Գլխավոր տեղեկություն
Համար
N 199
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2002-22.05.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.199
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2002

040.0199.06.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2002 թվականի N 199
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությունը և «Շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոն» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության «Հանրապետական բնապահպանական պետական տեսչություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության բնապահպանական տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Երկրաբանության վարչություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության երկրաբանական գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև՝ առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան