Գլխավոր տեղեկություն
Համար
N 222
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.03.2002-03.11.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.209
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.11.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2002 թվականի N 222
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական (ազգային) կոորդինատային և բարձունքային համակարգերում Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը՝ տեղագրական քարտեզները՝ 1։10000, 1։25000, 1։100000, 1։200000, 1։500000, 1։1000000 մասշտաբներով, տեղագրական հատակագծերը՝ 1։500, 1։1000, 1։2000, 1։5000 մասշտաբներով։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներում և հատակագծերում արտացոլված բոլոր աշխարհագրական անվանումները, բացատրություններն ու ծանոթագրությունները տրվում են հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օտար լեզուներով։

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ու հրատարակման աշխատանքները համարվում են պետական նշանակության աշխատանքներ, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 11-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.11.2023, N 1891-Ն 03.11.2023, N 222
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան