Գլխավոր տեղեկություն
Համար
N 126
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.02.2002-23.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.140
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.12.2004

040.0126.13.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2002 թվականի N 126
քաղ. Երևան

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը (կցվում է).

բ) դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 126 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

դիվանագետների ռոտացիա իրականացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը:

2. Դիվանագետի գործունեությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում համապատասխանաբար իրար հաջորդող երկամյա աշխատանքային փուլերով:

Ռոտացիան Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետների փոխատեղումն է:

3. Դիվանագետի գործունեության երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով՝ հետևյալ դեպքերում՝

ա) տվյալ պաշտոնում դիվանագետի ծառայությունը շարունակելու դիվանագետի կամ նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված հիմնավորում.

բ) դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումից բխող պատճառաբանված հիմնավորում:

4. Չի թույլատրվում օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի նոր նշանակումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:

5. Ռոտացիան իրականացվում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորման հիման վրա:

Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիայի ենթակա դիվանագետների մասին տեղեկությունների (անհատական տվյալներ, պաշտոն, ծառայության ժամկետ և վայր, այլ անհրաժեշտ տվյալներ) հավաքագրումն ու դասակարգումն է:

Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են՝ հաշվի առնելով դիվանագետի՝ տվյալ պաշտոնում ծառայության ժամկետն ու վայրը, դիվանագիտական աստիճանը և ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը:

Դիվանագետների մասին տեղեկությունների դասակարգման արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի կամ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը, ծառայության ժամկետը և վայրը:

6. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետև՝ նախարար) սահմանած կարգով:

7. Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են՝ հաշվի առնելով համապատասխան դիվանագետի, նրա կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, նախարարի համապատասխան տեղակալների կարծիքները:

8. Նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը` սույն կարգի 7-րդ կետում նշված կարծիքների ամփոփմամբ, ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարի քննարկմանը:

9. Նախարարության գլխավոր քարտուղարը 10-օրյա ժամկետում քննարկում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում նախարարի համապատասխան տեղակալների հետ և այն ներկայացնում նախարարի կամ նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի քննարկմանը՝ համապատասխան նշանակումներ կատարելու համար:

10. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորմանը համապատասխան ռոտացիայի արդյունքում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակում կատարվում է յուրաքանչյուր դիվանագետի՝ իր պարտականությունների կատարմանն անցնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 126 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների

 

Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոնները

Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոնները

ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի տեղակալ

գործերի հավատարմատար, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, գլխավոր հյուպատոս

ՀՀ արտաքին գործերի նախարարության  ենթակայության ներքո գտնվող մարմնի բաժնի վարիչ (պետ)

դեսպանության խորհրդական,  հյուպատոս

Առաջին քարտուղար

առաջին քարտուղար, փոխհյուպատոս

Երկրորդ քարտուղար

երկրորդ քարտուղար, հյուպատոսական գործակալության ղեկավար

Երրորդ քարտուղար

երրորդ քարտուղար

Կցորդ

կցորդ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2004, N 1644-Ն 23.12.2004, N 126
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան