Գլխավոր տեղեկություն
Համար
N 579
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.05.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 «17» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 17 մայիսի 2002 թվականի N 579

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 280 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարումֆծրագրով նախատեսված հատկացումները բաշխելու մասին» N 280 որոշման առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «7. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից մինչև 1649000,0 հազար դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարմանը` համաձայն հավելվածի»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 17-ից: