Գլխավոր տեղեկություն
Համար
N 2173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2003-08.12.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2173-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական հաստատությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բարելավման գործողությունների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական հաստատությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բարելավման գործողությունների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 20
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2173-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականից սկսվեցին հաշվապահական հաշվառման համակարգային բարեփոխումները:

Հանրապետությունում գործող հաշվապահական հաշվառման համակարգը հիմնված էր պլանային տնտեսության սկզբունքների վրա և չէր բավարարում ձևավորվող շուկայական ենթակառուցվածքների պահանջները: Ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները տնտեսավարման նոր պայմաններում չէին կարող անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովել այն օգտագործող բոլոր խմբերին (կազմակերպության վարչակազմ, ներդրողներ, բանկեր, կրեդիտորներ և գնորդներ, բորսաներ, պետական մարմիններ և այլն):

Ներպետական և միջազգային մրցակցությունը կազմակերպության ղեկավարներից պահանջում էր և պահանջում է ընդունել այնպիսի արդյունավետ տնտեսական և կառավարչական որոշումներ, որոնց անհրաժեշտությունը նախկինում չկար:

Անցումը հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին` նոր հաշվապահական հաշվառման համակարգով աշխատող կազմակերպության ղեկավարությանը հնարավորություն ընձեռեց կազմակերպության գույքային և ֆինանսական վիճակի վերաբերյալ ունենալու առավել իրական տեղեկատվություն, ինչը նրանց թույլ է տալիս հիմնավորված և ժամանակին միջոցներ ձեռնարկել` կանխելու բացասական տնտեսական երևույթները:

Հաշվապահական հաշվառման բարեփոխումները հատկապես անհրաժեշտ էին ներդրումներ և վարկային ռեսուրսներ ներգրավելու, ապրանքների արտահանումը և ներմուծումը զարգացնելու համար: Կրեդիտորները, մատակարարները և գնորդները (այդ թվում` արտասահմանյան) կարիք ունեին հասկանալի և արժանահավատ տեղեկատվության:

Գոյություն ունեցող ֆինանսական հաշվետվությունների անհասկանալիությունը և անարժանահավատությունը հանգեցնում էին գործող հաշվառման և միջազգային համակարգերով հաշվառման զուգահեռ վարմանը, ինչը շատ բարդ և աշխատատար գործընթաց է: Արտասահմանյան ներդրումներով շահագրգռված կազմակերպություններն օտարերկրյա ներդրողներին և կրեդիտորներին պետք է ներկայացնեին հասկանալի ֆինանսական հաշվետվություններ, որպեսզի նրանք վստահ լինեին իրենց ներդրած միջոցների արդյունավետության մեջ: Նման ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ էր, որ դրանք կազմվեն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան:

Շուկայական տնտեսության պայմաններում հաշվապահական հաշվառման համակարգը դադարում է իրականացնել միայն հաշվետարային և վիճակագրական ֆունկցիաներ և վերածվում է կազմակերպության վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության հավաքագրման, վերամշակման և տրամադրման կարևոր միջոցի: Այն պետք է արտացոլի կազմակերպության գործունեության բոլոր կողմերը, որպեսզի տեղեկատվություն օգտագործողները կարողանան գնահատել իրավիճակը և ընդունել հիմնավորված որոշումներ`

Վերը նշված խնդիրները լուծելու համար Հայաստանի Հանրապետությունում կատարվեց և շարունակվում է հաշվապահական հաշվառման բնագավառում իրականացվել համապատասխան բարեփոխումներ` ելնելով միջազգային ստանդարտներից:

Հաշվապահական հաշվառման նոր համակարգը հնարավորություն կտա պետական մարմիններին օգտագործելու հաշվետվության տվյալները որպես հիմնական տեղեկատվական բազա` տնտեսության զարգացման հարցերի լուծման, տարբեր տարածքների և ճյուղերի ֆինանսավորման, հարկման, պետական բյուջեի կազմման, ինչպես նաև տնտեսական քաղաքականության այլ հարցերի լուծման նպատակով: Նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել հաշվապահական հաշվառման դերը և արդյունավետությունը տնտեսության կառավարման մեջ:

Դրա կարիքը հատկապես շոշափելի զգացվում է Հայաստանի Հանրապետության բուհերում:

90-ական թվականների սկզբից՝ տնտեսության ազատականացման հետևանքով բուհերն սկսեցին մատուցել նաև վճարովի ծառայություններ այսինքն. ըստ էության սկսեցին իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Բյուջետային հաշվառման համակարգը նախատեսված չէր նման գործունեության արդյունքներն արտացոլելու համար: Նրանց մի մասը` հաշվապահական հաշվառումը շարունակում է վարել բյուջետային հիմնարկների համար սահմանված կարգով, մի մասը՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանված հաշվապահական հաշվառման հին համակարգով (այսինքն՝ չկիրառելով հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտները), իսկ մի մասն էլ՝ հաշվապահական հաշվառման նոր համակարգով (այսինքն՝ կիրառելով հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտները): Պետական բուհերի հաշվապահական հաշվառման համակարգում առաջացած խառնաշփոթը շարունակվում է մինչև այսօր:

Նշված ժամանակաշրջանում սկսվեցին հիմնադրվել նաև մասնավոր բուհեր, որոնց իրավական կարգավիճակը և կառավարման համակարգն էականորեն տարբերվում է պետական բուհերի համար սահմանվածից: Մասնավոր բուհերը, ելնելով կազմակերպաիրավական ձևից, հաշվապահական հաշվառումը որպես կանոն պետք է վարեն հաշվապահական հաշվառման նոր համակարգով: Պետական բուհերի համար պետության կողմից սահմանվեց պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական տեսակը:

Հայաստանի Հանրապետությունում պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող բուհերից շատերում հաշվապահական հաշվառումը վարվում և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները կազմվում են բյուջետային հիմնարկների համար սահմանված հաշվապահական հաշվառման համակարգով: Նշված համակարգն էականորեն տարբերվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանված հաշվապահական հաշվառման համակարգից:

Հաշվառման այս կամ այն համակարգի ձևավորման հիմքում ընկած են մի շարք գործոններ, որոնցից կարևորներն են՝

Որպես վերը նշվածի հետևանք՝ պետական բուհերի ֆինանսական հաշվետվությունները համադրելի չեն ոչ միայն մասնավոր բուհերի և տնտեսության այլ ոլորտների կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հետ, այլև տարբեր պետական բուհերի կողմից կազմվող ֆինանսական հաշվետվությունների հետ:

Նման վիճակից դուրս գալու համար ՀՀ կառավարությունը 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1287 որոշմամբ սահմանեց, որ ոչ առևտրային կազմակերպությունները, ինչը ենթադրում է նաև պետական բուհերը, մինչև 2003 թ. դեկտեմբերի 31-ը պետք է անցնեն հաշվապահական հաշվառման նոր համակարգի (այսինքն՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա ընդունված հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտներին):

Բուհերում հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների (նոր համակարգի ներդրման) հիմնական նպատակը նրանց ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակում փոփոխությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվության ստացումն է, որն անհրաժեշտ է այդ տեղեկատվության և ներքին օգտագործողներին ու արտաքին օգտագործողներին՝ ֆինանսական և կառավարչական որոշումներ կայացնելու համար: Նոր համակարգի ներդրումը նպատակ ունի նաև ապահովելու ինչպես պետական և մասնավոր բուհերի, այնպես էլ այլ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների (տեղեկատվության) համադրելիությունը, որը հնարավորություն կտա գնահատել նրանց գործունեությունը:

Բուհերում հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մյուս կարևոր նպատակը կառավարչական հաշվառման համակարգի ներդրումն է, որն անհրաժեշտ է բուհերի ադմինիստրացիային, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին (ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, կրթության և գիտության նախարարություն և այլն)՝ կառավարչական որոշումներ ընդունելու համար: Մասնավորապես այն վերաբերելու է ինքնարժեքի հաշվարկմանը, պլանավորման և բյուջեի կազմման հարցերին, պլանավորված ծախսերից (եկամուտներից) և փաստացի ծախսերի (եկամուտների) շեղումների վերլուծությանը և այլն:

Շուկայական տնտեսության պայմաններում, կախված տեղեկատվության նպատակից և դրա օգտագործողների խմբերից, հաշվապահական հաշվառումը բաժանվում է ֆինանսական և կառավարչական հաշվառման:

Ֆինանսական հաշվառումը նախատեսում է հաշվառման տվյալների ընդհանրացում ֆինանսական հաշվետվություններում, որոնք օգտագործվում են տեղեկատվության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործողների կողմից:

Կառավարչական հաշվառումը կազմակերպության արտադրական ծախսումների, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի և արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրման և մշակման համակարգ է: Այսպիսի տվյալներն օգտագործվում են միայն կազմակերպության ներքին կարիքների համար` կոնկրետ կառավարչական որոշումներ ընդունելիս:

Ֆինանսական հաշվառման ցուցանիշները պարբերաբար հրապարակվում են տեղեկատվության արտաքին օգտագործողների համար, իսկ կառավարչական հաշվառման տվյալները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են առևտրային գաղտնիք:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Հաշվապահական հաշվառումը

 

2.1.1. Հայաստանի Հանրապետության բուհերում հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) կազմելու և ներկայացնելու միասնական հիմունքները, հաշվապահական հաշվառման սկզբունքները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը կարգավորող ստանդարտներով պահանջվող մոտեցումները չեն կիրառվում կամ կիրառվում են մասամբ:

Բուհերում չկան մշակված և բուհի ղեկավարի կողմից հաստատված հաշվապահական հաշվառման քաղաքականություն, բացառությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, որը և կիրառում է մասամբ:

2.1.2. Բուհերում ֆինանսատնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառման նպատակով կիրառվում է հիմնականում բյուջետային հիմնարկների համար սահմանված հաշվային պլանը: Որոշ բուհերում բյուջետային հաշվային պլաններին զուգահեռ հաշվառումը վարվում է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2000 թ. դեկտեմբերի 29-ի N 319 հրամանով հաստատված հաշվային պլանով:

Չի մշակվում և կիրառվում աշխատանքային հաշվային պլան, բացառությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, որը կհեշտացնի հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը:

 

Բուհը

Հաշվային պլանի ձևերը

 

Բյուջետային հիմնարկների համար սահմանված հաշվային պլանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1997 թ. դեկտեմբերի 22-ի N 529 հրամանով հաստատված հաշվային պլանը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2000 թ. դեկտեմբերի 29-ի N 319 հրամանով հաստատված հաշվային պլանը

Երևանի պետական համալսարան

---

---

+

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

---

---

+

Երևանի պետական ճարտարագիտական համալսարան

+

---

---

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

+

---

---

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

---

---

+

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

+

---

---

 

2.1.3. Բուհերում հաշվապահական հաշվառման վարման համար կիրառվող տեխնիկան տարաբնույթ է: Որոշ բուհերում կիրառվում է հաշվապահական հաշվառման վարման մեմորիալ-օրդերային եղանակը, այլ բուհերում՝ օրագիր-օրդերային եղանակը կամ մեմորիալ-օրդերային և օրագիր-օրդերային եղանակը միաժամանակ:

 

Բուհը

Հաշվապահական հաշվառման վարման համար կիրառվող տեխնիկան

 

մայր-
մատյանային եղանակ

մեմորիալ-
օրդերային եղանակ

օրագիր-
օրդերային եղանակ

համակարգչային
ծրագրային փաթեթի
միջոցով

Երևանի պետական համալսարան

---

+

---

շրջանառության տեղեկագիր, աշխատավարձ, ուսման վարձ

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

---

+

+

անհատական համակարգչային ծրագիր

Երևանի պետական ճարտարագիտական համալսարան

+

+

---

աշխատավարձ, կրթաթոշակ, ուսման վարձ

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

---

+

---

---

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

---

+

---

հիմնական միջոցներ, շրջանառության տեղեկագիր, աշխատավարձ, ուսման վարձ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

---

+

+

հաշվապահական հաշվեկշիռ, ուսանող համակարգ, աշխատավարձ, ուսման վարձ

 

Բուհերում հաշվապահական հաշվառումը հիմնականում վարում են համակարգչային ծրագրային փաթեթի միջոցով (գլխավոր գիրք, շրջանառության տեղեկագիր, աշխատավարձ, ուսանողների հաշվառում համակարգեր), սակայն այդ ծրագրերի միջոցով անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվություն ապահովել հնարավոր չէ: Այն արդիականացման և կատարելագործման կարիք ունի:

2.1.4. Կազմվում և ներկայացվում են ինչպես բյուջետային հիմնարկների համար կիրառվող ֆինանսական հաշվետվությունների ձևեր (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), այնպես էլ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1998 թ. օգոստոսի 5-ի N 263 և 2001 թ. դեկտեմբերի 12-ի N 465 հրամաններով հաստատված տարեկան (միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևեր (ՀՀ կրթության և գիտության նախարարություն և հարկային տեսչություն):

Որոշ բուհերում կազմվում են ֆինանսական գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ռեկտորատին և գիտական խորհրդին ներկայացնելու նպատակով: Կազմվում և հաստատվում են բյուջեի և վճարովի ծառայությունների համար եկամուտների (ծախսերի) տարեկան (եռամսյակային) նախահաշիվներ, սակայն դրանք ենթակա են ըստ հոդվածների կառուցվածքային փոփոխությունների:

 

Բուհը

Կազմվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը

 

Բյուջետային հիմնարկների համար սահմանված հաշվային ձևերը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1998 թ. օգոստոսի 5-ի N 263 հրամանով հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների ձևերը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2001 թ. դեկտեմբերի 12-ի N 465 հրամանով հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների ձևերը

Երևանի պետական համալսարան

+

+

+

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

+

---

+

Երևանի պետական ճարտարագիտական համալսարան

+

+

---

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

+

+

---

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

---

---

+

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

+

+

---

 

2.1.5. Բոլոր բուհերում կիրառվում են հաշվապահական հաշվառման վարման գրեթե միևնույն մոտեցումները, մասնավորապես՝

2.1.5.1. Հիմնական միջոցներ

ա) հիմնական միջոցներն սկզբնական ճանաչումից հետո չափվում են սկզբնական (ձեռքբերման) արժեքով: Հիմնական միջոցների վերագնահատումներ չեն կատարվում և արժեզրկումից կորուստներ չեն հաշվարկվում, արդյունքում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ տարբերվում է իրական արժեքից.

բ) ի կատարումն ՀՀ կառավարության մի շարք որոշումների և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամաններով պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել (կից ցանկով հաստատվել) են հիմնական միջոցներ (անշարժ գույք), ինչպես նաև հանձնվել են հիմնական միջոցներ՝ սեփականության իրավունքով (այլ գույք):

Բուհերի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում շենքերը համարվում են պետական սեփականություն:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

 

Բուհերում անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի հաշվապահական հաշվառման մոտեցումները նույնականացվել են սեփականության իրավունքով պետական կազմակերպությանը պատկանող և վերոնշված առանձնահատկությունները չունեցող հիմնական միջոցների (շենքերի, շինությունների) հաշվառման մոտեցումներին։

Այդ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի մասով հաշվարկված մաշվածության գումարները կարող են հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ծախսեր չհամարվել, քանի որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով ակտիվի (հիմնական միջոցի, որի համար հաշվարկվում է մաշվածության գումարները) սահմանման հիմքում ընկած է սեփականության իրավունքի գաղափարը:

Հարկ է նշել, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ եկամուտ (ծախս) չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած (տրված, մատուցված) ակտիվները և ծառայությունները:

 

գ) բուհերում հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկվում է միայն գծային մեթոդով: Ճիշտ չեն գնահատվում հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները: Ամորտիզացիոն մասհանումների գումարները հաշվարկվում են՝ ելնելով հարկային օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից: Հարկային հաշվառում չվարելու հետևանքով չեն հաշվարկվում ժամանակավոր տարբերություններ, հետևաբար, հետաձգված հարկեր.

դ) կազմվում են հիմնական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվություններ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

2.1.5.2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերը

Հաշվապահական հաշվառում վարելիս և հաշվեկշիռ կազմելիս հաշվանցվում են դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, որի համար չկան կամ բացակայում են իրավաբանորեն ամրագրված իրավունքներ: Մասնավորապես, հաշվանցվում են ուսանողներից ստացված կիսամյակային (տարեկան) կանխավճարներն ուսուցման (մատուցված) ծառայությունների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հետ:

Հիմնականում բոլոր բուհերում տարվում է անհատական հաշվառում՝ յուրաքանչյուր ուսանողի պարտքերի հաշվարկների մասով, սակայն այդ հաշվառումը ճիշտ հաշվապահական ձևակերպում չի ստանում, և այդ հաշվարկները չեն համադրվում հաշվապահական հաշվեկշռի մնացորդների հետ:

Արտարժույթով արտահայտված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝ որպես դրամային հոդվածների վերագնահատում (վերահաշվարկում), հաշվետու ժամանակաշրջանի վերջում չի կատարվում:

Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների համար պահուստներ չեն ձևավորվում:

Որոշ բուհերում պետական պատվերի մասով եկամուտները ճանաչվում են դրամարկղային մեթոդով, այդ իսկ պատճառով պետական պատվերի գծով դեբիտորական պարտքերը հաշվեկշռում չեն արտացոլվում:

2.1.5.3. Դրամական միջոցները

Որոշ բուհերում դրամական միջոցների բանկային փոխանցումները կատարվում են գանձապետական հաշիվներով (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան), իսկ որոշ բուհերում՝ գանձապետական հաշիվներով և առևտրային բանկերում բացված հաշվարկային հաշիվներով:

Եթե բուհերը պետական ոչ առևտրային կազմակերպություններ են և ոչ թե պետական կառավարչական հիմնարկներ, ապա բանկային փոխանցումները պետք է կատարվեն միայն առևտրային բանկերում բացված հաշվարկային հաշիվներով:

2.1.5.4. Պաշարները

Բուհերի ծառայությունների ինքնարժեքը բաղկացած պետք է լինի անմիջականորեն ծառայություն մատուցելու գործում զբաղված անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսումներից, ինչպես նաև ծառայություն մատուցելու հետ կապված համապատասխան վերադիր ծախսումներից: Վաճառքի և վարչական վերադիր ծախսումները ծառայությունների ինքնարժեքի մեջ չպետք է ներառվեն, այլ պետք է ճանաչվեն որպես ծախս այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք կատարվել են: Սակայն բուհերում նշված ծախսումները գրեթե չեն տարանջատվում ըստ բնույթի և ճանաչվում են ծախս՝ միանգամից միևնույն ծախսային հոդվածով:

Պաշարները չպետք է արտացոլվեն ավելի բարձր գումարով, քան ակնկալվում է, որ պիտի ստացվի նրանց վաճառքից կամ օգտագործումից: Պաշարների ինքնարժեքը սովորաբար պետք է իջեցվի մինչև իրացման զուտ արժեքի մակարդակ` ըստ տեսակների, սակայն չի արվում:

Ստորև ներկայացվում են ըստ բուհերի պաշարների ելքագրման մոտեցումները՝

 

Բուհը

Պաշարների ինքնարժեքի հաշվարկման բանաձևերը

 

ՖԻՖՈ

ԼԻՖՈ

Միջին կշռված

Երևանի պետական համալսարան

---

---

+

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

+

---

+

Երևանի պետական ճարտարագիտական համալսարան

+

---

---

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

---

---

+

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

+

---

---

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

+

---

---

 

Կազմվում են նյութական արժեքների շարժի վերաբերյալ հաշվետվություններ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

2.1.5.5. Եկամուտները և ծախսերը

Բյուջեի մասով հիմնականում բոլոր բուհերում ֆինանսական տարվա սկզբին կազմվում և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվում է ըստ հոդվածների ծախսերի նախահաշիվ: Յուրաքանչյուր եռամսյակ և տարեկան աճողական կարգով կազմվում և ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացվում բյուջետային նախահաշվի և ըստ հոդվածների կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Այդ բյուջետային նախահաշվի և կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունում ներառված են ոչ փաստացի կատարված ծախսերը: Իրականում դրանց մեծությունը շատ ավելի մեծ է լինում, քան ցույց է տրվում հաշվետվությունում: Որպեսզի չառաջանա լրացուցիչ դեբիտորական պարտք՝ պետական պատվերի (բյուջեի) մասով, կազմվում է տարեկան ճշգրտված նախահաշիվ:

Յուրաքանչյուր ամիս ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացվում ՀՀ պետական բյուջեի պարտքերի, դեբիտորական, կրեդիտորական պարքերի և պահեստավորված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում մեկ սովորողի հաշվով տարեկան ֆինանսավորման չափը հաշվարկվում է յուրաքանչյուր տարի ըստ սովորողների թվի՝ ֆինանսավորման հաշվարկի բանաձևով:

Պետական պատվերի, ինչպես նաև վճարովի ուսուցման գծով հաշվետու տարվա ընդունելության համար հատկացվող տեղերը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվում են նախահաշվի կազմումից հետո, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Սակայն շատ կարևոր է պետական պատվերի գծով հատկացվող տեղերի քանակը որոշել բյուջեն կազմելիս:

Բուհերում ընդհանուր (բյուջետային և արտաբյուջետային) ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ կազմվող ամփոփ տեղեկատվությունները ցույց են տալիս, որ բուհերի կանոնադրական նպատակների համար նախատեսված գործունեության իրականացման, պահպանման, զարգացման և սոցիալական երաշխիքների ստեղծման համար կատարված ծախսեերի հիմնական աղբյուրը դրանց վճարովի ծառայություններից ստացված գումարները (արտաբյուջետային գործունեություն) են:

Վճարովի ծառայությունների մասով նույնպես կազմվում է արտաբյուջետային եկամուտների նախահաշիվ՝ ըստ գոյացման աղբյուրների, և կատարվելիք ծախսերի նախահաշիվ՝ ըստ հոդվածների: Հաշվետու ժամանակաշրջանի վերջին կազմվում է արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի կատարման մասին հաշվետվություն:

Որոշ բուհերում ուսուցման ծառայություններից հասույթը ճանաչվում է դրամարկղային մեթոդով, իսկ որոշ բուհերում հաշվեգրման եղանակով նախահաշվով հաշվարկված 10-12 ամսվա միջինով կամ փաստացի մատուցված ծառայությունների չափով:

Եկամուտները ճանաչելիս հաշվի չեն առնվում հեռացված, տարկետում վերցրած, ՀՀ զինված ուժերում ծառայող ուսանողների մասով ուսուցմանը չմասնակցելու փաստը կամ զինված ուժերից վերադարձած և ուսուցում ստացող ուսանողների մասով փաստացի մատուցված ծառայությունները:

Որոշ բուհերում ուսուցման գծով ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվում են արտարժույթով, սակայն եկամուտները ճանաչելիս որպես փոխարժեքի ընտրության հարցում միասնական մոտեցում չի ցուցաբերվում:

Եկամուտների, մասնավորապես, ուսուցման ծառայություններից հասույթի ոչ ճիշտ ճանաչման կամ եկամուտների չհիմնավորման արդյունքում կարող են առաջանալ լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Ստորև ներկայացվում են ըստ բուհերի եկամուտների ճանաչման մոտեցումները՝

 

Բուհը

Եկամուտների ճանաչումը

 

հաշվեգրման եղանակ

դրամարկղային մեթոդ

փաստացի մատուցված ծառայությունների չափով

նախահաշվով հաշվարկված

Երևանի պետական համալսարան

վճարովի ուսուցում ամսական
նախահաշվով հաշվարկված 10 ամսվա միջինով

պետական պատվեր

---

վճարովի
ուսուցում

Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

վճարովի ուսուցում
ամսական
նախահաշվով

հաշվարկված
12
ամսվա միջինով

պետական պատվեր

---

վճարովի
ուսուցում

Երևանի պետական ճարտարագիտական համալսարան

վճարովի ուսուցում

  ամսական

պետական պատվեր

վճարովի
ուսուցում

---

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

---

վճարովի ուսուցում և պետական պատվեր
ամսական

---

---

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

վճարովի ուսուցում և պետական պատվեր

ամսական

----

վճարովի
ուսուցում

պետական
պատվեր

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

վճարովի ուսուցում և պետական պատվեր

ամսական

----

---

վճարովի ուսուցում և պետական պատվեր

 

Եկամուտները սեգմենտավորվում են ըստ ֆակուլտետների (որոշ բուհերում նաև ըստ կուրսերի և ըստ ուսանողների), իսկ ծախսերը՝ ոչ: Չեն առանձնացվում ծառայությունների մատուցմանն անմիջականորեն վերաբերող (ֆինանսական հաշվետվություններում ծառայությունների ինքնարժեքում ներառվող) ծախսումները՝ վարչական (ընդհանուր նշանակության), իրացման գծով ծախսումներից:

Որոշ բուհերում ուսման վարձերի գծով զեղչերը վճարովի հիմունքներով սովորող ուսանողության թվաքանակի 10 %-ի սահմաններում ճանաչվում են հասույթ և միաժամանակ ծախս, որը հակասում է հասույթի ճանաչման չափանիշներին: Բացի այդ, պետական պատվերի մասով կատարված ծախսերի դիմաց ֆինանսավորման տարբերության չափով ցույց է տրվում որպես անավարտ արտադրության մնացորդ կամ ճանաչվում դեբիտորական պարտք, սակայն բուհերն անավարտ արտադրության մնացորդ չեն կարող ունենալ:

Որոշ բուհերում ծառայությունների մատուցման ինքնարժեքում ներառվող ծախսումների վերաբերյալ տվյալների հավաքագրման և մշակման համակարգ չի գործում, որը հնարավորություն չի տալիս ինչպես ծառայությունների ինքնարժեքը ճիշտ հաշվարկելու, այնպես էլ անհրաժեշտ կառավարչական որոշումներ կայացնելու համար:

Սակայն կան բուհեր, որտեղ այդպիսի տվյալներ հավաքագրվում են, մշակվում և համադրվում նախորդ տարիների (եռամսյակների) տվյալների հետ, հետագայում օգտագործվում են ներքին կարիքների համար` կոնկրետ կառավարչական որոշումներ ընդունելիս:

Մասնավորապես, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, ամփոփելով նախորդ ֆինանսական տարվա գործունեության հիմնական արդյունքները, պլանավորում են ֆինանսական ռեսուրսների հավաքագրման, բաշխման և օգտագործման ծավալները:

Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը դեպարտամենտների տնօրինմանն է թողնում վճարովի ծառայություններից ըստ դեպարտամենտի ստացվելիք եկամուտների 10 %-ը՝ կազմելով ծախսերի նախահաշիվ և կատարողական (կցվում է):

Բյուջեի և վճարովի ծառայությունների մասով ֆինանսական տարվա սկզբին կազմվում է ըստ մատուցվող ծառայությունների տեսակների եկամուտների և ծախսերի նախահաշիվ՝ առանձին մասնաճյուղերով և ընդհանրացված: Համադրվում են ըստ հոդվածների նախահաշվով պլանավորված և փաստացի կատարված ծախսերի թվերը. վերլուծվում դրանց պատճառները. կազմվում նախագծեր և կատարվում հետազոտություններ հետագա գործունեության հետ կապված (հաշվետվությունը կցվում է):

Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի գծով առանձին հարկային հաշվառում բուհերում գրեթե չի տարվում, որը կարող է առաջացնել մշտական ու ժամանակավոր տարբերություններ և հետևաբար լրացուցիչ հարկային պարտավորություններ:

2.1.5.6. Սեփական կապիտալ

Բուհերի հաշվապահական հաշվեկշռում, «Սեփական կապիտալ» բաժնի «Կանոնադրական կապիտալ» հոդվածում արտացոլվում են գումարներ, սակայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպությունները չունեն կանոնադրական կապիտալ: Եվ, ընդհանրապես, այս բաժնում հարկավոր է կատարել փոփոխություններ (և' ֆինանսական հաշվետվություններում, և' հաշվային պլանում)՝ հաշվի առնելով կրթական համակարգի առանձնահատկությունները:

2.1.5.7. Պետական շնորհներ

Որոշ բուհերում ստացված շնորհների գծով տարվող հաշվառումը չի համապատասխանում ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտի պահանջներին: Մասնավորապես, ստացված շնորհները միանգամից ճանաչվում են եկամուտ:

 

2.2. Գործունեության իրավական հիմքերը

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո (23.10.2001 թ.), Հայաստանի Հանրապետության պետական բուհերը պետական հիմնարկի կարգավիճակից վերակազմավորվել են պետական ոչ առևտրային կազմակերպության: Վերոհիշյալ անցման հետ կապված բուհերի գործունեության և, որպես հետևանք, նաև հաշվապահական հաշվառման վարման համար առաջացել են մի շարք դժվարություններ:

Մասնավորապես, օրենքի 6-րդ հոդվածի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: 11-րդ հոդվածի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը պետք է ներառի պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները:

Բուհերի կողմից իրականացվող բոլոր տեսակի վճարովի ծառայությունները համարվում են ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, հետևաբար, այդ գործունեության տեսակները պետք է նախատեսված լինեն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ և պետք է ներառվեն պետական կազմակերպության կանոնադրության մեջ:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում է ընդգրկված, որպես գործունեության տեսակ, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը՝ բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման: Սակայն նույն հոդվածում նշվում է, որ վերոհիշյալ գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում լիցենզիա, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

Բուհերի կողմից իրականացվող վճարովի ծառայությունները համարվում են ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, հետևաբար, այդ գործունեության տեսակների համար անհրաժեշտ է լիցենզիա:

 

III. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն ծրագրի առաջին բաժնում ներկայացված պահանջներից և նախորդ բաժնում կատարված վերլուծությունից հետևում է, որ անհրաժեշտ է կատարել Հայաստանի Հանրապետության բուհերի հաշվապահական հաշվառման համակարգի արմատական բարեփոխումներ՝ հիմք ընդունելով հաշվապահական հաշվառման միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշները:

Հաշվի առնելով, որ հանրային ոլորտի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների մշակումը դեռևս չի ավարտվել և նկատի ունենալով, որ այն նախատեսվում է ավարտել 2004 թվականի վերջին, առաջարկվում է բարեփոխումներն իրականացնել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա մշակված հաշվապահական հաշվառման համակարգը՝ հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները:

Հետագայում, երբ կավարտվի հանրային ոլորտի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների մշակումը, համապատասխան փոփոխություններ կկատարվեն նաև բուհերի հաշվապահական հաշվառման համակարգում:

Բուհերի հաշվապահական հաշվառման բարեփոխումները պետք է իրականացվեն այնպես, որպեսզի բոլոր բուհերի համար ապահովվի՝

Նշված պահանջների ապահովումը կհանգեցնի բուհերում հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման վարման համադրելիության, կհեշտացնի վերահսկողությունը թե' պետության, թե' մասնակիցների կողմից:

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ՝ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է՝

 

Հաշվապահական հաշվառման քաղաքականությունում ընտրված մեթոդաբանությունը պետք է ապահովի, որպեսզի ֆինանսական հաշվետվությունները բավարարեն կիրառվող Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման յուրաքանչյուր ստանդարտի բոլոր պահանջները և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտեր:

Բուհի կողմից պետք է կիրառվի այնպիսի քաղաքականություն, որ ֆինանսական հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը լինի՝

ա) տեղին՝ օգտագործողների կողմից որոշումներ ընդունելու համար,

բ) արժանահավատ այն առումով, որ այն՝

Հաշվապահական հաշվառման կոնկրետ ստանդարտի և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերի բացակայության դեպքում բուհն ինքնուրույն է մշակում հաշվապահական հաշվառման այնպիսի քաղաքականություն, որը կազմակերպության ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին կապահովի օգտակար տեղեկատվությամբ՝ ելնելով՝

ա) նման ու կապակցված հարցերին առնչվող հաշվապահական հաշվառման ստանդարտներով ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջներից և ցուցումներից,

բ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքներից, ֆինանսական հաշվետվությունների տարրերի սահմանումներից, ճանաչման չափանիշներից և չափման հիմունքներից,

գ) գործնական փորձից՝ այն չափով, որքանով դա համահունչ է «ա» և «բ» կետերով սահմանվածին:

 

3.1. Հիմնական միջոցները

 

Բուհերին ամրակցված՝ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի հաշվապահական հաշվառման մոտեցումները նույնականացվել են սեփականության իրավունքով պետական կազմակերպությանը պատկանող և վերոնշված առանձնահատկությունները չունեցող հիմնական միջոցների (շենքերի, շինությունների) հաշվառման մոտեցումներին: Ելնելով բուհերում նման հիմնական միջոցների վերականգնման (նորով փոխարինման) պետության քաղաքականությունից (այսինքն՝ ինչ միջոցների հաշվին դրանք պետք է կատարվեն)՝ պետք է մշակել հատուկ մոտեցում՝ ՝դրանք հաշվառելու համար:

Ինչպես նշվեց սույն ծրագրի II բաժնում, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի մասով հաշվարկված մաշվածության գումարները կարող են հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ծախսեր չհամարվել, քանի որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ակտիվի (հիմնական միջոցի, որի համար հաշվարկվում է մաշվածության գումարները) սահմանման հիմքում ընկած է սեփականության իրավունքի գաղափարը: Այդ առանձնահատկությունը հաշվի առնելու համար կարող է անհրաժեշտ լինել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություն:

Հիմնական միջոցների հաշվապահական հաշվառումը պետք է իրականացվի համաձայն ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի, մասնավորապես՝

 

3.2. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները

 

 

3.3. Ոչ նյութական ակտիվները

 

Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայությունը հաշվարկվում է՝ ելնելով դրա հնարավոր օգտագործման ժամկետից, բայց ոչ ավելի, քան ոչ նյութական ակտիվի իրավաբանորեն ամրագրված իրավունքի ժամկետը:

 

3.4. Պաշարները

 

 

3.5. Դրամական միջոցները

 

Քանի որ բուհերը պետական ոչ առևտրային կազմակերպություններ են և ոչ թե «պետական կառավարչական հիմնարկներ, ապա բանկային փոխանցումները պետք է կատարվեն միայն առևտրային բանկերում բացված հաշվարկային հաշիվներով:

 

3.6. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերը

 

Որպես դեբիտորական պարտք են դասակարգվում այն ֆինանսական ակտիվները, որոնք ստեղծվում են կազմակերպության կողմից ուղղակիորեն պարտապանին (դեբիտորին) ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու միջոցով, ինչպես նաև այլ ստացման ենթակա գումարները, բացառությամբ այն դեբիտորական պարտքերի, որոնք կազմակերպությունը մտադրված է անմիջապես կամ կարճ ժամկետում վաճառել (այդպիսի ֆինանսական ակտիվները դասակարգվում են որպես առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ):

Դեբիտորական պարտքը ճանաչվում է հաշվեկշռում այն և միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը դառնում է գործիքի պայմանագրային կողմ, այսինքն՝ երբ առաջանում է պահանջի իրավունքը:

Դեբիտորական պարտքերը չափվում են սկզբնական հաշվում նշված գումարով (սկզբնական արժեքով), բացառությամբ այն դեպքերի, երբ զեղչման ազդեցությունն զգալի է: Այս դեպքում դեբիտորական պարտքերը չափվում են ներկա (զեղչված) արժեքով:

Յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունը գնահատում է, թե արդյոք առկա է հայտանիշ, որը ցույց է տալիս, որ իր առանձին դեբիտորական պարտքը կամ դեբիտորական պարտքերի խումբը (պորտֆելը) կարող է արժեզրկված լինել: Արժեզրկումից կորուստների հաշվառումը տարվում է ՀՀՀՀՍ 36՝ «Արժեզրկումից կորուստներ», ստանդարտի համաձայն:

Որպես կրեդիտորական պարտք են դասակարգվում այն մարման ենթակա գումարները, որոնք ստեղծվում են ընկերության կողմից ուղղակիորեն պարտատիրոջից (կրեդիտորից) ապրանքներ կամ ծառայություններ գնելու միջոցով, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարները:

Կրեդիտորական պարտքը ճանաչվում է հաշվեկշռում այն և միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը դառնում է գործիքի պայմանագրային կողմ, այսինքն, երբ առաջանում է պահանջի իրավունքը:

Սկզբնական ճանաչման պահին կրեդիտորական պարտքը չափվում է սկզբնական հաշվում նշված գումարով, բացառությամբ այն դեպքերի, երբ զեղչման ազդեցությունն զգալի է: Այս դեպքում դեբիտորական պարտքերը չափվում են զեղչված արժեքով:

Կրեդիտորական պարտքը դուրս է գրվում հաշվեկշռից այն և միայն այն դեպքում, երբ այն մարվում է, այսինքն՝ երբ պայմանագրով սահմանված պարտականությունը կատարվել է, չեղյալ է համարվել կամ լրացել է դրա ուժի մեջ լինելու ժամկետը:

Դեբիտորական և կրեդիտորական պարտքերը հաշվանցվում են այն դեպքերում, երբ կազմակերպությունը՝

ա) ունի ճանաչված գումարները հաշվանցելու իրավաբանորեն ամրագրված իրավունք, և

բ) մտադիր է՝ կամ հաշվարկն իրականացնել (ակտիվը կամ պարտավորությունը մարել) զուտ հիմունքով, կամ իրացնել ակտիվը և մարել պարտավորությունը՝ միաժամանակ:

 

3.7. Էական սխալները

 

Էական սխալներն ընթացիկ ժամանակաշրջանում բացահայտված սխալներն են, որոնք այնպիսի նշանակություն ունեն, որ նախորդ մեկ կամ ավելի ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունները չեն կարող այլևս արժանահավատ համարվել՝ իրենց ներկայացման ամսաթվի դրությամբ:

Էական սխալների ուղղման մոտեցումները երկուսն են՝ հիմնական և թույլատրելի այլընտրանքային: Հիմնական մոտեցման համաձայն՝ նախորդող ժամանակաշրջաններին վերաբերող էական սխալների ուղղման գումարը պետք է արտացոլվի հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ՝ ճշտելով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը: Համեմատելի տեղեկատվությունը պետք է վերաներկայացվի` քանի դեռ դա իրագործելի է:

 

3.8. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը

 

Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխություն պետք է կատարվի, երբ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, կամ եթե այդ փոփոխությունը նպաստում է բուհի ֆինանսական հաշվետվություններում տնտեսական գործունեության դեպքերի և գործառնությունների առավել ճշգրիտ ներկայացմանը:

Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունը կիրառվում է հետընթաց կամ առաջընթաց կերպով` ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի պահանջներին համապատասխան:

 

3.9. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից տարբերությունները

 

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից տարբերությունները հաշվեգրվում են չբաշխված շահույթին՝

- կամ տվյալ միավորի դուրսգրման ժամանակ՝ ամբողջությամբ,

- կամ էլ ակտիվի օգտակար ծառայության ընթացքում՝ մաշվածությանը (ամորտիզացիային) զուգընթաց:

 

3.10. Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները

 

Աշխատակիցների կարժաճամկետ հատուցումների գծով հաշվապահական հաշվառման քաղաքականությունը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ» ստանդարտի պահանջները:

Աշխատակիցների հատուցումներն աշխատակիցների կողմից մատուցված ծառայության դիմաց բուհի կողմից ցանկացած ձևով տրվող հատուցումներն են:

Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումներն աշխատակիցների հատուցումներն են (բացի ազատման նպաստներից և սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներից, որոնք ամբողջությամբ ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայություն:

Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները ներառում են այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են՝

ա) աշխատավարձերը և սոցիալական ապահովության մասհանումները (վճարները),

բ) կարճաժամկետ փոխհատուցելի բացակայությունները (ինչպիսիք են, օրինակ, վճարովի տարեկան արձակուրդները և հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդները), երբ ակնկալվում է, որ բացակայությունները տեղի կունենան այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան աշխատանքային ծառայությունը,

գ) պարգևավճարները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, և

դ) ոչ դրամային հատուցումները (օրինակ, բուժսպասարկում, բնակարանով և ավտոմեքենայով ապահովում, անվճար կամ մասնակի վճարումով ապրանքներ կամ ծառայություններ) ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող աշխատակիցների համար:

Երբ աշխատակիցը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բուհին մատուցել է ծառայություն, բուհն աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների չզեղչված գումարը, որն ակնկալվում է վճարել այդ ծառայության դիմաց, ճանաչում է՝

ա) որպես պարտավորություն՝ արդեն վճարված գումարները հանելուց հետո: Եթե արդեն վճարված գումարը գերազանցում է հատուցումների չզեղչված գումարը, բուհը պետք է ճանաչի այդ տարբերությունը որպես ակտիվ՝ այն չափով, որով կանխավճարը կհանգեցնի, օրինակ, ապագա վճարումների կրճատման կամ դրամական միջոցների վերադարձի, և՝

բ) որպես ծախս, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով պահանջվում կամ թույլատրվում է հատուցումների գումարը ներառել մեկ այլ ակտիվի արժեքի մեջ (օրինակ, ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» և ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»):

Բուհը փոխհատուցելի բացակայությունների ձևով աշխատակիցների հատուցումների ակնկալվող ծախսումները ճանաչում է՝

ա) կուտակվող փոխհատուցելի բացակայությունների դեպքում (օրինակ, տարեկան արձակուրդը)՝ այն ժամանակ, երբ աշխատակիցները ծառայություն են մատուցում, որն ավելացնում է իրենց իրավունքներն ապագա փոխհատուցելի բացակայությունների նկատմամբ, և՝

բ) չկուտակվող փոխհատուցելի բացակայությունների դեպքում (օրինակ, ժամանակավոր անաշխատունակությունը)՝ այն ժամանակ, երբ բացակայությունը տեղի է ունենում:

Բուհը կուտակվող փոխհատուցելի բացակայությունների գծով ակնկալվող ծախսումները չափում է որպես լրացուցիչ գումար, որը բուհն ակնկալում է վճարել որպես հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ կուտակված չօգտագործված իրավունքների արդյունք:

 

3.11. Փոխառության ծախսումները

 

Փոխառության ծախսումները պետք է ճանաչվեն որպես ծախս այն ժամանակաշրջանում, որի ընթացքում կատարվում են, բացի այն դեպքերից, երբ դրանք կապիտալացվում են:

Փոխառության ծախսումները, որոնք անմիջականորեն կապված են որակավորվող ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ արտադրության հետ, պետք է կապիտալացվեն որպես տվյալ ակտիվին վերագրվող ծախսումների (ինքնարժեքի) մի մաս:

Այնքանով, որքանով որ միջոցները փոխ են առնվում հատկապես որակավորվող ակտիվ (որակավորվող ակտիվն այնպիսի ակտիվ է, որին անհրաժեշտ է ժամանակի մի զգալի հատված, որպեսզի այն պատրաստ լինի ըստ նշանակության օգտագործման կամ վաճառքի համար) ձեռք բերելու նպատակով, փոխառության ծախսումների գումարը, որը ենթակա է այդ ակտիվի վրա կապիտալացման, պետք է որոշվի որպես փոխառության իրական (փաստացի) ծախսումներ, որոնք առաջանում են այդ փոխառությունից տվյալ ժամանակաշրջանում, հանած փոխառության ժամանակավոր ներդրումից ստացվող որևէ եկամուտ:

Կապիտալացման ենթակա փոխառության ծախսումների գումարը պետք է որոշվի՝ այդ ակտիվի վրա օգտագործված գումարների նկատմամբ կապիտալացման դրույքը կիրառելով: Կապիտալացման դրույքը տվյալ ժամանակաշրջանում կազմակերպության չմարված փոխառությունների նկատմամբ կիրառվող փոխառության ծախսումների կշռված միջինն է, բացի հատկապես որակավորվող ակտիվի ձեռքբերման (կառուցման, արտադրության) նպատակով կատարված փոխառություններից:

 

3.12. Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները

 

Արտարժույթով գործարքն այնպիսի գործարք է, որը սահմանված է արտարժույթով, կամ որը պահանջում է արտարժույթով կատարում (կարգավորում):

Արտարժույթով գործարքն սկզբնական ճանաչման պահին գրանցվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով դրամի և արտարժույթի միջև գործարքի օրվա դրությամբ առկա փոխանակման փոխարժեքը:

Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվին`

ա) արտարժույթով դրամային հոդվածները ներկայացվում են (վերահաշվարկվում են)` կիրառելով փակման փոխարժեքը,

բ) արտարժույթով սահմանված ոչ դրամային հոդվածները ներկայացվում են գործարքի օրվա փոխանակման փոխարժեքով:

Դրամային հոդվածներն առկա դրամական միջոցներն են, ինչպես նաև դրամական միջոցներով ստացման և վճարման ենթակա ակտիվները և պարտավորությունները: Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները հաշվառելու նպատակով դրամային հոդվածներ են համարվում նաև արտարժույթով տրված և ստացված կանխավճարները:

Ոչ դրամային հոդվածները հաշվեկշռի բոլոր հոդվածներն են՝ բացառությամբ առկա դրամական միջոցների, ինչպես նաև դրամական միջոցներով ստացման և վճարման ենթակա ակտիվների և պարտավորությունների:

Որպես փոխանակման փոխարժեք ընդունվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

Փոխարժեքային տարբերությունները, որոնք առաջանում են՝ դրամային հոդվածների մարման արդյունքում, կամ երբ բուհը դրամային հոդվածները հաշվետվության մեջ ներկայացվում են մի փոխարժեքով, որը տարբերվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դրանց սկզբնական գրանցման կամ նախորդ ֆինանսական հաշվետվություններում գրանցման փոխարժեքից, ճանաչվում են որպես եկամուտ կամ ծախս այն ժամանակաշրջանում, որում դրանք առաջացել են:

 

3.13. Պետական շնորհները

 

Բուհի կողմից շնորհների հաշվառումը պետք է իրականացվի ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտի համաձայն:

Պետական շնորհները պետության (պետությունը կառավարությունն է, պետական գերատեսչությունները և նմանատիպ մարմինները` ինչպես տեղական, ազգային, այնպես էլ միջազգային) կողմից միջոցների փոխանցման ձևով կազմակերպությանը տրվող օգնություն է՝ անցյալում կամ ապագայում կազմակերպության գործառնական գործունեությանը վերաբերող որոշակի պայմանների դիմաց: Դրանք բացառում են պետական օգնության այն ձևերը, որոնք չեն կարող հիմնավորված կերպով արժեքավորվել, ինչպես նաև պետության հետ գործարքները, որոնք չեն կարող առանձնացվել կազմակերպության բնականոն առևտրային գործարքներից:

Ակտիվներին վերաբերող շնորհները պետական շնորհներ են, որոնց հիմնական պայմանն այն է, որ շնորհ ստացող կազմակերպությունը պետք է գնի, կառուցի կամ այլ կերպ ձեռք բերի երկարաժամկետ ակտիվներ: Կարող են դրվել լրացուցիչ պայմաններ, որոնք սահմանափակում են ակտիվների տեսակները կամ գտնվելու վայրը, կամ այն ժամանակաշրջանները, երբ պետք է ձեռք բերվեն կամ պահվեն ակտիվները:

Եկամուտներին վերաբերող շնորհները պետական այն շնորհներն են, որոնք չեն վերաբերում ակտիվներին:

Շնորհները պետք է ճանաչվեն որպես եկամուտ՝ սիստեմատիկ հիմունքով, այն ժամանակաշրջաններում, որոնց ընթացքում դրանք փոխհատուցում են համապատասխան ծախսումները, որոնց համար ստացվել են այդ շնորհները: Դրանք չպետք է ուղղակիորեն կրեդիտագրվեն սեփական կապիտալին (մասնակիցների բաժնեմասերին):

Անհատույց ստացված ակտիվների հաշվառումը, որոնք չեն հանդիսանում պետական շնորհներ նույնպես, պետք է կատարվի ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտով սահմանված մոտեցումների համաձայն:

 

3.14. Հասույթները

 

Հասույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն ներհոսքն է, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի՝ բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի:

Հասույթը ներառում է ստացված կամ ստացվելիք տնտեսական օգուտների միայն այն համախառն ներհոսքը, որը պատկանում է տվյալ կազմակերպությանը: Հասույթների կազմում չեն ներառվում երրորդ անձանց անունից հավաքագրված գումարները (օրինակ, ակցիզային հարկը, ավելացված արժեքի հարկը):

Հասույթը պետք է չափվի ստացված (ստացվելիք) հատուցման իրական արժեքով:

Հասույթը չի կարող ճանաչվել, երբ ծախսերը հնարավոր չէ արժանահավատորեն չափել: Ծառայությունների մատուցման համար արդեն ստացված հատուցումը ճանաչվում է որպես ստացված կանխավճար այնքան ժամանակ, քանի դեռ հասույթը չի ճանաչվել:

Երբ ծառայությունների մատուցման գործարքի արդյունքը հնարավոր է արժանահավատորեն գնահատել, գործարքից հասույթը ճանաչվում է հաշվետու ամսաթվի դրությամբ գործարքի ավարտման աստիճանի հիման վրա:

Երբ ծառայությունների մատուցման գործարքի արդյունքը հնարավոր չէ արժանահավատորեն գնահատել, հասույթը պետք է ճանաչվի միայն ճանաչված այն ծախսերի չափով, որոնք կփոխհատուցվեն:

Գործարքի ավարտվածության աստիճանը կարող է որոշվել տարբեր եղանակներով, այդ թվում` ՀՀՀՀՍ 11-ում նկարագրված մեթոդներով (օրինակ, կատարված ծախսումների և գործարքի գնահատված ընդհանուր ծախսումների ծավալի հարաբերակցությամբ): Հասույթի ճանաչումը, հաշվի առնելով գործարքի ավարտման աստիճանը, կոչվում է ավարտվածության տոկոսի մեթոդ: Ծառայության մատուցման համար ստացված գումարները պետք է ճանաչվեն որպես ստացված կանխավճարներ: Հաշվի առնելով բուհերի կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները (ուսումնական տարվա և ֆինանսական տարվա տարբերությունները), ծառայության մատուցումից ստացված հասույթի ճանաչումը պետք է իրականացվի ամսական դրա տարեկան մեծությունը համամասնորեն բաշխելով:

 

3.15. Ծախսերը

 

Ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ապահովելու, ինչպես նաև կառավարչական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով կարևորվում են բուհերում ծախսումների (ծախսերի) ճիշտ տարանջատումը և համակարգված հաշվառումը: Մասնավորապես, անհրաժեշտ է ծախսումները դասակարգել՝

Ծախսերի հաշվառման միասնական համակարգի մշակման ժամանակ նպատակահարմար է բուհի կողմից կատարվող ծախսերը խմբավորել ըստ հետևյալ կենտրոնների՝

 

3.16. Հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը

 

Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ կազմակերպության ղեկավարը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման կազմակերպման համար, իսկ գլխավոր հաշվապահը՝ հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները կազմելու համար:

Բուհերի համար պետք է մշակվի միասնական քաղաքականություն, որով կսահմանվեն հաշվապահական հաշվառման կազմակերպմանը, վարմանը վերաբերող կանոնակարգեր, որոնք պետք է բխեն հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության դրույթներից:

Մասնավորապես՝

Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի և նրա կողմից իրականացվող գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն է:

Ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակում փոփոխությունների վերաբերյալ այնպիսի տեղեկատվության տրամադրումն է, որն օգտակար է օգտագործողների լայն շրջանակների կողմից տնտեսական որոշումների կայացման համար:

Բուհի ֆինանսական հաշվետվությունները պետք է ցույց տան նաև կազմակերպության ղեկավարությանը վստահված միջոցների կառավարման արդյունավետությունը:

Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը ներառում է՝

ա) հաշվապահական հաշվեկշիռը,

բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,

դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

ե) ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները՝ ներառյալ հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

Հաշվի առնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով ընձեռվող հնարավորությունը (ըստ որի նախատեսվում է, որ հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնը պետք է սահմանի ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր, այլ ոչ թե նախկին օրենսդրության համաձայն՝ պարտադիր ձևեր)՝ նպատակահարմար է բուհերի համար մշակել ֆինանսական հաշվետվությունների միասնական ձևեր: Նման մոտեցումը կապահովի, որպեսզի բուհերի ֆինանսական հաշվետվությունները լինեն առավելագույնս համադրելի:

Բուհերում հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման միասնական մոտեցումներ ապահովելու, հաշվապահական հաշվառման վարման ընթացքում հնարավոր սխալներից առավելագույնս զերծ մնալու, հաշվապահական հաշվառման վարման արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման ժամկետները կրճատելու, կառավարչական հաշվետվությունների համակարգն ընդլայնելու, ինչպես նաև բավարար խորությամբ ֆինանսական վերլուծություններ կատարելու նպատակով, նպատակահարմար է բուհերում ներդնել հաշվապահական հաշվառման վարման միասնական համակարգչային ծրագիր:

 

3.17. Կառավարչական հաշվառումը

 

Կառավարչական հաշվառումը բուհի կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսումների, գործունեությունից ստացվող հասույթների, ծառայությունների ինքնարժեքի հաշվարկման և գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կառավարչական որոշումներ կայացնելու համար այլ տվյալների հավաքագրման ու մշակման համակարգ է: Այսպիսի տվյալները պետք է օգտագործվեն բուհերի ներքին կարիքների համար` կոնկրետ կառավարչական որոշումներ ընդունելիս, ինչպես նաև համապատասխան լիազորություններ ունեցող գերատեսչությունների կողմից՝ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար:

Բուհերի կողմից վարվող կառավարչական հաշվառման մոտեցումները պետք է միասնականացվեն, որպեսզի դրանցում պարունակվող ֆինանսական տեղեկատվությունը լինի համադրելի:

Բուհերում բյուջեի կազմման մոտեցումները միասնականացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի բուհի բյուջեի եկամուտների և ծախսերի ձևավորման հիմնական հոդվածները նույնականացվեն:

 

3.18. Բուհերի միասնական աշխատանքային հաշվային պլանի մշակումը

 

Բուհը հաշվապահական հաշվառումը պետք է իրականացնի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. դեկտեմբերի 29-ի N 319 հրամանով հաստատված գործող՝ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանով:

Հաշվի առնելով բուհերի ֆինանսական գործունեության, դրանք կարգավորող օրենսդրական դաշտի առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է նշված հաշվային պլանի հիման վրա մշակել հաշվապահական հաշվառման միասնական (օրինակելի) աշխատանքային հաշվային պլան, որը կնպաստի բուհերում տրվող հաշվապահական հաշվառման ձևակերպումների և դրանց հիման վրա կազմված ֆինանսական հաշվետվություններում առկա տեղեկատվության համադրելիությանը:

 

3.19. Բուհերի համար հաշվապահական հաշվառման հին հաշվային պլանից (այդ թվում՝ բյուջետային հիմնարկների համար նախատեսված) նոր հաշվային պլանին անցման միասնական ուղեցույցի մշակումը

 

Բուհերի կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակ նպատակահարմար է մշակել բուհերում կիրառվող հաշվապահական հաշվառման հին հաշվային պլանից (այդ թվում՝ բյուջետային հիմնարկների համար նախատեսված) նոր հաշվային պլանին անցման միասնական ուղեցույց:

 

3.20. Բուհերի հաշվապահների վերապատրաստումը

 

Բուհերի կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման համար անհրաժեշտ է վերապատրաստել ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան մասնագետներին և բուհերի հաշվապահության աշխատողներին ուսուցանելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությունը:

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

Բուհերում հաշվապահական հաշվառման նոր համակարգին1 անցման նախապատրաստման համար

 

1. Բուհի կազմակերպական-իրավական ձևը

 

Այո

Ոչ

պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

 

առևտրային ընկերություն

 

 

պետական հիմնարկ

 

 

այլ (ձևը նշել)

 

 

 

2. Կազմվող ֆինանսական (հաշվապահական) հաշվետվությունների ձևերը (փաթեթը)

 

 

Նշումը (այո/ոչ)

բյուջետային հիմնարկների համար կիրառվող հաշվապահական հաշվետվությունների ձևեր (փաթեթ)

- կիրառման դեպքում ձևերը կցել

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1998 թ. օգոստոսի 5-ի N 263 հրամանով հաստատված տարեկան (միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևեր

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2001 թ. դեկտեմբերի 12-ի N 465 հրամանով հաստատված տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևեր

 

այլ

- ձևերը կցել

   

 

3. Ներքին օգտագործման համար կիրառվող կառավարչական (ֆինանսական) հաշվետվություններ, հաշվարկներ, բյուջե, նախահաշիվ

 

- թվարկել,

- ձևերը կցել

 

4. Ֆինանսատնտեսական գործառնությունների հաշվառման նպատակով կիրառվող հաշվապահական հաշվառման հաշվային պլանը

 

 

Նշումը (այո/ոչ)

բյուջետային հիմնարկների համար սահմանված հաշվային պլան

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1997 թ. դեկտեմբերի 22-ի N 529 հրամանով հաստատված հաշվային պլան

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2000 թ. դեկտեմբերի 29-ի N 319 հրամանով հաստատված հաշվային պլան

 

այլ

- կիրառման դեպքում՝ կցել

   

 

5. Աշխատանքային հաշվային պլանի առկայությունը

այո / ոչ

- առկայության դեպքում՝ կցել

 

6. Հաշվապահական հաշվառման վարման կիրառվող տեխնիկան

 

 

Նշումը (այո/ոչ)

մայր-մատյանային եղանակ

 

մեմորիալ-օրդերային եղանակ

 

օրագիր-օրդերային եղանակ

 

համակարգչային ծրագրային փաթեթի միջոցով

- կիրառման դեպքում՝ նկարագրել2

   

այլ

- կիրառման դեպքում՝ նկարագրել

   

 

7. Հաշվապահական ծառայության կառուցվածքը

- նկարագրել կառուցվածքը,

- հաստիքները և թվաքանակը,

- աշխատողների ֆունկցիոնալ պարտականությունները։

 

8. Ընդհանուր տեղեկություններ

 

 

Թվաքանակը

ընդհանուր ցուցակային

այդ թվում՝

 

- հաստիքային

 

- ոչ հաստիքային

 

Ուսանողներ

այդ թվում՝

 

- պետպատվերով

 

- վճարովի

 

Դասախոսներ

 

Ֆակուլտետներ

 

Ամբիոններ

 

Մասնագիտություններ

 

 

9. Բուհի ղեկավարի կողմից հաստատված հաշվապահական հաշվառման քաղաքականության առկայությունը

այո/ոչ

- առկայության դեպքում՝ կցել

 

10. Հաշվապահական հաշվառման քաղաքականության մոտեցումների փաստացի կիրառումը

 

Դասի անվանումը

Սկզբնական ճանաչմանը հաջորդող չափման հիմունքը

Վերագնահատման պարբերականությունը

Օգտակար ծառայությունը

Մաշվածության հաշվարկման մեթոդը

Հողամասեր

       

Շենքեր

       

Կառուցվածքներ

       

Փոխանցող հարմարանքներ

       

Մեքենաներ և սարքավորումներ

       

Տրանսպորտային միջոցներ

       

Արտադրատնտեսական գույք, գործիքներ

       

Հաշվողական և համակարգչային տեխնիկա

       

Այլ հիմնական միջոցներ

       

 

 

Դասի անվանումը

Սկզբնական ճանաչմանը հաջորդող չափման հիմունքը

Օգտակար ծառայությունը

Ամորտիզացիայի հաշվարկման մեթոդը

Համակարգչային ծրագրեր

     

Լիցենզիաներ

     

Հողի օգտագործման իրավունք

     

Այլ ոչ նյութական ակտիվներ

     

 

 

 

Ներդրման հաշվառման մեթոդը

Դուստր ընկերություններում

 

Ասոցիացված կազմակերպություններում

 

Համատեղ վերահսկվող միավորներում

 

 

 

 

Չափման մեթոդը

Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ (պարտավորություններ)

 

Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ

 

Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ

 

Կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ (վարկեր) և դեբիտորական պարտքեր

 

 

______________

1 Հաշվապահական հաշվառման նոր համակարգ` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ստանդարտներ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2000 թ. դեկտեմբերի 29-ի N 319 որոշմամբ հաստատված հաշվային պլան, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2001 թ. դեկտեմբերի 12-ի N 465 հրամանով հաստատված տարեկան (ամբողջական փաթեթով՝ միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևեր։

2 Այս և համանման այլ դեպքերում՝ եթե նկարագրելու համար հատկացված տեղը չի բավարարում, նկարագրել առանձին թերթերի վրա և կցել լրացված հարցաշարին։ 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2173-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Բովանդակությունը

Պատասխանատուն

Իրականացման
ժամկետը

1.

Օրինակելի հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում

ՀՀ կրթության և
գիտության նախարարություն

մինչև 01.02.03

2.

Օրինակելի աշխատանքային հաշվային պլանի մշակում

ՀՀ կրթության և
գիտության նախարարություն

մինչև 01.02.03

3.

Բյուջետային հաշվառման պլանից նոր հաշվային պլանին անցման մեթոդիկա

ՀՀ կրթության և
գիտության նախարարություն

մինչև 01.02.03

4.

Հին հաշվային պլանից նոր հաշվային պլանին անցման մեթոդիկա

ՀՀ կրթության և
գիտության նախարարություն

մինչև 01.02.03

5.

Բուհերի հաշվապահության աշխատողների վերապատրաստում

բուհ

մինչև 01.04.03

6.

ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան մասնագետների վերապատրաստում

ՀՀ կրթության և
գիտության նախարարություն

մինչև 01.04.03

7.

Բուհի հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում և հաստատում

բուհ

մինչև 01.04.03

8.

Բուհի աշխատանքային հաշվային պլանի մշակում և հաստատում

բուհ

մինչև 01.04.03

9.

Բուհի տիպային գործառնությունների հաշվապահական ձևակերպումների ձեռնարկի կազմում

բուհ

մինչև 01.04.03

10.

Բուհում գործող հաշվային պլանից նոր հաշվային պլանին անցում (փոխարկում)

բուհ

մինչև 01.04.03

11.

Բուհի ֆինանսատնտեսական գործառնությունների նոր համակարգով հաշվառում

բուհ

01.04.03-ից սկսած

12.

Հաշվապահական ծրագրի գնում, ներդրում, ուսուցանում

բուհ

մինչև 01.09.03

13.

Հաշվապահական ծրագրի սպասարկում

բուհ

մինչև 01.01.04

14.

Կառավարչական հաշվառման ուղեցույց

ՀՀ կրթության և
գիտության նախարարություն

մինչև 01.09.03

15.

Կառավարչական հաշվառման համակարգի ներդրում

բուհ

01.01.04-ից սկսած

16.

Բյուջեի հաստատում և հիմնադրին ներկայացում

բուհ

մինչև 01.01.04

 

Հաշվի առնելով 17 բուհում կատարված ուսումնասիրությունները՝ հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել խորհրդատվական ընկերությունների (սույն առաջարկի 1-11-րդ և 14-16-րդ կետերում նշվածները) և համակարգչային ծառայություններ մատուցող (ծրագիր ներդնող) ընկերությունների (սույն առաջարկի 12-13-րդ կետերում նշվածները) օժանդակությամբ:

1. Բուհերի հաշվապահների, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան մասնագետների (60 անձ) վերապատրաստումն անհրաժեշտ է իրականացնել կենտրոնացված կարգով՝ հետևյալ ծրագրով՝

Վերապատրաստման արժեքը՝ մոտավոր հաշվարկներով, կկազմի 7500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2. Սույն միջոցառումների իրականացման պլանի 7-11-րդ կետերում նշված աշխատանքների արժեքը յուրաքանչյուր բուհի համար կկազմի մոտ 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

3. Հաշվապահական ծրագրի գնումը, ներդրումը, ուսուցանումը և մինչև 2003 թ. վերջը դրա սպասարկումը յուրաքանչյուր բուհի համար կկազմի մոտ 1600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4. Կառավարչական հաշվառման համակարգի ներդրումը մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր բուհի համար կկազմի 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան