Գլխավոր տեղեկություն
Համար
N 576
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.422
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2002 թվականի N 576
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 4179,0 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 4771,4 հեկտարը, որից՝ 30,0 հեկտար վարելահող, 12,0 հեկտար խոտհարք, 593,0 հեկտար արոտավայր, 3536,4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 9,0 հեկտար արոտավայրը և 11,0 հեկտար այլ հողեր՝ աճուրդով օտարելու համար.

բ) 7,6 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արտադրական նշանակության օբյեկտների կառուցման համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 16-ի N 576 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ այլ հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 10,0       6,0   4,0
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 6,0           6,0
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Հատուկ նշանակության հողեր ՀՆ              
 

ընդամենը

  16,0       6,0   10,0
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 10,0       3,0   7,0
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ              
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 1,6           1,6
Հատուկ նշանակության հողեր ՀՆ              
 

ընդամենը

  11,6       3,0   8,6
 

Ընդամենը

  27,60       9,0   18,6