Գլխավոր տեղեկություն
Համար
N 1077-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.08.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.767
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1077-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսահովտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 125,1 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 120,9 հեկտարը, որից՝ 1,9 հեկտար վարելահող, 8 հեկտար խոտհարք, 29,0 հեկտար արոտ, 82,0 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 1,2 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ անհատույց օտարելու համար.

գ) 3,0 հեկտար խոտհարքը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ձկնարդյունաբերություն կազմակերպելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 25-ի N 1077-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսահովտի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ ան-
տառ
այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1,2 1,2          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 3,0     3,0      
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
   ընդամենը   4,2 1,2   3,0      
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ              
   ընդամենը                
   Ընդամենը   4,2 1,2   3,0