Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.65
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2002 թվականի N 9

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 604 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման լիազորությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում փորձնական կարգով հարկային մարմիններին վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 604 որոշման 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:

2. 2002 թվականի հունվարի 1-ից «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Վայոց ձորի մարզում վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը՝ մինչև 2002 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչություն վերադարձնել մարզի տարածքում գրանցված ապահովադիրների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին առկա տեղեկատվության և դրան առնչվող բոլոր փաստաթղթերը (այդ թվում՝ հաշվետվությունները, ստուգման ակտերը, հաշվառման քարտերը, ապահովադիրների ժամկետանց պարտավորությունների մասին համապատասխան տեղեկությունները) և դրանք մշակող համակարգչային ծրագրերը (տվյալների բազան), ինչպես նաև ապահովադիրների վերաբերյալ վարվող գործերը՝ փաստաթղթերով և մագնիսական կրիչներով:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին՝ ապահովել սույն որոշման 3-րդ կետի պահանջների կատարման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան