«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 699-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՌՆԱԿՈԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 1954,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 1944,2 հեկտարը, որից` 243,2 հեկտար վարելահող, 43 հեկտար խոտհարք, 1395 հեկտար արոտ, 263 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 90 հեկտար վարելահողը` անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու, 10 հեկտար վարելահողը և 5 հեկտար արոտը` աճուրդով օտարելու համար.
բ) 1,5 հեկտար այլ հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` անհատույց օտարելու համար.
գ) 1,5 հեկտարը, որից` 0,6 հեկտար վարելահող, 0,9 հեկտար արոտ` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման նպատակով.
դ) 7,5 հեկտարը, որից` 0,7 հեկտար վարելահող, 4,8 հեկտար արոտավայր, 2 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա, որից` 2,5 հեկտարը` հանգստի կազմակերպման, 5 հեկտարը` պատմական և մշակութային նպատակների համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՌՆԱԿՈԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |