Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.08.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.696
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2002 թվականի N 976-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 385,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 382,5 հեկտարը, որից՝ 65,5 հեկտար վարելահող, 170 հեկտար արոտ, 147 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 15 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ աճուրդով օտարելու համար.

գ) 1,4 հեկտար այլ հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 15
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 976-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմ-
ամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ ան-
տառ
այլ
հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 5.0 5.0          
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 1.5 1.5          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 1.4           1.4
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  7.9 6.5         1.4
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 10.0 10.0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Ջրային հողեր Ջ              
 

ընդամենը

  10.0 10.0          
 

Ընդամենը

  17.9 16.5         1.4

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան