Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.07.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.519
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2002 թվականի N 737-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1316 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 7
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 23-ի N 737-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամներով)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 փոփոխություններ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում պակասեցում)
խմբի N ենթա-
խմբի N
 ինն ամիս  տարի
04 03 04. Տարրական դասարանների
աշակերտներին անվճար
դասագրքերով ապահովում

ՀՀ կրթության և գիտության
նախարարություն
11000.0 25000.0
    այդ թվում`
ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
11000.0 25000.0
04 04 01. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
5000.0 11000.0
    այդ թվում`
սննդամթերք
5000.0 11000.0
07 09 01. Սպորտային միջոցառումներ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
(16000.0) (36000.0)
    այդ թվում`
այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
(16000.0) (36000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան