Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2003-14.10.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.278
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2003 թվականի N 210-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 1350,32 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 25054,79 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան մինչև 7 տարեկան երեխաների բժշկավերականգնողական, սոցիալ-հոգեբանական և ինտեգրման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարումը, խնամքի ու դաստիարակության ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումը, նրանց այլ խնամակալական մանկական կազմակերպություններ տեղափոխումն է.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

սոցիալական վճարովի ծառայությունների մատուցում` բնակության ապահովմամբ,

սոցիալական այլ վճարովի ծառայությունների մատուցում:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի պատրաստման թույլտվության, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. մարտի 11
Երևան