. դրամ |
գ) չափիչ սարքավորումների տեղադրում՝ |
7150 հազ. դրամ |
ընդամենը |
35700 հազ. դրամ |
Ընդամենը՝ 3 մարզերում` |
107100 հազ. դրամ: |
Աշխատանքների իրականացման ժամանակացույցը բերված է սույն ծրագրի N 5 հավելվածում:
Միջոցառման իրականացման համար կպահանջվի. 10,9 + 107,1 = 118,0 մլն դրամ:
5. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
մլն դրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման արդյունքում՝
♦ կիրականացվի կոլեկտորաջրհավաքացամաքեցուցչային ցանցերի ամենամյա մաքրում և նորոգում, որի շնորհիվ ոռոգելի հողատարածքների գրունտային ջրերի մակարդակը կկարգավորվի թույլատրելի սահմաններում, ինչն էլ կնպաստի ոռոգելի հողատարածությունների վրա գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն բերքի ստացմանը, դրա կայունացմանը և բնակավայրերի ջրակալման ու տարափոխիկ հիվանդությունների կանխարգելմանը,
♦ կիրականացվի Արարատյան հարթավայրի գերխոնավ ոռոգելի հողերից 8 հազ. հա հողատարածքների վրա չորացման փակ ցանցերի վերակառուցում, կխորացվեն հիմնական կոլեկտորներն ու ջրհավաքները, առանձին տարածքներում կխորացվեն դրենաժային ցանցերը, որոնց շնորհիվ կապահովվի կոլեկտորադրենաժային ցանցերում գրունտային ջրերի մակարդակների պահպանումը սահմանված խորությունների վրա, որը և կնպաստի հողերի բերրիության պահպանմանը և գյուղատնտեսական մշակաբույսերի մշտապես կայուն բերքի ստացմանը,
♦ կմշակվի մշակաբույսերի բերքատվության և գրունտային ջրերի ռեժիմի փոխկապակցվածությունը, ինչը կօգնի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգերի վերակառուցմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ճիշտ տեղաբաշխմանը,
♦ ավելի քան 30 տարվա վաղեմության ոռոգման նորմերի ու ռեժիմների փոխարեն կհաշվարկվեն նոր, ոռոգման ժամանակակից պայմանները բավարարող նորմեր ու ռեժիմներ (մթնոլորտային տեղումներով 50% և 75% ապահովվածությունների դեպքում), որոնց կիրառմամբ մշակաբույսերը վեգետացիոն շրջանում կապահովվեն անհրաժեշտ ջրաքանակով, 10-15 %-ով կխնայվեն ջրային ռեսուրսները,
♦ Արարատյան հարթավայրի շուրջ 40.0 հազ. հա հողատարածքներում կկատարվի աղային հանույթ, ըստ համայնքների և առանձին համայնքների կճշտվեն տարբեր աղակալման աստիճան ունեցող հողատարածքները և կկազմվեն քարտեզներ: Ստացված արդյունքները հիմք կծառայեն ոռոգելի հողատարածքներում աղազերծման աշխատանքների ծրագրավորման և իրականացման, ինչպես նաև, հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարման արդյունքում ներկայացվող նյութերի հետ միասին՝ հողերի մելիորատիվ վիճակի գնահատման, պետական միասնական կադաստրի լիարժեք կազմման, ոռոգելի հողերի կարգերի ճշգրտման, սեփականաշնորհված հողերի կադաստրային գների ճիշտ գնահատման, ոչ ճիշտ ոռոգման հետևանքով շրջակա միջավայրի վատթարացման պատճառ հանդիսացող գործոնների բացահայտման, բացասական երևույթների կանխարգելման ու վերացման նպատակով համապատասխան միջոցառումների ծրագրերի մշակման համար,
♦ Արարատյան հարթավայրի 3000 հա թույլ աղակալված հողերում կկիրառվեն ոռոգման-լվացման ռեժիմներ, իսկ 1080 հա ուժեղ և միջին աղակալված հողեր կբարելավվեն աղազերծման միջոցով, ինչի շնորհիվ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կաճի շուրջ 40 %-ով, կամ, եթե հաշվի առնենք, որ Արարատյան հարթավայրում 1 հա-ի միջին եկամտաբերությունը կազմում է 1,46 մլն դրամ՝ շուրջ 0,6 մլն դրամ/հա-ով: Գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 2,45 մլրդ դրամ: Ամբողջովին իրագործելով Արարատյան հարթավայրի 35 հազ. հա երկրորդային աղակալված և ալկալիացված հողերի արմատական բարելավման ծրագիրը՝ այն կաճի շուրջ 20,5 մլրդ դրամով,
♦ ժամանակակից տեխնիկական միջոցներով օժտված դինամիկ զարգացող գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելու համար կարևոր նախապայմանի՝ գյուղացիական տնտեսությունների օպտիմալ չափերի որոշմամբ, այդ չափերով փորձացուցադրական կոոպերատիվների ստեղծմամբ հիմք կստեղծվի ներկայիս մասնատված, փոքր հողակտորների միավորմամբ խոշոր մասնագիտացված ապրանքային տնտեսությունների ձևավորման համար, հնարավոր կդառնա նախագծել և կառուցել ոռոգման նորագույն տեխնոլոգիաներ, կազմակերպել ներքին ջրաչափություն, նպաստել ստացված ջրի դիմաց վարձի վճարմանը,
♦ կանցկացվի մոնիտորինգ և կիրականացվեն 7,5 հազ. հա արոտների մակերեսային բարելավման միջոցառումներ, 2,0 հազ հա-ի վրա կվերականգնվեն ջրարբիացման համակարգերը, ինչի շնորհիվ տվյալ տարածաշրջաններում շուրջ երկու անգամ կկրճատվեն տավարի, ոչխարի մսի, կաթի, մասամբ խոզի մսի արտադրության համար կատարվող ծախսերը:
7. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես է գալու որպես սույն ծրագրի պատվիրատու և պատասխանատու կազմակերպություն: Ծրագրի առանձին բաղադրիչների մոնիտորինգի, վերահսկողության, ինչպես նաև դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համար պատասխանատվությունը դրվել է նախարարության մելիորացիայի զարգացման վարչության վրա:
Ծրագրի խորհրդատվական ապահովումը կիրականացվի նախարարության ՀԳԱ ագրոգիտասփյուռ դեպարտամենտի և գյուղատնտեսությանն աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից:
Ջրհավաքացամաքեցուցչային համակարգերի շահագործումը, ընթացիկ նորոգումները, վթարների վերացումները, ցանցերի ու կառույցների տեխնիկական վիճակի հսկողությունը, ինչպես նաև ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարումն իրականացվելու են «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից (մեկ աղբյուրից գնանշման եղանակով` «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմաններում): Ցանցերի հիմնական մաքրման ու նորոգման, ինչպես նաև ծրագրով նախատեսված մյուս միջոցառումների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը և աշխատանքների կատարումը կիրականացվեն բաց մրցույթով` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկային ու դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետությունում |
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
ոռոգման նորմերի եվ ռեժիմների ճշգրտման աշխատանքների իրականացման
Աշխատանքների անվանումները |
Ամիսների հերթականությունը |
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման առանձնարկված մեթոդների և երկրագործության վարման արդյունավետ համակարգի մշակում: |
2002 թ. |
Հիմնահարցի լուծման ծրագրի կազմում |
1 ամիս հունվար 2003 թ. |
● Բույսերի ջրսպառման-գոլորշիացման որոշման հայտնի մեթոդների համեմատական վերլուծություն, գնահատում, հաշվարկային մեթոդի ընտրություն, այդ մեթոդի բանաձևերի մեջ մտած չափանիշների ճշգրտում. - գոլորշունակության որոշման հաշվարկային հայտնի մեթոդների համեմատական վերլուծություններ, - գոլորշունակության հաշվարկային մեթոդի ընտրություն, - գոլորշունակության հաշվարկի համար անհրաժեշտ օդերևութաբանական բնութագրիչների վերաբերյալ տվյալների համալրում, մշակում, համակարգում, - գոլորշունակության մեծությունների ճշգրտում՝ օդերևութաբանական տարրերի վերջին տարիների տվյալների ընդգրկմամբ՝ մթնոլորտային տեղումներով 50% ապահովվածության դեպքում: |
3 ամիս |
● Հողային ուսումնասիրություն. - բնական հողային գոտիների և տիպերի ուսումնասիրություն, - լրացուցիչ կամերալ և դաշտային աշխատանքներ` հողերի հատկություններն ավելի ճիշտ հաշվի առնելու նպատակով: Դրանք են` - հողերի հզորության, մեխանիկական կազմի գրաֆիկական հատկությունների՝ ջրաթափանցելիության, դաշտային սահմանային խոնավության (ԴՍԽ), թառամման խոնավության (ԹԽ) վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումն ու համակարգումը, - ստացված տվյալներով հողերի արդյունավետ պաշարների որոշումը՝ կոնկրետ ռեժիմների հաշվարկների համար: Նախաջրումային խոնավության որոշման մեթոդի ճշգրտումը և հաշվարկները՝ կոնկրետ հողատեսակների դեպքում: Դաշտային սահմանային խոնավության մեծությունների որոշում, ըստ որում, լաբորատոր անալիզներ հողերի նմուշների հետ կապված (30 կետում 100-150 հողանմուշի անալիզ): |
5 ամիս |
● Բուսաչափական ուսումնասիրություն Բույսերի կենսաբանական գոլորշիացման կորերի ճշգրտման և ամբողջացման նպատակով` - բուսաչափական՝ գրականության մեջ եղած տվյալների հավաքագրում, վերլուծություն և համակարգում, - դաշտային պայմաններում որոշ բույսերի լրացուցիչ բուսաչափական աշխատանքներ` վեգետացիայի ժամանակաշրջանում՝ նրանց կենսաբանական կորի պարամետրերը ճշգրտելու համար: |
6 ամիս |
● Նշված բոլոր աշխատանքների արդյունքների ամփոփում, բույսի ջրսպառման որոշման հաշվարկային մեթոդի վերջնական, ճշգրտված տեսքի ստացում: Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ոռոգման նորմերի ու ռեժիմների հաշվարկ՝ մթնոլորտային տեղումներով 75 % ապահովվածության տարիների դեպքում, Արարատյան հարթավայրի համար՝ ընդհանուր թվով 9-10 ռեժիմ, ներառյալ գրունտային ջրերի երեք խորությունների դեպքերը, աղազերծված տարածքները և այլ բնույթի հողերը: Հաշվետվության կազմում և ձևավորում: |
3 ամիս |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետությունում |
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման առանձնարկված մեթոդների եվ երկրագործության վարման արդյունավետ համակարգի մշակման աշխատանքների իրականացման
1. |
Հիմնահարցի լուծման ծրագրի կազմում |
1 ամիս՝ մարտ, 2002 թ. |
2. |
Հողանմուշներ վերցնելը և լաբորատոր անալիզ |
4 ամիս՝ մայիս-օգոստոս, 2002 թ. |
3. |
Հետազոտման ենթակա համայնքների ընտրություն և դրանց հողատարածքների ներսում խորացված հետազոտություններ անցկացնելու տեղամասերի ընտրություն, նշագրում |
2 ամիս՝ ապրիլ, 2002 թ. |
4. |
Աշխատանքը կատարող անձնակազմի ընտրության աշխատանքի բաժանում |
1 ամիս՝ ապրիլ, 2002 թ. |
5. |
Յուրաքանչյուր երկու ամսվա վերջին դաշտային տվյալների ամփոփում, գնահատում, եզրակացություն |
6 ամիս՝ մայիս-հոկտեմբեր, 2002 թ. |
6. |
Ջրումների գործընթացին հետևելու և վերահսկելու աշխատանքներ |
8 ամիս՝ ապրիլ- նոյեմբեր, 2002 թ. |
7. |
Ոռոգման պայմանագրերի և ոռոգվող մակերեսների համապատասխանության ստուգում |
4 ամիս՝ ապրիլ-հուլիս, 2002 թ. |
8. |
Ջրման տեխնիկայի տարրերի կիրառության ստուգում |
4 ամիս՝ մայիս-օգոստոս, 2002 թ. |
9. |
Ոռոգելի ընդհանուր և ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի զբաղեցված տարածքների մակերեսների ստուգում, ճշգրտում |
4 ամիս՝ մայիս-հունիս, |
10. |
Ջրաչափական, բուսաչափական, ֆենոլոգիական աշխատանքներ, օդերևութաբանական երևույթների մշտական գրանցում |
8 ամիս՝ ապրիլ-նոյեմբեր, 2002 թ. |
11. |
Ոռոգման ցանցի օգտակար գործողության գործակցի որոշում |
3 ամիս՝ հունիս-օգոստոս, 2002 թ. |
12. |
Ոռոգման նորմաների ու ռեժիմների հիմնավորումների հետ կապված ագրոօդերևութաբանական-ագրոֆիզիկական գոյություն ունեցող տվյալների հավաքագրում, ի մի բերում և մշակում |
4 ամիս՝ մայիս-օգոստոս, 2002 թ. |
13. |
Ոռոգման նորմաների և ռեժիմների եղած մշակումների համակարգում, ընդհանրացում, ճշգրտում |
4 ամիս՝ մայիս-օգոստոս, 2002 թ. |
14. |
Դաշտային հետազոտություններով և ֆիզիկամաթեմատիկական մոդելավորում, ստացված ոռոգման նորմաների ու ռեժիմների համադրում և եզրակացություններ |
2 ամիս՝ նոյեմբեր-դեկտեմբեր, |
15. |
Աշխատանքների ամփոփում հաշվետվության կազմում |
2 ամիս՝ նոյեմբեր-դեկտեմբեր, |
16. |
Ոռոգման նոր նորմաների ու ռեժիմների ներկայացում, ինչպես գերնորմատիվային պահանջարկի հողերի, այնպես էլ հանրապետության ինտենսիվ ոռոգելի տարածքների համար |
2 ամիս՝ նոյեմբեր-դեկտեմբեր, |
17. |
Առաջարկների և հրահանգների մշակում՝ ոռոգման արդյունավետության բարձրացման վերաբերյալ |
դեկտեմբեր, 2002 թ. |
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետությունում |
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալված հողերի արմատական բարելավման
Միջոցառումների անվանումները |
2003 թ. |
2004 թ. |
2005 թ. |
2006- | |||
հա |
ժամկետը |
հա |
ժամկետը |
հա |
ժամկետը |
հա | |
Թույլ աղակալված հողերի լվացում |
1000 |
1.04-20.04 |
1000 |
1.04-20.04 |
1000 |
1.04-20.04 |
7090 |
1.05-20.05 |
1.05-20.05 |
1.05-20.05 | |||||
5.11-25.11 |
5.11-25.11 |
5.11-25.11 | |||||
Միջին աղակալված հողերի արմատական բարելավում |
210 |
1.10- ապրիլ, |
210 |
1.10- ապրիլ, |
210 |
1.10- ապրիլ, |
1080 |
Նախապատրաստական աշխատանքներ |
1.10-20.10 |
1.10-20.10 |
1.10-20.10 | ||||
Հողերի թթվեցում |
20.10-30.10 |
20.10-30.10 |
20.10-30.10 | ||||
Հողերի լվացում |
1.11-20.11 |
1.11-20.11 |
1.11-20.11 | ||||
1.12-20.12 |
1.12-20.12 |
1.12-20.12 | |||||
ապրիլ, 2004 թ. |
ապրիլ, 2005 թ. |
ապրիլ, 2006 թ. | |||||
Ուժեղ աղակալված հողերի արմատական բարելավում |
150 |
1.10- ապրիլ, |
150 |
1.10- ապրիլ, |
150 |
1.10- ապրիլ, |
740 |
Նախապատրաստական աշխատանքներ |
1.10-20.10 |
1.10-20.10 |
1.10-20.10 | ||||
Հողերի թթվեցում |
20.10-30.10 |
20.10-30.10 |
20.10-30.10 | ||||
Հողերի լվացում |
1.11-20.11 |
1.11-20.11 |
1.11-20.11 | ||||
1.12-20.12 |
1.12-20.12 |
1.12-20.12 | |||||
մարտ, 2004 թ. |
մարտ, 2005 թ. |
մարտ, 2006 թ. | |||||
ապրիլ, 2004 թ. |
ապրիլ, 2005 թ. |
ապրիլ, 2006 թ. |
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետությունում |
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
բնական կերահանդակների (արոտների) բարելավման եվ ջրարբիացման աշխատանքների իրականացման
Աշխատանքի անվանումը |
2003 թ. |
2004 թ. |
2005 թ. |
2006-2010 թթ. | ||||
հազ. հա |
մլն դրամ |
հազ. հա |
մլն դրամ |
հազ. հա |
մլն դրամ |
|
| |
Կերահանդակների (արոտների) համակարգված օգտագործման մոնիտորինգ |
15,0 |
3,0 |
15,0 |
3,0 |
- |
- |
- |
- |
Նախագծերի կազմում |
15,0 |
20,0 |
15,0 |
20,0 |
- |
- |
- |
- |
Մակերեսային բարելավում |
1,5 |
20,0 |
3,0 |
40,0 |
3,0 |
40,0 |
15,0 |
200,0 |
Ջրարբիացման համակարգերի վերականգնում |
1,0 |
93,0 |
0,5 |
46,5 |
0,5 |
46,5 |
2,5 |
232,5 |
|
|
136,0 |
|
109,5 |
|
86,5 |
|
432,5 |
Հավելված N 5 Հայաստանի Հանրապետությունում |
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
Գյուղացիական տնտեսությունների օպտիմալ չափերի որոշման աշխատանքների իրականացման
Աշխատանքների անվանումները |
Ամիսների հերթականությունը |
Տարածաշրջանների տարածքի ճշտումը և բնական պայմանների բնութագրում |
հունվար, 2003 թ. |
Գյուղատնտեսության մասնագիտացումը և ոռոգման պայմանները |
հունվար-փետրվար, 2003 թ. |
Գյուղատնտեսության սոցիալական կառուցվածքը. գյուղացիական տնտեսությունների դրսևորված չափերի և գյուղատնտեսության զարգացման ներկա վիճակի վերլուծություն |
հունվար-մարտ, |
Գյուղատնտեսության հեռանկարային մասնագիտացումը և տնտեսությունների մասնագիտացման հեռանկարային տիպերի ընտրություն |
մարտ-ապրիլ, |
Ներհամայնքային ջրային տնտեսության զարգացման հեռանկարները (ուսումնասիրություններ, առաջարկություններ) |
մայիս, 2003 թ. |
Խոշոր տնտեսությունների ձևավորման հիմնավորումը, ուղիները և արդյունավետ չափերի սահմանումը՝ ըստ մասնագիտացման տիպերի |
ապրիլ-հունիս, |
Ըստ մասնագիտացման տիպերի արդյունավետ չափի տնտեսությունների մոդելների նախագծում զարգացման երկու փուլերի համար |
մայիս-օգոստոս, |
Մոդելային տնտեսությունների արտադրության զարգացման հիմնական չափանիշների մշակում |
հուլիս-օգոստոս, |
Մոդելների տնտեսական արդյունավետության որոշում |
սեպտեմբեր, 2003 թ. |
Նախագծի շարադրումը և հաշվետվության կազմում |
հոկտեմբեր-դեկտեմբեր, |
Փորձացուցադրական տնտեսությունների հիմնում |
2003 թ.-2004 թ. |