Գլխավոր տեղեկություն
Համար
N 2148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2003-02.06.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.129
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2148-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 15
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2148-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

Պաշտոնը

Կոչումների ներքին և վերին սահմանը

Բարձրագույն խմբի պաշտոններ

ոստիկանության գնդապետ-գեներալ-գնդապետ

- գլխավոր ոստիկանապետ

 

- գլխավոր ոստիկանապետի առաջին տեղակալ, գլխավոր ոստիկանապետի տեղակալ,
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար

ոստիկանության փոխգնդապետ-գեներալ-լեյտենանտ

Գլխավոր խմբի պաշտոններ

 

- կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության, քննչական, պետական պահպանության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, շտաբի պետ

ոստիկանության փոխգնդապետ-գեներալ-մայոր

- վարչության, ոստիկանության մարզային վարչության, ոստիկանության ուսումնական կենտրոնի պետ, գլխավոր   ոստիկանապետի խորհրդական

ոստիկանության փոխգնդապետ-գնդապետ

- վարչության պետի տեղակալ, ոստիկանության ուսումնական հաստատության պետի տեղակալ, ոստիկանության ինքնուրույն բաժնի պետ (որոնց՝ սպասարկվող տարածքի բնակչության թիվը 100.000  և ավելին է), գնդի հրամանատար, գլխավոր ոստիկանապետի  օգնական

ոստիկանության փոխգնդապետ-գնդապետ

- վարչության կազմի մեջ մտնող բաժնի պետ, ոստիկանության ինքնուրույն բաժնի պետ, գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության ուսումնական հաստատության ֆակուլտետի, ամբիոնի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս

ոստիկանության փոխգնդապետ

Ավագ խմբի պաշտոններ

 

- ոստիկանության բաժնի պետի տեղակալ (որոնց՝ սպասարկվող տարածքի բնակչության թիվը 100.000 և ավելին է), ինքնուրույն բաժանմունքի պետ

ոստիկանության մայոր-փոխգնդապետ

- բաժնի պետի տեղակալ, առանձին գումարտակի հրամանատար

ոստիկանության կապիտան-մայոր

- վարչության կազմի մեջ մտնող բաժանմունքի պետ, ինքնուրույն բաժանմունքի պետի տեղակալ, գումարտակի հրամանատար, առանձին գումարտակի հրամանատարի տեղակալ

ոստիկանության կապիտան-մայոր

- վարչության կազմի մեջ մտնող բաժանմունքի պետի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ, առանձին վաշտի հրամանատար, ուսումնական հաստատության կուրսի պետ, դասախոս

ոստիկանության ավագ  լեյտենանտ-կապիտան

- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր, գլխավոր ոստիկանապետի ռեֆերենտ, գնդի հրամանատարի օգնական, ուսումնական հաստատության կուրսի պետի տեղակալ, հերթապահ մասի պետի օգնական, ավագ փորձագետ, ավագ սպա, ավագ ինժեներ, ավագ իրավախորհրդատու, ավագ պետավտոտեսուչ, ավագ գիտաշխատող, վաշտի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ

ոստիկանության ավագ լեյտենանտ- կապիտան

- տեսուչ, քննիչ, օպերլիազոր, դասակի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, ակումբի պետ, կապի պետ, իրավախորհրդատու, պետավտոտեսուչ, փորձագետ, գիտաշխատող,
սպա, պարետ, թարգմանիչ, կաբինետի ղեկավար, ինժեներ, լաբորատորիայի ղեկավար

ոստիկանության կրտսեր լեյտենանտ-ավագ լեյտենանտ

Կրտսեր խմբի պաշտոններ

 

- կրտսեր տեսուչ, դասակի հրամանատարի օգնական, արհեստանոցի պետ, ակումբի պետ, Ճանապարհապարեկային ծառայության տեսուչ

ոստիկանության ենթասպա-ավագ ենթասպա

- ավագ ոստիկան, հերթապահի օգնական, ջոկի հրամանատար, պահեստապետ, տեխնիկ, ավագ

ոստիկանության ավագ
սերժանտ-ավագ

- ոստիկան, վարորդ

ոստիկանության կրտսեր սերժանտ-սերժանտ

Կենտրոնական ապարատ

Գլխավոր խմբի պաշտոններ

 

- ինքնուրույն բաժնի պետ

ոստիկանության փոխգնդապետ-գնդապետ

Ավագ խմբի պաշտոններ

 

- ինքնուրույն բաժնի պետի տեղակալ, վարչության կազմի մեջ մտնող բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, գլխավոր ոստիկանապետի տեղակալի օգնական, բաժանմունքի պետի տեղակալ, հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ

ոստիկանության մայոր- փոխգնդապետ

- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր, գլխավոր ոստիկանապետի ռեֆերենտ, ավագ փորձագետ, ավագ սպա, ավագ ինժեներ, ավագ իրավախորհրդատու, ավագ պետավտոտեսուչ

ոստիկանության ավագ լեյտենանտ-մայոր

- տեսուչ, քննիչ, օպերլիազոր, իրավախորհրդատու, պետավտոտեսուչ, փորձագետ, սպա, ինժեներ

ոստիկանության լեյտենանտ-կապիտան


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան