«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2002 թվականի N 350
քաղ. Երևան
«ԵՐԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ցուցահանդեսների և տոնավաճառների գործունեության զարգացումը խթանելու, հայրենական ապրանքների արտահանումը և ներդրումների ներգրավումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը «Երէքսպո կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները փոխանցել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով։
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան պայմանագրի կնքումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |