Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2003-11.08.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.23/22(257) Հոդ.369
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2003 թվականի N 347-Ն

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. ապրիլի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում թվարկված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի:

3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում թերապևտի, մաշկավեներաբանի, իսկ առանձին դեպքերում՝ ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից, ինչպես նաև կատարվում են հետազոտություններ տուբերկուլյոզի, աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների, որդերի, վեներական ու վարակիչ մաշկային հիվանդությունների նկատմամբ:

4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը պարտավոր է՝

հավաքել մանրամասն տվյալներ դիմողի՝ նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին.

հետազոտել դիմողի ներքին օրգանների վիճակը.

դիմողին տալ ուղեգիր անհրաժեշտ հետազոտությունների համար:

Հիվանդության պատմության մեջ դիմողի՝ նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրի մեջ պետք է կատարվի գրանցում դրա մասին:

5. Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է՝

մանրամասնորեն զննել մաշկի մազածածկ մակերեսը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները, այդ թվում՝ սեռական օրգանները (կանանց մոտ՝ հայելիով).

շոշափել ավշային հանգույցները.

նյութ վերցնել միզուկից (տղամարդկանցից՝ քերուկ), վզիկային խողովակից, հեշտոցի հետին կամարից, իսկ ցուցման դեպքում՝ ուղիղ աղիից՝ գոնոկոկերի, տրիխոմոնադի և այլ ախտածին մանրէների առկայությունը որոշելու համար.

հետազոտել արյունը՝ սիֆիլիսի առկայությունը որոշելու համար (միկրոռեակցիա).

ցուցման դեպքում հետազոտել մաշկը, մազերը, եղունգները՝ սնկային հիվանդությունների, ինչպես նաև դժգույն տրիպոնեմայի առկայությունը որոշելու համար:

Բժիշկ-մաշկավեներաբանի բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել այն թերապևտները, մանկաբարձ-գինեկոլոգները, որոնք ունեն համապատասխան պատրաստվածություն:

Մաշկային և վեներական հիվանդությունների նկատմամբ հետազոտություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում:

6. Բժիշկ-ատամնաբույժը պարտավոր է մանրակրկիտ զննել շրթունքների կարմիր երիզը, բերանի խոռոչը՝ լնդերի բորբոքում, ատամի փտախտ, չհանված արմատ, խուղակ հայտնաբերելու նպատակով:

7. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են մանրէակրությունը սիֆիլիսի (էքսպրես մեթոդ), գոնորեայի, տրիխոմոնիազի և միզասեռական օրգանների (քսուքներ), ինչպես նաև սնկային հիվանդությունների, քոսի (նատիվ պատրաստուկներ) որոշման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում:

8. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են՝

ա) սիֆիլիսի նկատմամբ՝ միայն էքսպրես եղանակով: Արյունը վերցվում է միայն ձեռքի մատից: Արգելվում է արյունը վերցնել երակից.

բ) սուսանակի նկատմամբ՝ միզուկից, արգանդի վզիկից և հեշտոցի հետին կամարից վերցված երկու քսուքի մանրադիտակային հետազոտության միջոցով.

գ) սիֆիլիսի և սուսանակի առկայության համար պարտադիր զննումների և լաբորատոր հետազոտությունների ենթակա են 15-65 տարեկան անձինք, որոնց հետազոտության անհրաժեշտությունը որոշվում է տեղում՝ առողջապահական մարմինների կողմից:

9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում կատարում է նշում աշխատելու թույլտվության մասին:

Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն անհապաղ հաղորդում է դրա մասին և միաժամանակ գրավոր տեղեկատվություն է ներկայացնում բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն: Հիվանդները և մանրէակիրները ենթակա են բուժման: Նրանց թույլատրվում է աշխատել միայն բուժման կուրսն ավարտելուց հետո՝ կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում՝

ա) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.

բ) հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ.

գ) սիֆիլիս՝ վարակիչ փուլում.

դ) սուսանակի բոլոր ձևերը (միայն բուժկանխարգելիչ և մանկական նախադպրոցական հիմնարկների աշխատողներին, որոնք անմիջապես սպասարկում են երեխաներին, անտիբիոտիկներով բուժման շրջանում՝ մինչև առաջին հսկողական բացասական պատասխան ստանալը).

ե) բոր.

զ) վարակիչ մաշկային հիվանդություններ՝ քոս, տրիխոֆիթիա, գլխի, հարթ մաշկի և եղունգների միկրոսպորիա, պարշ, մաշկի բաց մասերի ակտինոմիկոզ՝ խոցոտված կամ խուղակով.

է) թոքերի տուբերկուլյոզի բաց ձևեր, թոքերի ակտիվ տուբերկուլյոզ՝ խորխի մեջ մանրէների բացակայությամբ, արտաթոքային տուբերկուլյոզի ձևեր՝ խուղակի և մեզի մեջ մանրէների առկայությամբ.

ը) դեմքի և ձեռքերի գայլախտ.

թ) ամեոբիազ, լյամբլիոզ, բալանտիդիոզ:

Ոչ վարակիչ մաշկային հիվանդություններ (փսորիազ, էկզեմա, ալերգիկ մաշկաբորբեր) ունեցող հիվանդներին աշխատելու թույլտվություն տալու հարցը որոշվում է բժշկական զննության ավարտից հետո՝ բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ ելնելով հիվանդության բնույթից ու աշխատանքի վայրից: Տրիխոմոնոզով հիվանդ կանանց թույլատրվում է աշխատել մանկական նախադպրոցական հիմնարկներում, բուժկանխարգելիչ հաստատությունում՝ կանոնավոր բուժում ստանալու պայմանով:

Թարախային հիվանդություն ունեցող անձանց չի թույլատրվում աշխատել վիրաբուժական, մանկաբարձական, նորածնի պաթոլոգիայի (անհասների) բաժանմունքներում, մանկական սննդի պատրաստման արտադրամասերում ու կետերում, կաթի, մսի, ձկան մշակման, կրեմային հրուշակեղենի արտադրություններում, ինչպես նաև հանրային սննդի և առևտրի կազմակերպություններում: Ախտածին ստաֆիլոկոկակիրները ենթակա են առողջացման (սանացիա):

11. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, որոնք աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների և հսկողության:

12. Որդերով վարակված անձինք ենթակա են բուժման՝ որդակրությունից ազատվելու համար: Որդակրության դեմ բուժման ենթակա անձինք չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ՝ հեմինոլեպիդոզը և էնտերոբիոզը): Հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերում բուժված անձինք ստանում են աշխատելու թույլտվություն միայն բուժման կուրսն ավարտելուց հետո՝ կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:

13. Բժշկական զննության որակի համար պատասխանատու է այն իրականացնող բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարը:

14. Բժշկական զննությունը (հետազոտությունները) ավարտվելուց հետո բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարը համապատասխան կազմակերպությունների ղեկավարներին ուղարկում է սահմանված ժամանակացույցին համապատասխան բժշկական զննության ենթարկված և չենթարկված անձանց ցուցակները:

15. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նշում նրան աշխատելու թույլտվություն տալու մասին:

16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN ը/կ Կազմակերպություններ և մասնագիտություններ Թերապևտի զննում Մաշկավենե- րաբանի զննում Հետազոտություններ՝ պալարախտի նկատմամբ Արյան հետա-զոտություն՝ սիֆիլիսի, քսուք (քերուկ) սուսանակի նկատմամբ Հետազոտություն աղիքային վարակիչ հիվանդությունների նկատմամբ (մանրէակրություն) Հետազոտություններ հելմիթակրության նկատմամբ Լրացուցիչ հետազոտություններ
ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի զննում քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլոկոկի նկատմամբ
1.

2.

3. 4. 5. 6. 7. 8. 9. 10.
1. Սննդի արդյունաբերության ոլորտի, գյուղացիական անասնապահական տնտեսությունների,  սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, որոնք շփվում են սննդամթերքին դրանց արտադրման, պահպանման և իրացման ընթացքում, սարքավորումների ու գույքի սանիտարական մշակում, վերանորոգում կատարող, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքին անմիջականորեն շփվող անձինք Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 3 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 3 ամիսը 1 անգամ Միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտադրությունների աշխատողների համար՝ աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր  6 ամիսը 1 անգամ Միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտա-դրությունների աշխատողների համար՝ աշխատանքի ընդունվելիս
2. Հանրային սննդի  կազմակերպությունների աշխատողներ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 3 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 3 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս
3. Սննդի առևտրի կազմակերպությունների աշխատողներ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս
4. Քոլեջների, ուսումնարանների, հանրակրթական դպրոցների սովորողներ, որոնք արտադրական պրակտիկա են անցնում այն հաստատություններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության  (հետազոտությունների) Արտա- դրական պրակտիկայից առաջ Արտադրա- կան պրակտիկա-յից առաջ Արտադրական պրակտիկայից առաջ, եթե նախորդ 6 ամսվա ընթաց- քում հետազոտություն  չի կատարվել 15 տարեկանից բարձր անձինք գործնական պարապմունքներից առաջ, 15 տարեկանից փոքր անձինք՝ ըստ համաճարակային և բժշկական ցուցումների Արտադրական պրակտիկայից առաջ, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Արտադրական պրակտիկայից առաջ, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Արտադրական պրակտիկայից առաջ՝ հրուշակ. մասնագիտ. և ծննդ. նորածին. մանկական և վիրուսաբան. բա-ժանմունքներում պրակտիկա անց-նողների համար Արտադրական պրակտիկայից առաջ՝ հրուշակ. մասնագիտ. և ծննդ. նորածին. մանկական և վիրուսաբան. բաժանմունքներում պրակտիկա անց-նողների համար
5. Ծննդատների (բաժանմունքների), մանկական հիվանդանոցների (բաժանմունքների), ատամնաբուժական հաստատությունների  բուժաշխատողներ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 2 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ և ըստ անհրաժեշտության Աշխատանքի ընդունվելիս, հետազոտությունը սիֆիլիսի նկատմամբ՝ տարեկան 1 անգամ, քսուք՝ սուսանակի նկատմամբ՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր եռամսյակը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր եռամսյակը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր կիսամսյակը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր եռամսյակը 1 անգամ
6. Դեղատների աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների պատրաստմամբ և փաթեթավորմամբ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ ամսական 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 3 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 3 ամիսը  1 անգամ - -
7. Դեղատների աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների իրացմամբ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ ամսական 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ - -
8. Ուսումնադաստիարակչական հիմնարկների (հանրակրթական դպրոցներ, քոլեջներ,  վարժարաններ) աշխատողներ, որոնք առնչվում են ուսումնադաստիարակչական աշխատանքներին Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր  6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս - Աշխատանքի ընդունվելիս
9. Դպրոցականների, ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային կազմակերպությունների աշխատողներ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս - -
10. Մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ), առողջարարական կազմակերպությունների, մանկատների աշխատողներ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ արյան հետազոտություն սիֆիլիսի նկատմամբ տարեկան 1 անգամ, քսուք՝ սուսանակի նկատմամբ՝ յուրաքանչյուր 6 ամիսը  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ - -
11. Մեծահասակների բուժկանխարգելիչ կազմակերպությունների, առողջարանների, հանգստյան տների աշխատողներ, ծերանոցների աշխատողներ, որոնք անմիջապես զբաղված են բուժվողների, հանգստացողների սպասարկման սննդի կազմակերպման հարցերով  Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետազոտ. սիֆիլիսի նկատմամբ՝ տարեկան 1 անգամ, քսուք՝ սուսանակի նկատմամբ՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ - -
12. Բնակչության սանիտարահիգիենիկ սպասարկման կազմակերպությունների աշխատողներ (բաղնիսպաններ, քիսաչիներ, լվացքատների, սպիտակեղենի ընդունման կետերի, քիմմաքրման կայանների օժանդակ աշխատողներ) Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս - - - -
13. Բնակչության սանիտարահիգիենիկ սպասարկման կազմակերպությունների աշխատողներ (վարսահարդարներ, մանիկյուրարարներ, պեդիկյուրարարներ, դիմահարդարներ) Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ - -
14. Հյուրանոցների և հանրակացարանների տնօրեններ, աղախիններ, հավաքարարներ, հանրակացարանների պարետներ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս - - - -
15. Լողի մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների աշխատողներ, որոնք առնչվում են պրոցեդուրաների իրականացմանը Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ - -
16. Հեռընթաց մարդատար գնացքների, ավիաուղիների ուղեկցողներ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան  1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ - -
17. Ջրմուղների կառույցների աշխատողներ, որոնք անմիջականորեն առնչվում են ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ցանցի սպասարկմանը Աշխատանքի ընդունվելիս - - - Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ - -
18. Անասնապահական կազմակերպությունների աշխատողներ Աշխատանքի ընդունվելիս Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս, հետագայում՝ տարեկան 1 անգամ Աշխատանքի ընդունվելիս - - - -

 

1. Պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների) ենթակա չեն խմորասնկերի, օսլայի արտադրության, բանջարեղենի չորացման, աղի հանքերի ու աղ մշակող կազմակերպությունների, աղացների, էլևատորների, ձավարեղենի գործարանների, հացահատիկային ամբարների, ալրի, ձավարի, ցորենի պահեստների և այլ նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև սպիրտի, օղու, լիկյորի արտադրությունների ու գինեգործական գործարանների աշխատողները, այդ թվում՝ պատրաստի արտադրանքի առաքիչները:

2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի սույն կարգի 9-րդ կետում թվարկված հիվանդություններից, հակացուցում են նաև թոքերի ոչ ակտիվ պալարախտային բնույթի օջախային փոփոխությունները:

3. Ախտածին ստաֆիլոկոկակիրները ենթարկվում են առողջացման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Ձև

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿ

 

Նկարի

տեղը

_____________________________

Կ. Տ.

(գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

____________________________________

 

(կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ______________ 2003 թ.

 

Կ.Տ.

 

1. Տվյալներ սանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մասին

 

Ազգանունը _____________________________________________

 

Անունը, հայրանունը _______________________________________

 

Ծննդյան ամսաթիվ, ամիսը, տարեթիվը ____________________________

 

Բնակության վայրը ________________________________________

 

Մասնագիտությունը _______________________________________

 

Պաշտոնը ______________________________________________

 

Կազմակերպությունը _______________________________________

 

2. Բժշկական հետազոտության արդյունքները

 

Ժամանակացույց Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը, կնիքը
թերապևտ ատամնաբույժ քիթ-կոկորդ-
ականջի բժիշկ
         
         

 

3. Տուբերկուլյոզի վերաբերյալ հետազոտության արդյունքները

 

Ժամանակացույց Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը, կնիքը
     
     

 

4. Արյան՝ սիֆիլիսի, քսուքի՝ սուսանակի ու տրիխոմոնադի նկատմամբ հետազոտությունների արդյունքները

 

Ժամանակացույց

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը, կնիքը
       
       

 

5. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

 

Ժամանակացույց

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը,

կնիքը

     
     

 

6. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

 

Ժամանակացույց

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը,

կնիքը

     
     

 

7. Նշում՝ տարած սուր աղիքային հիվանդությունների մասին

 

Ժամանակացույց

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը,

կնիքը

     
     

 

8. Նշում՝ այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մասին

 

Ժամանակացույց Կազմակերպության անվանումը Պաշտոնը, մասնագիտությունը Բժշկի ստորագրությունը, կնիքը
       
       

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Ձև

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ

 

1. Կազմակերպության անվանումը

2. Կազմակերպության գտնվելու վայրը

3. Ցուցակը կազմելու ժամանակացույցը

 

NN ը/կ

Ազգանունը,

անունը,

հայրանունը

Սեռը Տարիքը Պաշտոնը Տան հասցեն

Տուբերկու-

լյոզի

վերաբերյալ

հետազո-

տության

արդյունքը

Մաշկա-

վեներաբանի

եզրակա-

ցությունը

Աղիքային

վարակիչ

հիվանդու-

թյունների

հարուցիչ-

ների

նկատմամբ

կատարված

հետազոտու-

թյունների

արդյունքները

Որդակրության

նկատմամբ

հետազոտու-

թյան

արդյունքները

Ատամնա-

բույժի

եզրակա-

ցությունը

Քիթ-

կոկորդ-

ականջի

բժշկի

եզրակա-

ցությունը

Բժշկական

զննության

արդյունք-

ները և

բժիշկ-

թերապևտի

ընդհանուր

եզրակա-

ցությունը

Եզրակա-

ցության

տարեթիվը,

ամիսը,

ամսաթիվը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
                           
                           

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան