Գլխավոր տեղեկություն
Համար
N 935-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.660
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 935-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 144,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 144 հեկտարը, որից՝ 9,3 հեկտար վարելահող, 1,9 հեկտար բազմամյա տնկարկ, 60 հեկտար արոտ, 72,8 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 0,5 հեկտար վարելահողը, 0,5 հեկտար բազմամյա տնկարկը՝ անհատույց օտարելու համար.

բ) 0,5 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 9
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 935-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ԿարճԵՎանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկներ
խոտ-
հարք
արոտ ան-
տառ
այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 1,0 0,5 0,5        
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 0,5           0,5
Հ 0,5           0,5
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
  ընդամենը   1,5 0,5 0,5       0,5
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Ջրային հողեր Ջ              
  ընդամենը                
  Ընդամենը   1,5 0,5 0,5       0,5

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան