Գլխավոր տեղեկություն
Համար
N 413
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.316
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2002 թվականի N 413
քաղ. Երևան

2002 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի ապրիլի 16-ի «2002 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1086 հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝

ա) 2002 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին՝

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝

ա) 2002 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը՝ դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բուժհաստատությունների առաջատար բժիշկ մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բուժհաստատությունների բժիշկ մասնագետներին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրմամբ։

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝

ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Երևանի քաղաքապետի հայտի, Երևանի տեղական զորակոչային հանձնաժողովները համալրել հանրապետական ենթակայության բուժհաստատությունների համապատասխան մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին զինվորական հավաքակայանից մինչև զորամասերը փոխադրող ավտոբուսների ուղեկցումն ապահովել պետավտոտեսչության կարգախմբերով:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան՝ ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ 2002 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների պաշտպանություններն ավարտել՝

ա) դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում՝ մինչև 2002 թվականի հունիսի 15-ը.

բ) բուհերում՝ մինչև 2002 թվականի հունիսի 1-ը։

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 16-ի N 413 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

 

Ս. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

     
 

Մ. Հարությունյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

     
 

Ա. Հարությունյան

- ՀՀ զինվորական կոմիսար

     
 

Հ. Հարությունյան

- ՀՀ ներքին գործերի նախարար

     
 

Կ. Պետրոսյան

- ՀՀ ազգային անվտանգության նախարար

     
 

Ա. Թամազյան

- ՀՀ գլխավոր դատախազ

     
 

Ա. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարար

     
 

Ա. Մանուկյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

     
 

Լ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

     
 

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

     
 

Հ. Հարոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ

     
 

Գ. Գևորգյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 16-ի N 413 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

մարզային զորակոչային հանձնաժողովների

 


Մարզերի և
զինկոմիսարիատի
անվանումները

 

 

 

Հանձնաժողովների անդամները


Երևան

 

Ռ. Նազարյան

 

- Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)

Արաբկիրի
Մաշտոցի

 

Յու. Խաչատուրով

 

- ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ

Կենտրոնի

 

 

 

- Երևան քաղաքի դատախազ

Նոր Նորքի

 

 

 

- Երևան քաղաքի ներքին

Շահումյանի

 

 

 

գործերի վարչության պետ

Շենգավիթի
Էրեբունու

 

 

 

- Երևանի կայազորի
ռազմական ոստիկանության պետ


Արագածոտն

 

Հ. Կարապետյան

 

- ՀՀ Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Աշտարակի
Ապարանի

 

Մ. Ս. Գրիգորյան

 

- ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ

Թալինի

 

 

 

- ՀՀ Արագածոտնի մարզի
դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական
ոստիկանության Աշտարակի
բաժանմունքի պետ


Արարատ

 

Ա. Սարգսյան

 

- ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Արտաշատի
Արարատի

 

Ա. Աղաբեկյան

 

- ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ

Մասիսի

 

 

 

- ՀՀ Արարատի մարզի
դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- ՀՀ պաշտպանության
նախարարության ռազմական
ոստիկանության վարչության
պետի տեղակալ


Արմավիր

 

Ա. Հերոյան

 

- ՀՀ Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Արմավիրի
Վաղարշապատի

 

Ա. Միրզաբեկյան

 

- ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ

(Էջմիածին)

 

 

 

- ՀՀ Արմավիրի մարզի դատախազ

 

 

 

 

- մարզային ներքին գործերի
վարչության պետ

 

 

 

 

- Արմավիրի կայազորի
ռազմական ոստիկանության
բաժնի պետ


Գեղարքունիք

 

Վ. Հակոբյան

 

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Գավառի
Մարտունու

 

Ս. Սարոյան

 

- 2-րդ բանակային կորպուսի
հրամանատար

Սևանի
Վարդենիսի

 

 

 

- ՀՀ Գեղարքունիքի մարզի
դատախազ

Ճամբարակի (Կրասնոսելսկ)

 

 

 

- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Սևանի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ


Լոռի

 

Հ. Քոչինյան

 

- ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Վանաձորի
Սպիտակի

 

Ա. Փայտյան

 

- 3-րդ բանակային կորպուսի
հրամանատար

Ստեփանավանի

 

 

 

- ՀՀ Լոռու մարզի դատախազ

Տաշիրի
Թումանյանի

 

 

 

- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական
ոստիկանության Վանաձորի
բաժանմունքի պետ


Կոտայք

 

Կ. Շահգալդյան

 

- ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Կոտայքի (Աբովյան)
Հրազդանի
Չարենցավանի

 

Ա. Մելոյան

 

- ՀՀ պաշտպանության
նախարարի ավագ օգնական
- վարչական ապարատի ղեկավար

Նաիրիի (Եղվարդ)

 

 

 

- ՀՀ Կոտայքի մարզի դատախազ

 

 

 

 

- մարզային ներքին գործերի
վարչության պետ

 

 

 

 

- Երևանի կայազորի ռազմական
ոստիկանության Աբովյանի
բաժանմունքի պետ


Շիրակ

 

Ֆ. Փիրումյան

 

- ՀՀ Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Գյումրու
Արթիկի

 

Գ. Մելքոնյան

 

- ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ

Աշոցքի

 

 

 

- ՀՀ Շիրակի մարզի դատախազ

Անիի
Ախուրյանի

 

 

 

- մարզային ներքին գործերի
վարչության պետի պաշտոնակատար

 

 

 

 

- Շիրակի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ


Սյունիք

 

Է. Բարսեղյան

 

- ՀՀ Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Կապանի
Գորիսի

 

Լ. Երանոսյան

 

- 1-ին բանակային կորպուսի
հրամանատար

Սիսիանի
Մեղրու

 

 

 

- ՀՀ Սյունիքի մարզի
դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Գորիսի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ


Վայոց ձոր

 

Վ. Մաթևոսյան

 

- ՀՀ Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձորի
Վայքի

 

Մ. Կարապետյան

 

- 4-րդ բանակային կորպուսի
հրամանատար

 

 

 

 

- ՀՀ Վայոց ձորի մարզի
դատախազ

 

 

 

 

- մարզային ներքին գործերի
վարչության պետ

 

 

 

 

- Եղեգնաձորի կայազորի
ռազմական ոստիկանության
բաժնի պետ


Տավուշ

 

Ա. Ղուլարյան

 

- ՀՀ Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

Իջևանի
Տավուշի (Բերդ)

 

Մ. Գ. Գրիգորյան

 

- ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ

Նոյեմբերյանի
Դիլիջանի

 

 

 

- ՀՀ Տավուշի մարզի դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 16-ի N 413 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

 

Ա. Հարությունյան

- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

     
 

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

     
 

Գ. Աղայան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

     
 

Վ. Տեր-Գրիգորյան

- թերապևտ

     
 

Մ. Թորոսյան

- հոգեբույժ

     
 

Վ. Դարբինյան

- նյարդաբան

     
 

Ա. Մուրադյան

- քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

     
 

Ա. Ուզանկիչյան

- վիրաբույժ

     
 

Ա. Շաքարյան

- ակնաբույժ

     
 

Կ. Բաբայան

- մաշկավեներաբան

     
 

Հ. Հովսեփյան

- հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան