«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2002 թվականի N 825-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նորաշենիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 306,9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 302 հեկտարը, որից՝ 42,3 հեկտար վարելահող, 18,4 հեկտար խոտհարք, 187 հեկտար արոտ, 54,3 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 20 հեկտար վարելահողը՝ անհատույց, 1,3 հեկտար այլ հողեր՝ աճուրդով օտարելու համար.
բ) 3,6 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,5 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով անհատույց օտարելու, մեկ հեկտար արոտը, 1,1 այլ հողերը՝ հասարակական կառուցապատման համար.
գ) 1,3 հեկտարը, որից՝ 0,7 հեկտար խոտհարք, 0,6 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ոչ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|