Գլխավոր տեղեկություն
Համար
N 2085-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-28.07.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.92
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2085-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի իններորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին ոստիկանության ավագ խմբի պաշտոններում նշանակելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2085-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելու և ոստիկանության ավագ խմբի պաշտոններում նշանակելու կարգը և պայմանները:

2. Ոստիկանությունում ծառայության կարող է ընդունվել ոստիկանությունում ծառայության անցնելու և ավագ խմբի պաշտոններում նշանակվելու պահանջներին համապատասխանող՝ պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող այն քաղաքացին, ով կրթությունը շարունակելու համար օգտվել է տարկետման իրավունքից, որից հետո ուսումը պետական պատվերով շարունակել է պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում, գիտական աստիճան ունենալու կապակցությամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև 27 տարեկան դառնալը և ոստիկանությունում զբաղվելու է գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

3. Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող քաղաքացին՝

ա) ներկայացնում է՝

դիմում,

անձնագիր,

կադրերի հաշվառման անձնական թերթ,

ինքնակենսագրություն,

ոստիկանության ավագ խմբի պաշտոնում նշանակվելու իրավունք վերապահող կրթության վերաբերյալ փաստաթուղթ,

կցագրման վկայական,

տեղեկանք բնակության վայրից.

բ) հետազոտվում է ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից՝ ոստիկանությունում ծառայության պիտանիության աստիճանը որոշելու համար:

4. Եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո, դրական արդյունքների դեպքում, պետական կառավարման մարմնի ղեկավարի գրավոր հրամանի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող քաղաքացին նշանակվում է ավագ խմբի տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում, և նրան շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան