Գլխավոր տեղեկություն
Համար
N 610-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.557
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2003 թվականի N 610-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը։

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2164-Ն որոշմամբ սահմանված կարգով ապահովել իրենց կանոնադրական խնդիրների շրջանակներում տեղեկատվության տրամադրումը՝ տարածքային պլանավորմանն առնչվող մասով։

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ քննարկել և, անհրաժեշտության դեպքում, նախագծի տեքստային ու գրաֆիկական մասերից տարանջատել «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական գաղտնիք պարունակող նյութերը՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ձևակերպելով դրանց պահպանման և օգտագործման կարգը։

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի հետագա իրականացման ընթացքի վերահսկողությունն ու մոնիտորինգը՝ համագործակցելով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

բ) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մասին (բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված նյութերի) հասարակության իրազեկման և հրատարակման գործառույթները։

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ճյուղային, պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային և գոտևորման փաստաթղթերի մշակման ընթացքում հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի դրույթները։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. մայիսի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան