Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.07.2002-12.06.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.592
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 846-Ն

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿՑԱԳՐՄԱՆ, ԶՈՐԱԿՈՉԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԿԱՆՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող հիմնարկների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N180 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 846-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու եվ վարժական հավաքի կանչելու ժամանակ բուժհետազոտում իրականացնող բժշկական հիմնարկների

 

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն

 

Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր

 

Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր

 

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

 

Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գիտաբժշկական կենտրոն

 

Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

 

Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ

 

Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց

 

Երևանի N 8 բուժմիավորում

 

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

 

Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնաբանության կենտրոն

 

Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց

 

«Նորք» հոգեկան առողջության կենտրոն

 

Երևանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր

 

«Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն

 

«Մալաթիա» բժշկական կենտրոն

 

Երևանի N 2 կլինիկական հիվանդանոց

 

Համալսարանական թիվ 1 հիվանդանոց

 

Պրոֆեսոր Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր

 

«Դիագնոստիկա» բժշկական միավորում

 

ԳԱԱ-ի բժշկական գենետիկայի կենտրոն

 

Սյունիքի մարզ, Կապանի հիվանդանոց

 

Սյունիքի մարզ, Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոց

 

Շիրակի մարզ, Սամարիթեր հիվանդանոց

 

Շիրակի մարզ, Գ. Գյուլբենկյանի անվ. վիրաբուժական հիվանդանոց

 

Լոռու մարզ, Վանաձորի թիվ 2 հիվանդանոց

 

Լոռու մարզ, Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր

 

Տավուշի մարզ, Իջևանի հիվանդանոց

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի զինապարտների բուժհետազոտություններն անցկացվում են Երևանի համապատասխան բժշկական հաստատություններում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան