«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 1874-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որը գործելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ենթակայությամբ։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
ա) 15-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կանոնադրությունը և հաստիքացուցակը.
բ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գույքն ընդունելու նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով։
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին՝
ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գույքը հանձնելու նպատակով ստեղծել հանձնող հանձնաժողով.
բ) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին՝ 15-օրյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետում «1437» թիվը փոխարինել «1477» թվով։
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի գործունեությունն ապահովելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ։
7. Սույն որոշման 1-ին, 4-րդ ու 5-րդ կետերը և 2-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ են մտնում 2003 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ, 6-րդ կետերը և 2-րդ կետի «բ» ենթակետը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|