Գլխավոր տեղեկություն
Համար
N 603-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2003-21.12.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.554
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2003 թվականի N 603-Ն

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 67 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 18 և 23-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 1126 հազ. դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինության «Ուռուտի արտադրամասի» անավարտ շինարարության օբյեկտը (Լոռու մարզ, գ. Ուռուտ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` Ռուզան Բաղոյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0360478, տրված` 053 կողմից, 1999 թվականի հոկտեմբերի 15-ին, հասցեն` Լոռու մարզ, գ. Ուռուտ):

1.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 580 հազ. դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին` ներդնելով 3,0 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ապահովել 8 աշխատատեղ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

1.5. Լոռու մարզպետին` ճշտել «Ուռուտի արտադրամաս» անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

1.6. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի N 67 որոշման 13.4-րդ կետով «Գործիքաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված և հաշվեկշռային մեթոդով 2437 հազ. դրամ գնահատված օժանդակ տնտեսության` Կարենիսի անավարտ շինարարության օբյեկտը (Կոտայքի մարզ, գ. Կարենիս) մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 609 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները`

անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը` 609 հազ. դրամ, 0,55 կշռային գործակից,

շինարարության ավարտման առավելագույն ժամկետը` 2 տարի, 0,05 կշռային գործակից,

շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը` 10 մլն դրամ, 0,4 կշռային գործակից:

2.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.6. Կոտայքի մարզպետին` ճշտել օժանդակ տնտեսության` Կարենիսի անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 1661 հազ. դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Նախագծային-նախահաշվային բյուրո» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Դավթաշեն թաղ.) մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` նախօրոք հայտնի գնորդ Իշխան Սարգսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0516014, տրված` 004 կողմից, 1997 թվականի սեպտեմբերի 26-ին, հասցեն` քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 14/2):

3.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 3 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում` ներդնելով 10 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 10 աշխատատեղ:

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման, գույքագրման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.5. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

3.6. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N 219 որոշման 9.4-րդ կետով «Հիդրոապարատ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից «Մռավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` վարձակալ) վարձակալությամբ տրված պետական գույքը մասնավորեցնել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:

4.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով` 30958 հազ. դրամ գնահատված պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել պետական գույքի վարձակալին:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 7800,0 հազ. դրամ:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` 158085 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 157314 հազ. դրամ:

5.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 39330 հազ. դրամ:

5.4. «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 770 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 492 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 135 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 143 հազ. դրամ:

5.5. «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները`

անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը` 39330 հազ. դրամ, 0,55 կշռային գործակից,

շինարարության ավարտման առավելագույն ժամկետը` 3 տարի, 0,05 կշռային գործակից,

շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը` 50 մլն դրամ, 0,4 կշռային գործակից:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.9. Գեղարքունիքի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշմանը կից ցանկից հանել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն» բաժնի 18-րդ տողը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 67 որոշման 16.1-ին և 16.2-րդ կետերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. ապրիլի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2006, N 1681-Ն 21.12.2006, N 603-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան