Գլխավոր տեղեկություն
Համար
N 598
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.430
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2002 թվականի N 598
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 442,3 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 439,8 հեկտարը, որից՝ 77 հեկտար վարելահող, 110 հեկտար արոտավայր, 248 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 10 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահող՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,0 հեկտարը՝ աճուրդով, 0,5 հեկտարը՝ անհատույց օտարելու համար.

գ) 1,0 հեկտար վարելահող՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արտադրամասերի կառուցման նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 22-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 598 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՅԻՍՅԱՆԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ այլ հողեր
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 5,0 5,0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1,0 1,0          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 1,0 1,0          
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Հատուկ նշանակության հողեր ՀՆ              
 

ընդամենը

  7,0 7,0          
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 5,0 5,0          
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 0,5 0,5          
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ նշանակության հողեր ՀՆ              
 

ընդամենը

  5,5 5,5          
 

Ընդամենը

  12,5 12,5