«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2002 թվականի N 1299-Ն
«ԱՌԱՋԻՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ Աղասի Խանջյանի անվան N 53 միջնակարգ դպրոցի տնօրինության՝ Երևանի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող հին մասնաշենքի 3-րդ հարկն ամբողջությամբ վարձակալության հանձնել «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագիր՝ մեկ քառ. մետր մակերեսի վարձավճարի չափը սահմանելով մինչև 2003 թվականի հունվարի 1-ը՝ մեկ դրամ, իսկ 2003 թվականի հունվարից 1-ից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված նվազագույն գումարը.
բ) կնքված վարձակալության պայմանագրով նախատեսել, որ հաշվարկված վարձավճարները թողնվում են վարձակալող կազմակերպության տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը ցուցաբերվող աջակցություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|